Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ

     «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)   մշակումը  պայմանավորված  է «Շրջակա  միջավայրի պահպանության  ծառայության մասին» օրենքի նախագծով   սահմանված  փոփոխություններով հարակից օրենքներում իրավակարգավորումները  համապատասխանեցնելու  անհրաժեշտությամբ։

   «Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության պատշաճ հսկողությունն ապահովելու նպատակով ստեղծել շրջակա միջավայրի պահպանության ծառայություն։ Նախատեսվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և  բնության հատուկ պահպանվող           տարածքների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ների պահպանություն իրականացնող աշխատակիցների հաստիքների միասնական կառավարում իրականացնել ընդհանուր ծառայության միջոցով՝ 24/7 ժամ աշխատաժամանակի տևողությամբ, որը կապահովի տարածքների անընդմեջ հսկողությունը և կնպաստի խախտման դեպքերի ժամանակին հայտնաբերումն ու կանխարգելումը։

    Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել  «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում  կատարել փոփոխություններ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը և օգտագործման կարգավորումն իրականացնող իրավաբանական անձանց, աշխատողների և լիազոր  մարմնի իրավասությունների  և գործառույթների վերաբերյալ համապատասխան հոդվածներում։

  • Քննարկվել է

    26.09.2023 - 16.10.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2673

Տպել