«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի _____________ ___-ին
«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» 1998 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-261 օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դ1) կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2023 թ. ----------- -----
Երևան |
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի ___________ ___-ին
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ օրենք) 20-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.2-րդ հոդվածով.
«Հոդված 47.2. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, դրանցով զբաղեցված հողերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման առանձնահատկությունները»
«1. Հայաստանի Հանրապետության մարզերի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում, ինչպես նաև նորահայտ հուշարձանների ցուցակներում ընդգրկված, պետական սեփականություն համարվող հանրապետական կամ տեղական նշանակության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքների հողերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումները կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ լիազոր պետական մարմնի), ինչպես նաև անշարժ գույքի պետական ռեգիստրի նախաձեռնությամբ կազմված և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ու համապատասխան համայնքի հետ համաձայնեցված՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների (այսուհետ՝ հուշարձանների) զբաղեցրած տարածքների հատակագծերի և պահպանական գոտիների նախագծերի հիման վրա:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հուշարձանների զբաղեցրած տարածքների հատակագծերի և պահպանական գոտիների նախագծերը կազմելու համար հիմք են ընդունվում անշարժ գույքի պետական ռեգիստրի ստեղծած կամ կազմած օրթոֆոտոհատակագծերը (օրթոլուսանկարները):
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հատակագծերի կամ պահպանական գոտիների նախագծերը կազմում և համաձայնեցման է ներկայացնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտ նախարարությունը: Ներկայացված փաստաթղթերը համաձայնեցվում են միայն էլեկտրոնային եղանակով՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով:
- Անշարժ գույքի պետական ռեգիստրը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝
հուշարձանի և դրա զբաղեցրած տարածքի հատակագծի կամ պահպանական գոտիների նախագիծը՝ համադրված օրթոֆոտոհատակագծերով (օրթոլուսանկարներով), էլեկտրոնային տարբերակներով (Փի Դի Էֆ (PDF) ֆորմատի նիշքերով) տրամադրում է համապատասխան համայնքին, ինչպես նաև տեղադրում է անշարժ գույքի պետական ռեգիստրի էլեկտրոնային ծառայությունների մատուցման e-cadastre.am կայքէջի հատուկ բաժնում: Համայնքի ղեկավարը սույն մասում նշված փաստաթղթերն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, անշարժ գույքի պետական ռեգիստր են ներկայացնում գրավոր համաձայնություն կամ առարկություն՝ առարկության դեպքում տալով նաև առաջարկություն։ Չհամաձայնեցված նախագիծը ներկայացված առաջակության հետ պետական ռեգիստրը վերադարձնում է լիազորված պետական մարմնին հատակագիծը կամ պահպանական գոտիների նախագիծը լրամշակելու համար: Հուշարձանների լիազորված պետական մարմինը չհամաձայնեցված հատվածների համար՝ համայնքի ղեկավարի առաջարկությունն ընդունելի համարելու դեպքում, կազմում է հուշարձանի և դրանց զբաղեցրած տարածքի նոր նախագիծ և կրկին ներկայացնում համաձայնեցման։ Հակառակ դեպքում՝ պետական լիազոր մարմինը համապատասխան հիմնավորմամբ՝ վերստին համաձայնեցման է ներկայացնում նախագծի նախնական տարբերակը:
- Հուշարձանների և դրանց զբաղեցրած տարածքների հատակագծերի նախագծերի վերաբերյալ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում գրավոր համաձայնություն կամ առաջարկություն չներկայացվելու դեպքում նախագիծը համարվում է համաձայնեցված:
- Անշարժ գույքի պետական ռեգիստրը հուշարձանի և դրա զբաղեցրած տարածքի համաձայնեցված նախագիծը կամ պահպանական գոտիների նախագիծը ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, միջոցներ է ձեռնարկում համապատասխան հուշարձանի և դրա տարածքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման ուղղությամբ:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գույքերի պետական գրանցման վրա չեն տարածվում սույն օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կանոնները:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գույքերի պետական գրանցման դեպքում որպես գույքի հասցե նշվում են հուշարձանի գտնվելու վայրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված համապատասխան մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի տվյալները, պետական ցուցիչը և հուշարձանի անվանումը:»:
Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի «բացառությամբ գյուղատնտեսական նշանակության» բառերից հետո լրացնել «և պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններով զբաղեցված» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2023 թ. ------------- -----
Երևան |
-
Քննարկվել է
11.10.2023 - 27.10.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Մշակութային
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2011
Տպել