Հիշել նախագիծը

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

     Հայաստանի Հանրաետության  Ազգային ժողովի  2023 թվականի մարտի 1-ին ընդունած «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-38-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 8-րդ հոդվածում լրացնել նոր կետ «դ1) հաստատում է պետական սեփականություն համարվող հուշարձանների գույքային իրավունքների պետական գրանցման կարգը» բովանդակությամբ: Օրենքի ընդունումից հետո ԿԳՄՍ նախարարությունը գրությամբ դիմել է կադաստրի կոմիտե՝ խնդրելով աջակցել պետական սեփականություն համարվող հուշարձանների գույքային իրավունքների պետական գրանցման կարգը մշակելու հարցում: Կոմիտեն 21.04.2023 թ. N ՍԹ/5092-2023 պատասխան գրությամբ տեղեկացրել է, որ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման հիշյալ կարգը կարող է սահմանվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ նշելով նաև, որ ենթաօրենսդրական նորմատիվ ակտերով վարչարարության առանձին ընթացակարգ չի կարող սահմանվել:

    Հաշվի առնելով վերոգրյալը՝ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որոնց ընդունման անհրաժեշտությունը հուշարձանների գույքային պատկանելիության հասցեական պետական գրանցումն է և այդ նպատակի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների խնայողությունը և լրացուցիչ ծախսերի բացառումը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

     «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի 8-րդ հոդվածում դ1) կետով սահմանված գործառույթը՝ պետական սեփականություն համարվող հուշարձանների գույքային իրավունքների պետական գրանցման կարգի սահմանումը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով չի կարող սահմանվել և որպես առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկություններ՝ կարող է նախատեսվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու ձևով: 

     3  Կարգավորման նպատակը

     «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ հնարավոր կլինի առանց լրացուցիչ ֆինանսական միջոցների ներդրման և այլ ծախսերի իրականացնել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների որպես անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներում հուշարձաններին վերաբերող տեղեկատվության ներառումը, ապահովել հուշարձանների հետ առնչվող գույքային գործարքների դեպքում լիազոր պետական մարմնին դրանց հետ կապված տեղեկատվության տրամադրումը, հուշարձաններին առնչվող պահպանական միջոցառումների (պահպանական պարտավորագրի և հուշարձանների տեխնիկական վիճակի ակտի տրամադրումը և այլն) ապահովումը:

  1. 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

     Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի  նախարարության և Կադաստրի կոմիտեի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

       Որոշման ընդունման արդյունքում կապահովվի հուշարձանների պետական գրանցման և  հուշարձանների պահպանության ու օգտագործման գործընթացները, բարենպաստ պայմաններ կստեղծվեն հուշարձանների պահպանության և օգտագործման միջոցառումներն ապահովելու ուղղությամբ:

  1. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

 «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը առնչվում է «Հայաստանի վերափոխման ռազմավարության» 2050 ցուցանիշների Մեր ազգային արժեքները մասի     10-րդ կետին՝ նկատի ունենալով, որ  պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները հանդիսանում են ազգային արժեքների նյութական ժառանգության բաղադրիչների կարևորագույն մասը, հայ ժողովրդի պատմության, պետականության, տարբեր ժամականշրջանների պետական և մշակույթի գործիչների դարերով ձևավորված հոգևոր կերտվածքի արգասիքն են և կրում են հայ ճարտարապետական մտքի հանճարեղ նկարագիրը, խորհրդանշում են հայ մարդու ազգային ինքնությունը, ազատասիրական ոգին և ներկայացնում են հայ գրի, քանդակային  ու որմնանկարչային արվեստի զարգացման տարբեր փուլերը: Այդ նկատառումներով  հուշարձանների զբաղեցրած տարածքների պետական գրանցմամբ և անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցման վկայականների ձեռք բերմամբ հնարավորինս ապահովվում է դրանց որպես մշակութային հզոր ժառանգության և ազգային արժեքների գոյությունը, դրանց ներառումը ՀՀ ընդհանուր կադաստրում և քարտեզագրական գրաֆկական նյութերում, ինչը թույլ կտա կանխել հուշարձանների տարածքների բռնազավթումները կամ ապօրինի յուրացումը, առավել մեծ հնարավորություններ կառաջանում որպես իրավունքի օբյեկտ հուշարձանների և դրանց տարածքների իրենց բնույթին ու նշանակությանը համապատասխան օգտագործումը: Գործընթացի իրականացմամբ կապահովվի նաև հոգևոր բնույթի կառույցների  պահպանական միջոցառումների իրականացումը, կհստակեցվի պետություն ու կրոնական կազմակերպություններ փոխհարաբերությունների տեսլականը՝ համատեքստում լուծելով հոգևոր ազգային արժեքների պահպանության իրավունքի խնդիրը: 

       ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության ձեռքբերումը  կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն բաժնի «Մշակույթ մասի 33-րդ կետով սահմանված պահանջի հետ կապը հուշարձանների կադաստրի տվյալների մատչելիության ապահովումն է, հասարակությանը հուշարձանների կարգավիճակին և գույքային պատկանելության իրազեկման հարցում հստակ տեղեկատվության տրամադրման գործընթացների իրականացումը:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպսասվելիք փոփոխությունները.

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում լրացուցիչ ծախս չի առաջացնում:

 

 

  • Քննարկվել է

    11.10.2023 - 27.10.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Մշակութային

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2009

Տպել