Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 539-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
-------- սեպտեմբեր 2023 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 539-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, 4-րդ, 5-րդ մասերը, 31-րդ հոդվածի 5-րդ մասը, «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 614-Ն ու 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացում ու փոփոխություն և 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1516-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1069-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) վերնագրում «հատուկ խմբերին դասված անձանց ցանկը» բառերը փոխարինել «հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքների), հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձանց (ընտանիքների) ցանկերը» բառերով։
- Որոշման 1-ին կետի
- 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքների), հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձանց (ընտանիքների) ցանկերը` համաձայն N 1 հավելվածի.»․
- 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքների), հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձանց (ընտանիքների) կացարանով ապահովելու կարգը, պայմանները, տրամադրման ժամկետները՝ համաձայն N 2 հավելվածի.»․
- 5-րդ ենթակետը և որոշման N 5 հավելվածը ճանաչել ուժը կորցրած:
- Որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի:
- Որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 Հավելվածի:
- Որոշման N 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի:
- Որոշման 1-ին կետը լրացնել նոր 7-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ՝
«7) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ հատկացված բնակելի տարածքները (բնակարանները) նվիրաբերելու մասին կարգը՝ համաձայն N 7 հավելվածի:»։
- Որոշումը լրացնել նոր N 7 հավելվածով՝ համաձայն N 4 հավելվածի։
- Որոշման N 4 հավելվածի
- 3-րդ կետում «մշտական կամ մշտական կամ» բառերը փոխարինել «մշտական կամ» բառերով, իսկ «անօթևան անձանց համար՝» բառերից հետո լրացնել «անկախ անձի՝ ալկոհոլից և (կամ) թմրանյութերից քրոնիկ կախվածություն ունենալու հանգամանքից, իսկ» բառերով․
- 4-րդ կետը՝ շարադրել նոր խմբագրությամբ.
«4. Հատուկ (մասնագիտացված) օթևանը նախատեսված է հոգեկան առողջության և վարքային խնդիրներ ունեցող անօթևան անձանց համար՝ անկախ անձի՝ ալկոհոլից և (կամ) թմրանյութերից քրոնիկ կախվածություն ունենալու հանգամանքից։»․
- 14-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ․
«Կազմակերպությունում պետք է լինեն օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան առանձին մեկուսարաններ, ինչպես նաև առանձնացված սենյակներ կամ բաժանմունք՝ ալկոհոլից և (կամ) թմրանյութերից քրոնիկ կախվածություն ունեցող անձանց համար։»․
- 64-րդ կետի 7-րդ ենթակետում «երկու և ավելի անգամ ալկոհոլ կամ թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործելը, կամ» բառերը փոխարինել «ժամանակավոր օթևանի ներքին կանոնագրքի» բառերով, իսկ 10-րդ ենթակետում «խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը» բառերը փոխարինել «մաշկային վարակիչ հիվանդություններից և (կամ) շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններից (բացառությամբ ՄԻԱՎ վարակի և ոչ մանրէազատ տուբերկուլոզի) որևէ մեկով ախտորոշում ունենալը» բառերով․
- կից Ձև N 2-ի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» և «է» պարբերությունները շարադրել նոր խմբագրությամբ․
ա․ «դ. երկու անգամից ավել խախտել է ժամանակավոր օթևանի ներքին կանոնագրքի կանոնները,»․
բ․ «է. մասնագիտացված բժշկական հաստատության տված եզրակացության համաձայն՝ անձի մոտ ախտորոշվել է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններից (բացառությամբ ՄԻԱՎ վարակի և ոչ մանրէազատ տուբերկուլոզի) որևէ մեկը.»․
- 7-րդ գլուխը լրացնել նոր 68-70-րդ կետերով հետևյալ խմբագրությամբ.
«68. Կազմակեպություններն օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով լիազորված պետական մարմնին են ներկայացնում ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններ:
- ՄՍԾ-ն վարում է կացարան ստացող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգը:
- Սույն հավելվածով նախատեսված դեպքերում ՄՍԾ-ի և լիազորված պետական մարմնի միջև տեղեկության փոխանակումը և փաստաթղթերի առաքումն իրականացվում է գրավոր եղանակով՝ փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու միջոցով կամ էլեկտրոնային փոստի միջոցով կամ առցանց եղանակով՝ սոցիալական աջակցության բնագավառի տեղեկատվական շտեմարանների միջոցով, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ։».
- լրացնել նոր 8-րդ գլխով՝ հետևյալ բովանդակությամբ.
«8․ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
- Սույն կարգով նախատեսված սոցիալական ծառայությունների (մատուցվող ծառայությունների) մշտադիտարկումն (այսուհետ՝ մշտադիտարկում) ու գնահատումը կատարվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատած ընթացակարգով։
- Մշտադիտարկումն ուղղված է սույն հավելվածով նախատեսված միջոցառումների արդյունավետության գնահատմանը, դրանց իրականացման ընթացքում ծագած խնդիրների հստակեցմանը և լուծման ուղղությամբ առաջարկությունների ներկայացմանը։ Ծառայությունների իրականացման գնահատումը հիմնվում է մշտադիտարկման քանակական և որակական ցուցանիշների, այլընտրանքային հետազոտությունների, պաշտոնական վիճակագրական տվյալների վերլուծության, օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների և կատարված ուսումնասիրությունների վրա, որոնց դրական արդյունքները օգտագործվելու են անօթևան անձանց ժամանակավոր օթևանի տարբեր տեսակներում՝ ընդհանուր տիպի օթևանում, hատուկ (մասնագիտացված) օթևանում, ընդունիչ-ախտորոշիչ կենտրոնում, ճգնաժամային կենտրոնում կացարանով ապահովման և սոցիալական այլ ծառայություններ տրամադրելու շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունավետության բարձրացման և հետագա զարգացումների ապահովման համար։»:
- Սահմանել, որ՝
- սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Որոշման համաձայն բնակելի տարածության կարիք ունեցող անձանց (ընտանիքների) հերթացուցակում ներառված (հաշվառված) անձինք (ընտանիքները) պահպանում են իրենց հերթը և անհատույց օգտագործման եղանակով սոցիալական բնակարանային ֆոնդում կացարան ստանալու իրավունքը, իսկ Որոշմամբ սահմանված բնակելի տարածության կարիք ունեցող անձանց (ընտանիքների) հերթացուցակի հաշվառումից հանելու կամ կացարանի տրամադրման մերժման հիմքերի բացակայության դեպքում՝ կացարանի անհատույց տրամադրման պայմանագրերը կնքվում են հետևյալ ժամկետներով՝
ա. միայն 65 տարին լրացած անձից կամ անձանցից բաղկացած ընտանիքներ՝ անժամկետ․
բ. սատարող ընտանիքները, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասվող անձինք, մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտները` 10 տարի ժամկետով.
գ. միածնող ընտանիքները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 3 հավելվածի 14-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված կարգով որպես «միայնակ չաշխատող կենսաթոշակառու» հաշվառված անձինք (այդ թվում` նրա (նրանց) աշխատելու դեպքում), Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փախստական ճանաչված և ապաստան ստացած անձինք՝ 5 տարի ժամկետով։
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելու դրությամբ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանի անհատույց օգտագործման գործող պայմանագրերը շարունակում են գործել մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը կամ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծումը:
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
- սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ինը ամսվա ընթացքում ստեղծել սոցիալական բնակարանային ֆոնդի կառավարման նոր տեղեկատվական ենթահամակարգ։
- Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը։
- Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ ապահովել սույն որոշման N 4 հավելվածի 5-րդ կետով նախատեսված ժամկետում անշարժ գույքի օտարման սահմանափակումը։
- Առաջարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել սույն որոշման N 4 հավելվածով պահանջվող տեղեկատվությունը։
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 22-ի «Կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մեկ միավորի արժեքը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» N 539-Ն որոշումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
-------------- 2023 թվականի N - Ա
ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է .
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի N 1159-Ն որոշման 4-րդ կետի 4-րդ ենթակետով ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի, Շիրազի փողոցի NN 25, 26, 27, 33 և 34 հասցեներում, Հայաստանի Հանարպետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասի, Երիտասարդության փողոցի՝ NN 1, 2, 57 և 58, 1-ին փակուղի NN 2, 4 և 6, 3-րդ փակուղի N 1, 4-րդ փակուղի N 6 հասցեներում և Երևանի Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեում գտնվող անշարժ գույքերը, դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը և շինությունները (շենքի ջեռուցում, ներքին գազամատակարարում և տաք ջրամատակարարում, ինչպես նաև շենքի արտաքին և ներքին գազամատակարարում, անհատական ջեռուցում,տաք ջրամատակարարման համակարգերի կառուցում և տարածքի բարեկարգում) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 4-ի N 762-Ն որոշման 2-րդ կետի համաձայն «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի Զեյթունի փողոց 53 հասցեում գտնվող անշարժ գույքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որպես սոցիալական բնակարանային ֆոնդ՝ դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով՝ համաձայն հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի N 1398-Ն որոշման 8-րդ կետի համաձայն «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Բաղաբերդի 27 հասցեում գտնվող անշարժ գույքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որպես սոցիալական բնակարանային ֆոնդ՝ դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով՝ համաձայն հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին, կադաստրի կոմիտեի ղեկավարին և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին օրենսդրությամբ սահմանված կարգով՝
1) ապահովել սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված անշարժ գույքերի կադաստրային չափագրման և անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքների իրականացումը՝ հիմք ընդունելով կադաստրային չափագրման փաստացի արդյունքները, աշխատանքների հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացված միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո ապահովել սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված անշարժ գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը և անհատույց օգտագործման իրավունքով պայմանագրերի կնքումը՝ հիմք ընդունելով անշարժ գույքերի փաստացի չափագրման և անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում նշված տվյալները:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
-------------- 2023 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-------------------------------------------------------------------------------------------------------
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է .
- «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի ««Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1908-Ն որոշման մեջ և վերնագրում ««Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1908-Ն որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«3. Համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշման N 1 հավելվածի՝ սահմանել, որ
1) ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակներն են՝ խնամքի կարիք ունեցող, տարեց և (կամ) հաշմանդամություն (այդ թվում՝ համապատասխան դեղեր չգործածող, վարքային խանգարում չունեցող, անգործունակ չճանաչված թեթև կամ չափավոր աստիճանի մտավոր խնդիրներ) ունեցող անձանց (այսուհետ՝ շահառուների) շուրջօրյա խնամքի տրամադրումը.
2) ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան է՝ կազմակերպել շահառուների սննդի տրամադրումը, առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը, սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը, իրավական խորհրդատվության տրամադրումը, աջակցող միջոցներով ապահովումը, բժշկասոցիալական փորձաքննությունը կամ անձի ֆունկցիոնալության գնահատումը, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրելը, ազատ ժամանցը, աշխատանքային թերապիան, ինչպես նաև անհրաժեշտ կահույքի, հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի, անկողնային պարագաների և անձնական հիգիենայի պարագաների տրամադրումը.
3) ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածի համաձայն, կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա. բուսաբուծություն ու անասնաբուծություն, որսորդություն և հարակից ծառայություններ (01), մասնավորապես՝ ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում (01.1), բազմամյա մշակաբույսերի աճեցում (01.2), տնկիների և այլ տնկանյութերի աճեցում (01.3), անասնաբուծություն (01.4)․
բ. սննդամթերքի արտադրություն (10), մասնավորապես՝ մսի մշակում և պահածոյացում, մսամթերքի արտադրություն (10.1), մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում (10.3), կաթնամթերքի արտադրություն (10.5), հացի և ալյուրե հրուշակեղենի արտադրություն (10.7)․
գ. մանածագործական արտադրատեսակների արտադրություն (13), մանածագործվածքի արտադրություն (13.2), այլ մանածագործական արտադրատեսակների արտադրություն (13.9)․
դ. էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում (35), մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի արտադրություն, հաղորդում և բաշխում (35.1)․
ե. բնակչության սոցիալական սպասարկում (87), մասնավորապես՝ անգործունակների և տարեցների սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ (87.3)՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված կարգի․
զ. այլ անհատական ծառայությունների մատուցում (96), մասնավորապես՝ մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում (96.01)։»։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու և սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող շենքերի բնակարաններում բնակվող շահառուներին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույքը նվիրատվության կարգով հանձնելու մասին» N 1159-Ն որոշման մեջ ««Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
- «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել ««Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի ««Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1701-Ն որոշման մեջ և վերնագրում ««Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել ««Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի ««Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1701-Ն որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«3.Սահմանել, որ՝
1) ««Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակներն են՝
ա. պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվելու իրավունք ունեցող անձանց (Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման N 1 հավելվածում նշված անձանց)` կացարաններով ապահովման և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կազմակերպումը.
բ. որպես սոցիալական բնակարանային ֆոնդ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացված շենքերի, շինությունների ընդհանուր օգտագործման ենթակա տարածքների սպասարկումը և պահպանումը․
գ. սոցիալական աջակցության ծրագրերով նախատեսված բնաիրային օգնության պահեստավորման և բաշխման ծառայությունների իրականացման ապահովումը.
դ. կանոնադրությամբ նախատեսված բնակավայրերում խնամքի կարիք ունեցող, չաշխատող (բացառությամբ՝ տնային պայմաններում աշխատող) տարեց և (կամ) հաշմանդամություն (այդ թվում՝ համապատասխան դեղեր չգործածող, վարքային խանգարում չունեցող, անգործունակ չճանաչված թեթև կամ չափավոր աստիճանի մտավոր խնդիրներ) ունեցող անձանց (այսուհետ՝ շահառուների) տնային պայմաններում օրենսդրությամբ սահմանված սոցիալական սպասարկման տրամադրումը.
2) ««Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան են՝
ա. Հայաստանի Հանրապետությունում պետական սոցիալական բնակարանային ֆոնդի պահպանման ու շահագործման ապահովումը, ինչպես նաև սոցիալական բնակարանային ֆոնդի բնակիչների տեղավորումը, համապատասխան պայմանագրի կնքումը, լուծումը, անձի կամ ընտանիքի անհատական սոցիալական ծրագրերի իրականացման ապահովումը, պայմանագրի կատարման նկատմամբ հսկողության իրականացումը և օրենսդրությամբ նախատեսված այլ սոցիալական ծառայությունների մատուցումը.
բ. մասնակցությունը սոցիալական աջակցության ծրագրերով բնաիրային օգնության պահեստավորման և բաշխման աշխատանքների կազմակերպմանը.
գ. տնային պայմաններում շահառուների կենցաղային սպասարկման, բժշկական օգնության և սպասարկման, սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական օգնության տրամադրումը.
3) ««Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
ա. մանածագործական արտադրատեսակների արտադրություն (13), մանածագործվածքի արտադրություն (13.2), այլ մանածագործական արտադրատեսակների արտադրություն (13.9)․
բ. սննդամթերքի արտադրություն (10), մասնավորապես՝ մսի մշակում և պահածոյացում, մսամթերքի արտադրություն (10.1), մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում (10.3), կաթնամթերքի արտադրություն (10.5), հացի և ալյուրե հրուշակեղենի արտադրություն (10.7):»:
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ներառյալ՝ նախկին «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպության) և բնակիչների միջև կացարանի տրամադրման համար կնքված և գործող պայմանագրերի կողմ ճանաչել ««Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ վերջինիս փոխանցելով կողմի բոլոր իրավունքներն և պարտականությունները:
- ««Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել ««Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի ««Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1905-Ն որոշման մեջ և վերնագրում ««Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել ««Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի ««Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1905-Ն որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3․Համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշման 1-ին հավելվածի սահմանել, որ ՝
1) ««Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն հիմնական նպատակներն են՝ խնամքի կարիք ունեցող, տարեց և (կամ) հաշմանդամություն (այդ թվում՝ համապատասխան դեղեր չգործածող, վարքային խանգարում չունեցող, անգործունակ չճանաչված թեթև կամ չափավոր աստիճանի մտավոր խնդիրներ) ունեցող անձանց (այսուհետ՝ շահառուների) շուրջօրյա խնամքի տրամադրումը.
2) ««Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն գործունեության առարկան է՝ կազմակերպել շահառուների սննդի տրամադրումը, առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը, սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը, իրավական խորհրդատվության տրամադրումը, աջակցող միջոցներով ապահովումը, բժշկասոցիալական փորձաքննությունը կամ անձի ֆունկցիոնալության գնահատումը, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրելը, ազատ ժամանցը, աշխատանքային թերապիան, ինչպես նաև անհրաժեշտ կահույքի, հագուստի, սպիտակեղեն, կոշկեղենի, անկողնային պարագաների և անձնական հիգիենայի պարագաների տրամադրումը.
3) ««Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածի համաձայն, կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա. բուսաբուծություն ու անասնաբուծություն, որսորդություն և հարակից ծառայություններ (01), մասնավորապես՝ ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում (01.1), բազմամյա մշակաբույսերի աճեցում (01.2)․
բ. սննդամթերքի արտադրություն (10), մասնավորապես՝ մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում (10.3), հացի և ալյուրե հրուշակեղենի արտադրություն (10.7)․
գ. մանածագործական արտադրատեսակների արտադրություն (13), մանածագործվածքի արտադրություն (13.2), այլ մանածագործական արտադրատեսակների արտադրություն (13.9)․
դ․ էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում (35), մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի արտադրություն, հաղորդում և բաշխում (35.1)․
ե. բնակչության սոցիալական սպասարկում (87), մասնավորապես՝ անգործունակների և տարեցների սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ (87.3)՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված կարգի․
զ. այլ անհատական ծառայությունների մատուցում (96), մասնավորապես՝ մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում (96.01):»։
- «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի ««Վարդենիսի տուն-ինտերնատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին» N 104-Ն որոշման մեջ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 104-Ն որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշման 1-ին հավելվածի սահմանել, որ ՝
1) «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակներն են՝ խնամքի կարիք ունեցող տարեց և (կամ) հաշմանդամություն (այդ թվում՝ համապատասխան դեղեր գործածող, վարքային խանգարում ունեցող թեթև կամ չափավոր աստիճանի, ինչպես նաև՝ խոր կամ ծանր աստիճանի մտավոր խնդիրներ կամ հոգեկան և վարքային այլ խանգարումներ) ունեցող անձանց (այսուհետ՝ շահառուներ) շուրջօրյա խնամքի տրամադրումը.
2) «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան է՝ շահառուների՝ սննդի տրամադրումը, առաջնային բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում՝ հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրումը, սոցիալ-հոգեբանական օգնության այդ թվում՝ հոգեկան առողջության վերականգնմանն ուղղված ծառայությունների, իրավական խորհրդատվության տրամադրումը, աջակցող միջոցներով ապահովումը, բժշկասոցիալական փորձաքննությունը կամ անձի ֆունկցիոնալության գնահատումը, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրելը, ազատ ժամանցի, աշխատանքային թերապիան այդ թվում՝ սոցիալական հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված և այլ մասնագիտացված ծառայությունների կազմակերպումը, ինչպես նաև անհրաժեշտ կահույքի, հագուստի, սպիտակեղեն, կոշկեղենի, անկողնային պարագաների և անձնական հիգիենայի պարագաների տրամադրումը։
3) «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածի համաձայն, կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա. բուսաբուծություն ու անասնաբուծություն, որսորդություն և հարակից ծառայություններ (01), մասնավորապես՝ ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում (01.1), բազմամյա մշակաբույսերի աճեցում (01.2), տնկիների և այլ տնկանյութերի աճեցում (01.3), անասնաբուծություն (01.4)․
բ. սննդամթերքի արտադրություն (10), մասնավորապես՝ մսի մշակում և պահածոյացում, մսամթերքի արտադրություն (10.1), մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում (10.3), կաթնամթերքի արտադրություն (10.5), հացի և ալյուրե հրուշակեղենի արտադրություն (10.7)․
գ. մանածագործական արտադրատեսակների արտադրություն (13), մանածագործվածքի արտադրություն (13.2), այլ մանածագործական արտադրատեսակների արտադրություն (13.9)․
դ․ Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում (35), մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի արտադրություն, հաղորդում և բաշխում (35.1)․
ե. բնակչության սոցիալական սպասարկում (87), մասնավորապես՝ մտավոր թերզարգացած, հոգեկան խանգարումներով կամ ֆիզիկական թերություններով անձանց, գինեմոլների և թմրամոլների սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ (87.2), անգործունակների և տարեցների սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ (87.3)՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված կարգի․
զ. այլ անհատական ծառայությունների մատուցում (96), մասնավորապես՝ մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում (96.01)։»:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1905-Ն որոշման 6-րդ կետը։
- ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 890-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 381-Ն որոշման մեջ ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 890-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 381-Ն որոշման 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) ««Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հիմնական նպատակներն են՝ խնամքի կարիք ունեցող տարեց և (կամ) հաշմանդամություն (այդ թվում՝ համապատասխան դեղեր գործածող, վարքային խանգարում ունեցող թեթև կամ չափավոր աստիճանի, ինչպես նաև՝ խոր կամ ծանր աստիճանի մտավոր խնդիրներ կամ հոգեկան և վարքային այլ խանգարումներ) ունեցող անձանց (այսուհետ՝ շահառուներ) շուրջօրյա խնամքի տրամադրումը.
2) կազմակերպության գործունեության առարկան է՝ շահառուների՝ սննդի տրամադրումը, առաջնային բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում՝ հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրումը, սոցիալ-հոգեբանական օգնության այդ թվում՝ հոգեկան առողջության վերականգնմանն ուղղված ծառայությունների, իրավական խորհրդատվության տրամադրումը, աջակցող միջոցներով ապահովումը, բժշկասոցիալական փորձաքննությունը կամ անձի ֆունկցիոնալության գնահատումը, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրելը, ազատ ժամանցի, աշխատանքային թերապիան այդ թվում՝ սոցիալական հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված և այլ մասնագիտացված ծառայությունների կազմակերպումը, ինչպես նաև անհրաժեշտ կահույքի, հագուստի, սպիտակեղեն, կոշկեղենի, անկողնային պարագաների և անձնական հիգիենայի պարագաների տրամադրումը․
5) կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածի համաձայն, կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա. բուսաբուծություն ու անասնաբուծություն, որսորդություն և հարակից ծառայություններ (01), մասնավորապես՝ ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում (01.1), բազմամյա մշակաբույսերի աճեցում (01.2), տնկիների և այլ տնկանյութերի աճեցում (01.3), անասնաբուծություն (01.4)․
բ. սննդամթերքի արտադրություն (10), մասնավորապես՝ մսի մշակում և պահածոյացում, մսամթերքի արտադրություն (10.1), մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում (10.3), կաթնամթերքի արտադրություն (10.5), հացի և ալյուրե հրուշակեղենի արտադրություն (10.7)․
գ. մանածագործական արտադրատեսակների արտադրություն (13), մանածագործվածքի արտադրություն (13.2), այլ մանածագործական արտադրատեսակների արտադրություն (13.9)․
դ․ էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում (35), մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի արտադրություն, հաղորդում և բաշխում (35.1)․
ե. բնակչության սոցիալական սպասարկում (87), մասնավորապես՝ մտավոր թերզարգացած, հոգեկան խանգարումներով կամ ֆիզիկական թերություններով անձանց, գինեմոլների և թմրամոլների սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ (87.2), անգործունակների և տարեցների սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ (87.3)՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված կարգի․
զ. այլ անհատական ծառայությունների մատուցում (96), մասնավորապես՝ մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում (96.01)։»։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի ««Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1009-Ն որոշման 2.2-րդ, 2.3-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի «Հայաստանի հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված խնամք և սպասարկում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքային միավորների չափորոշիչները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի N 730-Ն և N 815-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1292-Ն որոշման 1-ին կետի 3-րդ կետը և N 3 հավելվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի ««Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1701-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը, 3-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը՝ 2024 թվականի հունվարի 1-ից:
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
- վեցամսյա ժամկետում հաստատել ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» և ««Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող և սեփականության իրավունքով հանձնվող գույքերի կազմերը․
- երկամսյա ժամկետում հաստատել ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն», ««Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն», «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն», ««Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» և ««Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրություննների լրացումները և փոփոխությունները և դրանք սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման.
- եռամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ պետական բյուջեում փոփոխություններ կատարելու վերաբերյալ․
- ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ այլ գործողությունների կատարումը, այդ թվում՝ «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ««Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման, կացարաններով ապահովման և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման հետ կապված փաստաթղթերի հանձնում-ընդունումը և սույն որոշման 7-րդ, 9-րդ և 12-րդ կետերում նշված մնացած պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխությունների իրականացումը։
- ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն», ««Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն», «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն», ««Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» և ««Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների փոփոխությունները և լրացումները պետական ռեգիստրում գրանցման, նոր կնիքի ձեռքբերման, ինչպես նաև ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» և ««Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման և սույն որոշումից բխող այլ գործողությունների իրականացման հետ կապված ծախսերը կատարել նշված կազմակերպությունների պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման մեջ ««Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերը փոխարինել ««Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերով։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնի գործառույթներն իրականացնող հանրային ծառայությունների միասնական գրասենյակների և քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտների ցանկը և նստավայրերը հաստատելու մասին» N 1264-Ն որոշման N 2 հավելվածի ««Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ» բառերը փոխարինել ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ» բառերով։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների), ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմիններիև այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի N 940-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 796-Ն որոշման N 1 հավելվածի ««Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ» բառերը փոխարինել ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ» բառերով, ««Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ» բառերը՝ ««Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ» բառերով, իսկ ««Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ» բառերը՝ «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» ՊՈԱԿ» բառերով։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման N 9 հավելվածում ««Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել ««Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով, իսկ ««Թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը՝ ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
28.09.2023 - 16.10.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 2372
Տպել