ՈՐՈՇՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 02-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 02-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) որոշում է.
1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի՝ «Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 02-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՆՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՈՒԴԻՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»․
2) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1․ Սահմանել աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը, նրանց ներկայացվող պահանջները և աուդիտի իրականացման շրջանակները` hամաձայն Հավելվածի:».
3) Որոշման Հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՆՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՈՒԴԻՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ»․
4) Որոշման Հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը, նրանց ներկայացվող պահանջները և աուդիտի իրականացման շրջանակները (այսուհետ՝ Կարգ) կարգավորում են կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների (այսուհետ՝ տարեկան հաշվետվություն) պարտադիր աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգի հետ կապված հարաբերությունները, սահմանում են աուդիտորական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև աուդիտի իրականացման շրջանակները։»․
5) Որոշման Հավելվածի 4-րդ կետի «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) որոշմամբ մրցույթը» բառերը փոխարինել «Մրցույթը» բառով․
6) Որոշման Հավելվածի 34-րդ կետի «կուսակցություններից ստացված՝ աուդիտի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկությունները Հանձնաժողովի կողմից տրամադրվում են» բառերը փոփոխել «կուսակցության տարեկան հաշվետվությունը հրապարակման (տրամադրման) ոչ ենթակա տվյալներով Հանձնաժողովի կողմից տրամադրվում է» բառերով․
7) Որոշման Հավելվածի 36-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ վերջին նախադասություն՝
«Պայմանագրի գնի որոշման ընթացքում հաշվի չի առնվում աուդիտորական այն կազմակերպության կողմից ներկայացված գնառաջարկը, որը հաշվետու տարվան նախորդող տարում ներկայացրել է գնային առաջարկ, սակայն չի ներկայացրել մրցութային առաջարկ:»․
8) Որոշման Հավելվածի 38-րդ կետից հանել 2-րդ նախադասությունը․
9) Որոշման Հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի բ․ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«բ․ սույն Կարգի Գլուխ 3-ով նախատեսված՝ աուդիտորական կազմակերպություններին ներկայացվող պահանջների համապատասխանության մասին փաստաթղթեր՝ հավատարմագրված մասնագիտացված կառույցին անդամակցությունը հավաստող փաստաթղթի պատճենը կամ այն հրապարակված լինելու դեպքում՝ համապատասխան կայքէջի հղումը, պատասխանատու աուդիտորի աշխատանքային կենսագրությունը (CV), ինչպես նաև որակավորումը և փորձը հավաստող փաստաթուղթ (գործատուի կողմից տրված տեղեկանք), աուդիտորական խմբում ներգրավված այլ անձանց աշխատանքային կենսագրությունները (CV), որակավորումը և փորձը հավաստող փաստաթղթերը (գործատուի կողմից տրված տեղեկանք),»․
10) Որոշման Հավելվածի 40-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել․
11) Որոշման Հավելվածի 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«50․ Մրցութային հանձնաժողովը մրցութային առաջարկների բացման և գնահատման նիստերում ստուգում է մրցութային առաջարկների համապատասխանությունը սույն Կարգի 6-րդ Գլխով սահմանված պահանջներին։ Ստուգման արդյունքում հայտնաբերված անհամապատասխանության մասին Մրցութային հանձնաժողովը կայացնում է որոշում, որի մասին ծանուցում է մասնակցին էլեկտրոնային փոստի միջոցով՝ որոշման մեջ մանրամասն նշելով հայտնաբերված անհամապատասխանությունները, իսկ նիստը (մրցույթը մի քանի չափաբաժիններով անցկացնելու դեպքում՝ միայն տվյալ կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտի իրականացման համար մրցութային առաջարկների մասով) հետաձգում է երկու աշխատանքային օրով՝ առաջարկելով մասնակցին մինչև հետաձգման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունները և մրցութային առաջարկը կրկին ներկայացնել։ Եթե մասնակիցը սահմանված ժամկետում չի շտկում անհամապատասխանությունները և կրկին ներկայացնում այն, ապա մրցութային առաջարկը մերժվում է։»․
12) Որոշման Հավելվածի 51-րդ կետի 2-րդ նախադասությունում «սկզբնական մրցութային առաջարկին» բառերից հետո լրացնել «, իսկ Մրցութային հանձնաժողովի կողմից նշված անհամապատասխանությունների հետ համաձայն չլինելու դեպքում՝ ներկայացնել պատճառաբանված դիրքորոշում» բառերը․
13) Որոշման Հավելվածի 56-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Մրցութային առաջարկը գնահատվում է Մրցութային հանձնաժողովի նախագահի կողմից բոլոր մրցութային առաջարկները Մրցութային հանձնաժողովի նիստում ներկայացնելուց հետո՝ Մրցութային հանձնաժողովի անդամներին հնարավորություն տալով գնահատումն իրականացնել դրանք միմյանց հետ համեմատելուց հետո։»․
14) Որոշման Հավելվածի 57-րդ, 58-րդ, 59-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել․
15) Որոշման Հավելվածի 60-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«60․ Մրցութային առաջարկների գնահատումից հետո՝ առավելագույնը 1 աշխատանքային օրվա ընթացքում, գնահատման արդյունքները հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքում։»․
16) Որոշման Հավելվածի 61-րդ կետից հանել «պատճառաբանված որոշման դեպքում» բառերը․
17) Որոշման Հավելվածի 62-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Մրցույթի հրապարակային վիճակահանության փուլին մասնակցության իրավունք են ստանում այն աուդիտորական կազմակերպությունները, որոոնց մրցութային առաջարկները Մրցութային հանձնաժողովի գնահատման արդյունքում համապատասխանել են սույն կարգի Գլուխ 3-ով սահմանված պահանջներին:»․
18) Որոշման Հավելվածի 63-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․
19) Որոշման Հավելվածի 68-րդ կետում «հասարակական կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «կամ կուսակցությունների» բառերը․
20) Որոշման Հավելվածի 91-րդ կետի 3-րդ ենթակետում «տեխնիկական առաջարկներից բոլորն ստացել են 0 միավոր» բառերը փոխարինել «բոլոր մրցութային առաջարկները մերժվել են» բառերով․
21) Որոշման Հավելվածի Ձև 1-ի 2-րդ պարբերությունում «Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու մասին» բառերը փոխարինել «Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը, նրանց ներկայացվող պահանջները և աուդիտի իրականացման շրջանակները սահմանելու մասին» բառերով․
22) Որոշման Հավելվածի Ձև 1-ում «Մրցույթի տեխնիկական առաջարկի ձևը սահմանվում է Որոշման Հավելվածի Ձև 3-ով:» նախադասությունը հանել․
23) Որոշման Հավելվածի Ձև 2-ում «Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու մասին» բառերը փոխարինել «Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը, նրանց ներկայացվող պահանջները և աուդիտի իրականացման շրջանակները սահմանելու մասին» բառերով․
24) Որոշման Հավելվածի Ձև 3-ը և Ձև 4-ն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հանձնաժողովի նախագահ` Հ. Հարությունյան
ք. Երևան
-
Քննարկվել է
27.09.2023 - 12.10.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կոռուպցիայի դեմ պայքար
-
Նախարարություն
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Դիտումներ` 2780
Տպել