Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 539-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծերը մշակվել են ՀՀ վարչապետի 18.08.2022թ. N 948-Ա որոշման հավելվածով հաստատված «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-277-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 3-րդ կետի, ինչպես նաև «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 12-րդ՝ կացարանով ապահովման վերաբերյալ նոր խմբագրությամբ սահմանված հոդվածի կատարումն ապահովելու նպատակով:

Սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 1, N 2, N 5, N 6 հավելվածներով:

Նախագծերը նպատակ են հետապնդում լուծելու սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանի տրամադրման ոլորտում առկա խնդիրները:

 Նախագծերով  առաջարկվում է՝

  1. վերանայել բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը.
  2. սահմանել հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձանց ցանկը.
  3. ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման N 5 հավելվածն ուժը կորցրած ճանաչել և բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց, հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձանց կացարանով ապահովելու կարգը, պայմանները, տրամադրման ժամկետները կարգավորել N 2 հավելվածով՝ միասնականացնելով սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանի տրամադրման գործընթացը.
  4. այսուհետ սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանով ապահովման գործառույթի իրականացումը վերապահել մեկ կազմակերպությանը՝ «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը վերանվանվել է «Օթևան» ՊՈԱԿ-ի: Ընդ որում նշված կազմակերպությունը 2024 թվականի հունվարի 1-ից իրականացնելու է բացառապես սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման և կացարանով ապահովման գործառույթը, իսկ մինչ այդ իրականացնելու է նաև խնամքի կարիք ունեցող, չաշխատող (բացառությամբ՝ տնային պայմաններում աշխատող) տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում օրենսդրությամբ սահմանված սոցիալական սպասարկման տրամադրումը: Նշվածի արդյունքում վերանայվել են «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի (վերանվանված ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ), «Օթևան» ՊՈԱԿ-ի գործունեության առարկան, նպատակները և ձեռնարկատիրական գործունեության տեսակները.
  5. սահմանել սոցիալական բնակարանային ֆոնդից տրամադրվող կացարանի վարձակալության պայմանագրի վարձավճարի չափը և առավել մանրամասն կարգավորել վարձակալության տրամադրման ընթացակարգը.
  6. վերանայել սոցիալական բնակարանային ֆոնդից տրամադրվող կացարանի օգտագործման կամ վարձակալության պայմանագրերի ժամկետները.
  7. բնակչի հետ կնքվելիք պայմանագրին կցել անհատական սոցիալական ծրագիրը, որը պարտադիր պետք է ընդգրկի ակտիվացմանն ուղղված միջոցառումներ աշխատունակ անձի կամ անձանց համար, իսկ վարձակալության պայմանագիր կնքել, եթե աշխատունակ անձինք ունեն մշտական զբաղվածություն կամ հանդիսանում են զբաղվածության որևէ ծրագրի շահառու.
  8. հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշումը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանը՝ կատարել փոփոխություններ նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի  նոյեմբերի 28-ի N  1905-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի  հունվարի 20-ի N  104-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի  ապրիլի 2-ի N  381-Ն որոշումներում.
  9. հաստատել մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներից և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված առանձին անձանց բնակարաններ նվիրաբերելու կարգը:
  • Քննարկվել է

    28.09.2023 - 16.10.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2371

Տպել