Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է «Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին օրենքի» նախագծով սահմանված փոփոխություններով հարակից օրենքներում իրավակարգավորումները համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
«Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության պատշաճ հսկողությունն ապահովելու նպատակով ստեղծել շրջակա միջավայրի պահպանության ծառայություն։ Նախատեսվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ների պահպանություն իրականացնող աշխատակիցների հաստիքների միասնական կառավարում իրականացնել ընդհանուր ծառայության միջոցով՝ 24/7 ժամ աշխատաժամանակի տևողությամբ, որը կապահովի տարածքների անընդմեջ հսկողությունը և կնպաստի խախտման դեպքերի ժամանակին հայտնաբերումն ու կանխարգելումը ։
Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում կատարել փոփոխություններ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը և օգտագործման կարգավորումն իրականացնող իրավաբանական անձանց, աշխատողների և լիազոր մարմնի իրավասությունների և գործառույթների վերաբերյալ համապատասխան հոդվածներում։
2․Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները:
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի ներկա կարգավորումներով բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման, պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված պետական մարմիններ են բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը և օգտագործման կարգավորումն իրականացնող իրավաբանական անձինք, որոնց լիազորությունների և համազգեստին առաջադրված պահանջների վերաբերելի կարգավորումները սահմանված են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» գործող օրենքով։
«Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծով առաջարկվող իրավակարգավորումների կիրարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է նշյալ օրենքի ուժի մեջ մտնելու պահից «Բնության հատուկ պահպանվող տարածքների» մասին օրենքով սահմանված պահպանության և օգտագործման կարգավորում իրականացնող իրավաբանական անձանց գործառույթները վերապահել շրջակա միջավայրի պահպանության ծառայության աշխատողներին։
3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Նախագծով առաջարկվում է համապատասախանեցնել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքով լիազոր մարմինների իրավասությունների և գործառույթների վերաբերյալ դրույթները «Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծով սահմանված իրավակարգավորումներին։
4․ Կարգավորման առարկան.
Նախագծի կարգավորման առարկան բնության հատուկ պահպանվող տարածքներում «Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին օրենքի» նախագծով սահմանված լիազոր մարմնի կողմից գործառույթների իրականացման նպատակով անհրաժեշտ իրավական փոփոխությունների իրականացումն է։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի կողմից:
6․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունմամբ բնության հատուկ պահպանվող տարածքներում գործող 6 ՊՈԱԿ-ների պահպանություն իրակացնող աշխատողներին կփոխարինեն շրջակա շրջակա միջավայրի պահպանության ծառայության ( այսուհետ՝ Ծառայություն) աշխատողները։ «Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ծառայողներին 16 % տոկոս պարգևատրման ֆոնդ նախատեսելու պարագայում Ծառայությանն անհրաժեշտ կլինի 5 մլրդ 298 մլն դրամ գումար (հաշվարկը կցվում է), իսկ Ծառայողին տեխնիկական վերազինմամբ ապահովելու համար՝ 4 մլրդ 580 մլն դրամ գումար (հաշվարկը կցվում է), որից 2 մլրդ 570 մլն դրամ գումարը Ծառայությունը նախատեսում է ձեռք բերել միջազգային ծրագրերի միջոցով: ՀՀ պետական բյուջեով նախկինում հատկացված 1 մլրդ 403 մլն դրամը («Հայանտառ» ՊՈԱԿ - 506 հաստիք՝ 823 մլն 932 հազ. և ԲՀՊՏ- 345 հաստիք՝ 578 մլն 418 հազ.) Ծառայության ստեղծմամբ ՀՀ պետական բյուջեով չի նախատեսվի: Տեղեկացվում է նաև, որ ԲՀՊՏ-ների տեսուչները բացի ՀՀ պետական բյուջեից նաև ստանում են ֆինանսավորում՝ ձեռնարկատիրական եկամուտներից լրավճար և Կովկասի բնության հիմնադրամի դրամաշնորհից պարգևավճար՝ 244 մլն 620 հազ դրամ:
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված ծրագրի «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 3-րդ նպատակի 7-րդ` «Անտառային կոմիտեում անտառների պահպանության գործընթացի արդյունավետության բարձրացում» միջոցառման համաձայն նախատեսվում է ստեղծել շուրջօրյա հսկողություն իրականացնող Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն։
-
Քննարկվել է
26.09.2023 - 16.10.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 2675
Տպել