Լրամշակման փուլում է
««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմնավորում
««Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ««Պետական նպաստների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է կենսաթոշակային հարաբերությունների զարգացմանը, պետական կառավարման համակարգում կատարված փոփոխություններին համահունչ կենսաթոշակային ապահովության առանձին հիմնարար դրույթներ վերանայելու, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Կենսաթոշակային հարաբերությունների զարգացման, պետական կառավարման համակարգում կատարված փոփոխությունների հետևանքով կենսաթոշակային օրենսդրությունում ծագել են ստորև ներկայացվող խնդիրները:
- «Պետական կենսաթոշակների մասին օրենքով այսուհետ՝ Օրենք սահմանված է աշխատանքային կենսաթոշակ հաշվարկելու կարգը բանաձևը: Բանաձևում կիրառվող՝ աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը առաջին 10 տարվա համար 950 դրամ է, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար 500 դրամ:
Ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակները բացառելու նպատակով 2019 թվակականին սահմանվեց «նվազագույն կենսաթոշակ եզրույթը՝ հաշվարկված աշխատանքային կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել Կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից՝ քիչ ստաժով մինչև 11-12 տարի աշխատողների կենսաթոշակներն անկախ ստաժից ավելացվում են: Այս մոտեցումը, չնայած իր սոցիալական նպատակների, չի բխում կենսաթոշակի բովանդակությունից՝ կենսաթոշակի չափը կախված չէ ո՛չ ստաժի տևողությունից, ո՛չ ստացած աշխատավարձի չափից: Միաժամանակ նվազում է հիմնական կենսաթոշակի, որպես կենսաթոշակի նվազագույն չափի, դերը: Ստացվում է` քիչ ստաժերի համար կենսաթոշակի նվազագույն չափը նվազագույն կենսաթոշակն է 01.07.2023-ից՝ 36000 դրամ, իսկ շատ ստաժերի համար՝ հիմնական կենսաթոշակը 01.07.2023-ից՝ 24000 դրամ:
Այսինքն, գործող կարգավորումներով կենսաթոշակների ցածր չափերն քիչ ստաժ ավելի «արագ են ավելանում, քան բարձր չափերը շատ ստաժ՝ քիչ ստաժով աշխատողներին ավելի մեծ երաշխիքներ են տրվում, քան շատ ստաժով աշխատողներին:
Առկա ֆինանսական ռեսուրսների շրջանակում կենսաթոշակառուների սոցիալական խնդիրները լուծելու նպատակով աշխատանքային ստաժի 1 տարվա համար սահմանված են տարբեր արժեքներ: Ընդ որում, 10 տարուց ավելի ստաժի դեպքում 1 տարվա արժեքն 500 դրամ ավելի ցածր է, քան մինչև 10 տարվա դեպքում 950 դրամ: Այս դեպքում անհրաժեշտ է «վերականգնել սոցիալական արդարությունը և վերացնել նման տարբերակումը:
Հաշվի առնելով կառավարության ծրագրի 4.6-րդ կետով կենսաթոշակային ապահովության ոլորտում նախատեսված թիրախները Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին՝ նպատակահարմար է դրանց հասանելիությունն ապահովել սոցիալական արդարության առումով ավելի ընդունելի ցուցանիշների միջոցով: Այդ ցուցանիշներն են՝ հիմնական կենսաթոշակը, որպես կենսաթոշակի նվազագույն չափ, և աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքի համար սահմանված միասնական չափը:
- Միջազգային պրակտիկայում ընդունված է կենսաթոշակի նշանակման ժամկետի հետաձգման դիմաց կենսաթոշակի չափի ավելացումը: Այսպես, եթե օրինակ 40000 դրամ կենսաթոշակ ստացող անձը 1 տարի ուշ դիմի կենսաթոշակ նշանակելու համար, պետական բյուջեն տվյալ տարում «կխնայի 40000x12 ամիս = 480000 դրամ, որը կենսաթոշակի ամսական գումարը 10 տոկոսով կամ 4000 դրամով ավելացնելու դեպքում այլ հավասար պայմաններում պետական բյուջեից կվճարվի 10 տարում 480000: 4000x12 ամիս: Այսինքն, մի կողմից կենսաթոշակառուին հնարավորություն է տրվում հետաձգել կենսաթոշակի նշանակման ժամկետը և բարձրացնել կենսաթոշակի ապագա չափը, մյուս կողմից պետությունը հնարավորություն է ստանում հետաձգել ծախսը:
Նպատակահարմար է այս գործիքը ներդնել նաև ՀՀ օրենսդրության մեջ:
- Անհրաժեշտ է հստակեցնել զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների ու ազգային անվտանգության համակարգերում օրենքով սահմանված պետական ծառայության տեսակ է: Սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող անձինք համարվում են զինծառայող:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 6-րդ բաժնի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ զինծառայողների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 44-րդ, 56-րդ հոդվածների, 72-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների կիրառմամբ` զինծառայողներ են համարվում պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության և պետական պահպանության մարմինների համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող անձինք, փրկարար ծառայողները: Այդ օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ զինծառայողներին հավասարեցված անձինք են քրեակատարողական ծառայողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 6-րդ բաժնի դրույթները:
«Ոստիկանության զորքերի մասին օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ Ոստիկանության զորքերում զինվորական ծառայությունն իրականացվում է զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը զինվորական ծառայություն է:
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ պետական պահպանության ծառայության սպաները և ենթասպաները զինծառայողներ են և զինվորական ծառայությունն անցնում են ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը կարգավորող օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները։
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները, արտոնությունները, կենսաթոշակի ապահովումը և կենսաթոշակ նշանակելու պայմանները, տեսակները, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ տրվող դրամական օգնությունը և վճարումները, ծառայության ստաժի հաշվարկման կարգը, ինչպես նաև սոցիալական ապահովության հետ կապված մյուս հարաբերությունները սահմանվում են զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ զինծառայողներին հավասարեցված անձինք են հարկադիր կատարողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի (վերաբերում է եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվարկմանը) դրույթները:
Այսինքն, գործող իրավակարգավորումների համաձայն՝ զինծառայողներ են կամ զինծառայողներին հավասարեցված անձիքն են պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության, ոստիկանության, պետական պահպանության մարմինների համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող անձինք, քրեակատարողական անձինք, իսկ հարկադիր կատարողները զինծառայողներ չեն:
Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել նաև Օրենքով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը՝ այն համապատասխանեցնելով զինվորական ծառայությանն առնչվող հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը:
- Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության կողմից աշխատանքային կարգով բազմիցս ստացվել է առաջարկ՝ վերանայել զինվորական կենսաթոշակի իրավունք տվող պայմանները և սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ կամ պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ (սահմանային տարիքը լրացած լինելու դեպքում) կամ հաստիքների կրճատման կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում 12.5 տարվա զինծառայության ստաժի առկայության դեպքում առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ ունենալու պահանջը սահմանել ոչ թե ազատվելու, այլ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ:
- Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության կողմից հարց է բարձրացվել հստակեցնել զինվորական ծառայության ստաժի արտոնյալ հաշվարկի մեխանիզմը՝ Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերի միաժամանակյա առկայության դեպքում։
- Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության կողմից բարձրացվել է նաև Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ձևակերպումը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ 72-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի ձևակերպմանը (մասնավորապես «անհայտ կորած» եզրույթի մասով) համապատասխանեցնելու հարցը։
- «Պետականկենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2022 թվականի մայիսի 4-ի ՀՕ-113-Ն օրենքով ուժի մեջ է մտել 2022 թվականի մայիսի 20-ին նախատեսվեց, որ Օրենքի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսացող) անձանց վրա, եթե զինծառայողը հաշմանդամ է ճանաչվել կամ զինծառայողը զոհվել է հատուցման դեպքի հիմքով: Հիմնադրամի շահառուները կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց:
Միաժամանակ նույնաբովանդակ կարգավորումներ նախատեսվեցին նաև «Պետական նպաստների մասին օրենքով:
Ընդ որում, երկու դեպքում էլ նախատեսվել է, որ 2022 թվականի մայիսի 1-ի դրությամբ միաժամանակ պետական բյուջեից կենսաթոշակ նպաստ և հիմնադրամից հատուցման գումար ստացողների կենսաթոշակը չի վերահաշվարկվում, որևէ հիմքով կենսաթոշակ նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում կենսաթոշակ նպաստ ստանալու իրավունքը չի վերականգնվում:
2022 թվականին սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին կենսաթոշակների և նպաստների չափերը 3000 դրամով ավելացվեցին: Հիմնադրամից ստացված տեղեկատվությամբ միայն 2022 թվականի նոյեմբերին հայտնաբերվեց, որ հատուցում ստացող շուրջ 1427 անձի կենսաթոշակ վերահաշվարկվել է ավելացվել է 3000 դրամով, ավել է վճարվել 12.8 մլն դրամ, որից 58 անձի կենսաթոշակ է նշանակվել 2022 թվականի մայիսի 20-ից հետո, իսկ նրանց կենսաթոշակ նպաստ ստանալու իրավունքը դադարեցվել է 2022 թվականի դեկտեմբերի 1-ից։ Հաշվի առնելով հարցի սոցիալական կողմը, նպատակահարմար է ավել վճարված գումարները հետ չգանձել:
- Իրավակիրառ պրակտիկայում լինում են դեպքեր, երբ զինծառայողը սահմանային տարիքը լրանալու հիմքով սահմանված կարգով արձակվում է զինծառայությունից, այնուհետև՝ սահմանված կարգով զինծառայության ժամկետը երկարաձգելիս կամ վարժական հավաքների ժամանակ զբաղեցնում է ավելի ցածր գործակցով պաշտոն: Այս դեպքում չնայած նրա զինծառայության ստաժն ավելանում է, կենսաթոշակը նվազում է, քանի որ կենսաթոշակի հաշվարկում հիմք է ընդունվում զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված գործակիցը:
Անհրաժեշտ է բացառել նման իրավիճակները՝ նշանակված կենսաթոշակի չափը վերահաշվարկի արդյունքում չի կարող նվազել: Ընդհանրապես, ամբողջ Օրենքի տրամաբանությամբ, նշանակված կենսաթոշակի չափը վճարման ընթացքում չի կարող նվազել: Նվազման դեպքերը խիստ սահմանափակ են՝ կենսաթոշակի գործում հայտանաբերվել են կեղծ փաստաթղթեր, սխալ նշանակում…։
- Իրավակիրառ պրակտիկայում կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածը զինվորական ծառայության ստաժում չի հաշվառվում: Նման պրակտիկայի հիմքը Օրենքի այն կարգավորումն է, որի համաձայն՝ զինվորական ծառայության ստաժում հաշվառվում է զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները: Օրենքի դրույթների միատեսակ կիրառում ապահովելու նպատակով այս մոտեցումը նպատակահարմար է ամրագրել:
- Վերջին տարիներին պետական կառավարման համակարգում կատարված փոփոխությունների արդյունքում զինծառայության առանձին պաշտոններ զբաղեցրած անձինք զբաղեցրին հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի, այդ թվում՝ օպերատիվ հետախուզության գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատակցի, պաշտոն, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն: Երկու մարմիններում էլ ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց համար նախատեսված է կենսաթոշակի արտոնյալ համակարգ՝ հակակոռուպցիոն կոմիտեում և քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձինք կարող են իրենց կենսաթոշակի իրավունքը իրացնել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կարգով, որը ավելի մեծ ծավալի սոցիալական երաշխիք է ապահովում, քան Օրենքով:
Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել մինչև հակակոռուպցիոն կոմիտեում կամ քննչական կոմիտեում պաշտոնի նշանակվելը՝ զինվորական կենսաթոշակի հավակնող անձանց համար ևս նախատեսել արտոնյալ կենսաթոշակի իրավունք: Խնդրի նման լուծումը կարևոր է այն դեպքում, երբ օրինակ ոստիկանությունում 15 տարի ծառայած 5 տարի ոստիկանության քննիչ, 10 տարի այլ, օրինակ՝ թաղային անձը, 5 տարի զբաղեցնելով քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն, ձեռք չի բերում «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք: Նա չունի նաև զինվորական կենսաթոշակի իրավունք:
Զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը հստակեցնելու հետ միաժամանակ անհրաժեշտ է կարգավորել Օրենքի գործող կարգավորումներով զինվորական կենսաթոշակի հավակնող՝ դատական ակտերի հարկադիր ծառայողի կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանները։
Նպատակահարմար է անդրադառնալ նաև դատական կարգադրիչների համար կենսաթոշակի իրավունքի իրացման առանձնահատկություններ սահմանելու հարցին:
«Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի ուժի մեջ է մտել 30.06.2018 75-րդ հոդվածի համաձայն՝ դատական կարգադրիչների ծառայությունից ազատվածների կենսաթոշակային ապահովության նկատմամբ կիրառվում են հարկադիր կատարողի համար օրենսդրությամբ սահմանված դրույթները: Մինչ այդ գործող՝ 2007 թվականի փետրվարի 21-ի Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական կարգադրիչի իրավունքներն ու պարտականությունները, ատեստավորման, փորձաշրջանի նշանակման, ծառայության և հանգստի ժամանակի, արձակուրդի, դատական կարգադրիչներին հրամաններ տալու սահմանափակումների, նրա գործունեության նկատմամբ հսկողության, դատական կարգադրիչի պատասխանատվության, պաշտոնեական երաշխիքների և սահմանափակումների, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում դատական կարգադրիչների ծառայության հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատական կարգադրիչների ծառայության նկատմամբ և չեն հակասում սույն օրենսգրքին:
Այս դեպքում հարկ է նկատի ունենալ, որ նախկին և գործող կենսաթոշակային օրենսդրության համաձայն Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» 1998 թվականի նոյեմբերի 25-ի ՀՕ-258 օրենքի ուժը կորցրել է 16.12.2017 26-րդ հոդված զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը կամ զինվորական կենսաթոշակի վճարումը դադարեցվում է կենսաթոշակառուի՝ համապատասխան մարմիններում այն մարմիններում, որտեղից արձակվելու կամ ազատվելու դեպքում անձը ձեռք է բերում զինվորական կենսաթոշակի իրավունք ծառայության անցնելու դեպքում:
Սա նշանակում է, որ օրինակ, եթե Պաշտպանության նախարարության համակարգից զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձը ում նշանակվել և վճարվում է կենսաթոշակ զբաղեցներ դատական ակտերի հարկադիր կատարողի պաշտոն, ապա այդ պաշտոնը զբաղեցնելու ամսվան հաջորդ ամսվա 1-ից նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը կենսաթոշակի վճարումը պետք է դադարեցվեր:
Մինչդեռ գործնականում զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձինք, մինչև 2018 հունիսի 30-ը գործող կենսաթոշակային օրենսդրության համաձայն՝ զբաղեցրել են դատական կարգադրիչի պաշտոն, ինչն ուղղակիորեն նշանակում է, որ կենսաթոշակային ապահովության մասով հարկադիր կատարողի համար սահմանված իրավունքները և պաշտոնեական երաշխիքները իրենց էությամբ կիրառելի չեն դատական կարգադրիչների նկատմամբ:
Ըստ այդմ, դատական կարգադրիչների կենսաթոշակային ապահովության առանձնահատկությունները պետք է սահմանվեն հստակ՝ Օրենքով:
- Իրավակիրառ պրակտիկայում ապահովվում է կենսաթոշակների չափերի «աստիճանակարգը. չափերի զինվորական կենսաթոշակների նվազագույն չափը (սահմանված է պարտադիր ժամկետային զինծառայողների կամ նրանց ընտանիքների համար) պետք է գերազանցի աշխատանքային կենսաթոշակների նվազագույն չափը: Նպատակահարմար է այն ամրագրել օրենսդրորեն:
- Միջազգային պրակտիկայում կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժ ունեցող անձանց կենսաթոշակները վճարվում են կենսաթոշակային հիմնադրամների միջոցներից, իսկ պահանջվող ստաժ չունեցողներինը՝ պետական բյուջեից և, որպես կանոն, կոչվում են սոցիալական կենսաթոշակներ: Այս մոտեցումը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության առանձնահատկությունները բոլոր կենսաթոշակները վճարվում են պետական բյուջեից, մինչև 2014 թվականը ամրագրված էր Օրենքով: Ընդ որում, սոցիալական կենսաթոշակի չափերը փոխկապակցված էին հիմնական կենսաթոշակի չափին:
Կենսաթոշակների և սոցիալական նպաստների բնագավառում ֆինանսների կառավարումն առանձնացնելու նպատակով սոցիալական կենսաթոշակների ինստիտուտը տեղափոխվեց «Պետական նպաստների մասին օրենք՝ պահպանելով նպաստի իրավունքի իրացման՝ կենսաթոշակների համար սահմանված կարգերը. ըստ էության նույնաբովանդակ կարգավորումներ նախատեսված են «Պետական կենսաթոշակների մասին և «Պետական նպաստների մասին օրենքներով կամ վերջինումս կատարվում են հղումներ Օրենքի համապատասխան դրույթներին: Նույնաբովանդակ հարաբերությունները տարբեր իրավական ակտերով կարգավորելը նպատակահարմար չէ՝ հաճախակի հարկ է լինում կատարել զուգահեռ օրենսդրական կամ սահմանել նույնաբովանդակ կարգավորումներ նշված օրենքներում, դրանց կիրարկումն ապահովող Կառավարության որոշումներում: Ուստի նպատակահարմար է սոցիալական նպաստներին առնչվող հարաբերությունները ևս կարգավորել Օրենքով՝ «Պետական նպաստների մասին օրենքով նպաստի իրավունքն իրացնելու պայմանները:
- Վերջին տարիներին օրենսդրական փոփոխություններով պարզեցվում է կենսաթոշակառուների Հայաստանի Հանրապետությունում լինելը հավաստելու գործընթացի վարչարարությունը: Նպատակահարմար է այգ գործընթացը պարզեցնել աշխատող կենսաթոշակառուների համար, քանի որ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու փաստով ուղղակիորեն հավաստվում է նրանց՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը:
- Իրավակիրառ պրակտիկայում խնդիրներ են առաջանում չգրանցված ամուսնության դեպքում մահացած (զոհված) կերակրողի՝ 14 տարին չլրացած երեխայի մյուս ծնողի կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունքն իրացնելիս, քանի որ օրենքը նման իրավունք նախատեսել է ամուսնու կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձի ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամի համար՝ երեխայի հետ համատեղ նույն բնակության վայրում (հասցեում) հաշվառված լինելու և չաշխատելու դեպքում: Հարցը աշխատանքային կարգով բարձրացվել է նաև Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության կողմից։
- Օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված է, որ կենսաթոշակ նշանակելու որոշումը կայացվում է 10 օրում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքով սահմանված դեպքերում արխիվային փաստաթղթեր չներկայացնելու դեպքում հարցման հիման վրա դրանք Ազգային արխիվից ստանում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, գործնականում քիչ դեպքերում է հնարավոր պահպանել օրենսդրությամբ սահմանված 10‑օրյա ժամկետը:
- Կենսաթոշակների, նպաստների անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրման գործընթացում անկհայտ դարձավ, որ մինչև 500 բնակիչ ունեցող գյուղերում ըստ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2058-Ն որոշման 321 գյուղ, միջինում 240 բնակիչ այդ համակարգի ներդրումը նպատակահարմար չէ թե՛ կենսաթոշակառուների և թե՛ բանկերի համար:
- Տեղեկատվական բազաների տվյալների կիրառմամբ հնարավոր է առանձին դեպքերում (վարձու աշխատողին վճարվող կենսաթոշակը) վերահաշվարկել առանց կենսաթոշակառուի դիմումի։
- Երեխաների և տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտում վարվող քաղաքականության շրջանակներում փոխվել են բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունների ձևերը, բովանդակությունը, ֆինանսավորման կարգը: Անհրաժեշտություն է առաջացել վերանայել այդ կազմակերպությունների ցանկը և այնտեղ բնակվող անձանց կենսաթոշակի վճարման կարգը:
- Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում ապրող սոցիալական նպաստ ստացողին նպաստ չի վճարվում, կենսաթոշակառուին վճարվում է կենսաթոշակի աշխատանքային մասը, իսկ այդ կազմակերպությունում ապրող` զինվորական կենսաթոշակ ստացողներին` նշանակված կենսաթոշակի 50 տոկոսը: Թե՛ կենսաթոշակառուները և թե՛ Ազգային ժողովի պատգամավորները բազմիցս հարց են բարձրացրել սոցիալական նպաստառուներին վճարել որոշակի գումար՝ իրենց նեղ անձնական ծախսերը հոգալու համար։
- Թաղման նպաստի վճարում նախատեսված է և՛ «Պետական կենսաթոշակների մասին, և՛ «Պետական նպաստների մասին օրենքներով, նպատակահարմար է կարգավորել միայն «Պետական նպաստների մասին օրենքով:
- «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքի 60-րդ հոդվածով նախատեսված են այն դեպքերը, երբ կատարողական մակագրության թերթով բռնագանձում չի կարող տարածվել: Դրանց թվին են պատկանում պետական նպաստները: Հաշվի առնելով, որ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները վերանվանվում են սոցիալական կենսաթոշակներ, նպատակահարմար է բացառություն նախատեսել նաև սոցիալական կենսաթոշակների համար: Միաժամանակ, սոցիալական կենսաթոշակների գործող կարգավորումներով՝ պետական նպաստների վրա բռնագանձում չտարածելը նպատակ ունի անձին չզրկել իր կենսապահովման նվազագույն գումարից: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել այս տրամաբանությամբ վերանայել նաև այլ կենսաթոշակներից կատարվող պահումների հաշվարկման կարգը:
- «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 6-րդ գլխում ամագրված մի շարք իրավակարգավորումների համաձայն` զինվորական որևէ պատճառական կապով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների համար նախատեսված սոցիալական ապահովության երաշխիքներից և արտոնություններից օգտվելու համար որպես նախապայման սահմանված է համապատասխանաբար` հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսթոշակ ստանալու հանգամանքը, ինչն իրավակիրառ պրակտիկայում հանգեցնում է վիճահարույց խնդիրների, իսկ որոշ դեպքերում` նաև արտոնության տրամադրման անհնարինության: Նշված օրենքի նման ձևակերպումները մի շարք դեպքերում անհավասար պայմաններ են ստեղծում միևնույն կարգավիճակն ունեցող, սակայն տարբեր ժամանակահատվածներում զինվորական որևէ պատճառական կապով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների համար, առավելապես` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուներին վերաբերող մասով: Բացի այդ, զինվորական պատճառական կապով ֆունկցիոնալության որևէ աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների համար օրենքով սահմանված սոցիալական ապահովության երաշխիքներից օգտվելու հնարավորությունից զրկվում են ֆունկցիոնալության որևէ աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող ճանաչված, սակայն երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները, ինչն ունի օրենսդրական կարգավորման և հստակեցման անհրաժեշտություն:
Անհրաժեշտություն է առաջացել կատարել որոշ խմբագրական փոփոխություններ:
Նախագծերի փաթեթը մշակվել է վերոնշյալ խնդիրները համակարգված լուծելու և որոշ խմբագրական փոփոխություններով գործող դրույթները հստակեցնելու նպատակով։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ««Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ««Պետական նպաստների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
- Կարգավորման առարկան
- ««Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է՝
- վերանայել Օրենքի 15-րդ հոդվածով սահմանված՝ աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու բանաձևը՝ միասնականացնելով աշխատանքային ստաժի 1 տարվա համար սահմանվող չափը և միաժամանակ հանելով «նվազագույն կենսաթոշակ եզրույթը: Այս դեպքում կենսաթոշակի նվազագույն չափը կհանդիսանա հիմնական կենսաթոշակը:
- Օրենքի 15-րդ հոդվածով աշխատանքային կենսաթոշակի չափը վերանայելուն զուգահեռ ներդնել կենսաթոշակ վճարելը դադարեցնելու մասին գրավոր հայտարարություն ներկայացնելու դեպքում կենսաթոշակի չափի ավելացման հնարավորություն (Գ2 լրացուցիչ կենսաթոշակի գործակցի կիրառում՝ ավելացման չափը յուրաքանչյուր լրիվ 12 ամսվա համար սահմանվում է Օրենքի N 2 հավելվածով:
- Հստակեցնել զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող շահառուների շրջանակը՝ այն համապատասխանեցնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 44-րդ, 56-րդ, 72-րդ հոդվածի դրույթներին և զինվորական կենսաթոշակի իրավունք սահմանել օրենքով զինծառայող համարվող անձանց պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության, պետական պահպանության մարմինների համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող անձինք կամ զինծառայողներին հավասարեցված անձանց քրեակատարողական ծառայողների համար:
- Վերանայել զինվորական կենսաթոշակի իրավունք տվող պայմանները. սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ կամ պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ (սահմանային տարիքը լրացած լինելու դեպքում) կամ հաստիքների կրճատման կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում պահանջել, որ զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ ունենա առնվազն 15 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ և կենսաթոշակի դիմելու օրվա դրությամբ ունենա առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:
- Հստակեցնել զինվորական ծառայության ստաժի արտոնյալ հաշվարկի մեխանիզմը Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերի միաժամանակյա առկայության դեպքում և զինվորական ծառայության ստաժն այս դեպքում հաշվարկել դրանցից մեկով՝ առավելագույն չափով։
- Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ձևակերպումը համապատասխանեցնել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի ձևակերպմանը և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք սահմանել ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամների համար։
- Միաժամանակ պետական բյուջեից կենսաթոշակ նպաստ և հիմնադրամից հատուցման գումար ստացողներին ավել վճարված կենսաթոշակի գումարները հետ չգանձել:
- Զինվորական կենսաթոշակը վերահաշվարկելիս հաշվի առնել վերջին զինծառայությունից արձակվելու ազատվելու օրվա դրությամբ զինծառայողի զինվորական ծառայության ստաժը և անձնական գործակիցը, եթե այն ցածր չէ մինչև կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը կենսաթոշակի հաշվարկում կիրառված անձնական գործակցից:
- Հստակեցնել, որ կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածը զինվորական ծառայության ստաժում չի հաշվառվում, քանի որ այդ ընթացքում անձը չի զբաղեցնում զինվորական ծառայության պաշտոն պահանջը սահմանված է Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով։
- Զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը հստակեցնելու հետ միաժամանակ կենսաթոշակի արտոնություններ սահմանել դատական ակտերի հարկադիր կատարողների, հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողների, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց, դատախազների, դատական կարգադրիչների համար: Նախագծով լրացվող՝ Օրենքն 3.1-ին գլխով դատական ակտերի հարկադիր կատարողի, hակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձի, դատախազի, դատական կարգադրիչի պաշտոն (այսուհետ՝ պետական ծառայողի որոշակի պաշտոն) զբաղեցրած անձի համար սահմանվում է կենսաթոշակի նոր տեսակ՝ պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակ: Այս դեպքում կենսաթոշակի իրավունք տվող պայմանները տարբերակված են սահմանային տարիքով պայմանավորված: Հարկ է նկատի ունենալ, որ կենսաթոշակի արտոնություն սահմանելիս հիմք է ընդունվում տվյալ աշխատանքը կատարելու, մասնագիտական գործունեությամբ զբաղվելու ժամանակահատվածը և տարիքային սահմանափակման գործոնը տես՝ Օրենքի 10-րդ, 11-րդ և 11-րդ հոդվածներ: Մասնավորապես զինվորական կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում պաշտոնավարելու՝ օրենքներով սահմանված տարիքային սահմանափակումները սահմանային տարիքները տատանվում են 50-58, իսկ, օրինակ դատական կարգադրիչինը 65 տարեկանն է: Այս առումով նախագծով առաջարկվում է սահմանային տարիքը 60 տարին չգերազանցելու դեպքում պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքը սահմանել սահմանել 20 օրացուցային տարվա պետական ծառայության ստաժով՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ 55 տարին լրացած լինելու պայմանով, իսկ սահմանային տարիքը 60 տարեկանը գերազանցելու դեպքում՝ 25 օրացուցային տարվա պետական ծառայության ստաժով՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ 60 տարին լրացած լինելու պայմանով:
Միաժամանակ նախագծով առաջարկվում է կենսաթոշակի այս նոր տեսակի համար սահմանել կենսաթոշակի իրավունք տվող հաշվառվող ժամանակահատվածները, որոնք ներառում են մինչև պետական պաշտոն զբաղեցնելը զինվորական ծառայության ժամանակահատվածները, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարողի, հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողի, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն, դատախազի, դատական կարգադրիչի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները: Կենսաթոշակի չափը հաշվարկվելու է զինվորական կենսաթոշակների համար սահմանված բանաձևին համարժեք բանաձևով՝ պետական որոշակի պաշտոն զբաղեցրած ստաժով։
- Սահմանել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակիև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի նվազագույն չափեր՝ փոխկապակցված աշխատանքային կենսաթոշակի 10 տարվա աշխատանքային ստաժով հաշվարկված աշխատանքային կենսաթոշակի չափին:
- Սոցիալական նպաստները վերանվանել սոցիալական կենսաթոշակներ և համապատասխան կարգավորումները «Պետական նպաստների մասին օրենքի փոխարեն նախատեսել Օրենքով:
- Պարզեցնել կենսաթոշակառուների նպաստառուների Հայաստանի Հանրապետությունում լինելը հավաստելու գործընթացի վարչարարությունը և Օրենքի 35‑րդ հոդվածով պահանջվող՝ կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը հաստատել նրա՝ աշխատող լինելու հանգամանքով, առանց լրացուցիչ դիմումների և հայտարարությունների՝ հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական բազայի տվյալներով:
- Օրենքի 13-րդ հոդվածով մահացած (զոհված) կերակրողի երեխայի ծնողի չգրանցված ամուսնության դեպքում համար սահմանել կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք՝ երեխայի խնամքով զբաղված լինելու դեպքում:
- Կենսաթոշակ նշանակելու որոշում կայացնելու համար սահմանել 30-օրյա ժամկետ:
- Մինչև 500 բնակիչ ունեցող գյուղերում կենսաթոշակը վճարել կենսաթոշակառուի ընտրությամբ՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով:
- Կառավարության սահմանած դեպքերում և կարգով կենսաթոշակը վերահաշվարկել ինքաշխատ՝ առանց կենսաթոշակառուի դիմումի:
- Կենսաթոշակի վճարման առանձնահատկությունները հստակեցնել բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություններում գտնվող կենսաթոշակառուների համար՝ այդ կազմակերպությունների ցանկը և դրանցում գտնվող կենսաթոշակառուների կենսաթոշակի վճարման կարգը սահմանելու իրավասությունը վերապահելով Կառավարությանը:
- Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում ապրող՝ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձին նեղ անձնական ծախսերի համար վճարել որոշակի գումար, որի չափը կսահմանի Կառավարությունը՝ հիմնական կենսաթոշակի 20 տոկոսից ոչ ավելի:
- Թաղման նպաստի նշանակման ու վճարման դրույթները ճանաչել ուժը կորցրած և համապատասխան հարաբերությունները կարգավորել միայն «Պետական նպաստների մասին» օրենքով:
- Սահմանել, որ սոցիալական կենսաթոշակների վրա բռնագանձում չի տարածվում, իսկ պետական այլ տեսակի կենսաթոշակներից պահումները սահմանվում են այնպես, որ պահումից հետո վճարման ենթակա գումարը պակաս չլինի համապատասխան սոցիալական կենսաթոշակից:
- Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել չկիրառվող դրույթները, որոնք վերաբերում են զինծառայության ստաժում հաշվառվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածներին:
- Հստակեցնել մահացած ճանաչված լինելու մասին դատարանի վճիռի հիման վրա կենսաթոշակ նշանակելու ժամկետները՝ դրանք փոխկապակցելով դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվա հետ:
- Հաշմանդամություն ունեցող երեխա ճանաչված անձի հաշմանդամության սոցիալական կենսաթոշակի համար պահպանել «Պետական նպաստների մասին օրենքի 32-րդ հոդվածի 8.3-րդ մասով սահմանված կարգը, այն է՝ կենսաթոշակը վճարել մյուս ծնողին՝ կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող ծնողի նոտարական կարգով վավերացված համաձայնության հիման վրա:
- Վերանայել կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու և վերականգնելու հիմքերը օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում. կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնել նաև Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ մեկ ամիս և ավելի ժամկետով բացակայելու դեպքում, իսկ կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնել կրկին Հայաստանի Հանրապետություն վերադառնալու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
- Զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնել նաև պետական ծառայողի որոշակի պաշտոն կամ քաղաքական պաշտոն կամ ինքնավար պաշտոն (դատավորների, դատախազների, քննիչների մասով ներկայումս էլ դադարեցվում է)՝ հաշվի առնելով կենսաթոշակի արտոնյալ լինելը:
- Սոցիալական կենսաթոշակների համար պահպանել «Պետական նպաստների մասին օրենքով սահմանված՝ նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու հիմքերը, ավելացնելով նաև՝ անընդմեջ երեք ամիս և ավելի Հայաստանի Հանրապետությունից բացակայելը: Վերջին դեպքում հաշվի է առնվել սոցիալական նպաստի բնույթը՝ աշխատանքային բավարար ստաժ չունեցող անձին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում ապահովել կենսաապահովման համար նվազագույն գումար:
- Առանց ժամկետային սահմանփակման հետ գանձել ավել վճարված զինվորական կենսաթոշակի և պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակ գումարներն այն դեպքում, երբ կենսաթոշակառուն ծառայության է անցել աշխատանքի է ընդունվել և այդ մասին չի տեղեկացրել կենսաթոշակ նշանակող մարմնին: Պետք է հաշվի առնել, որ քննարկվող դեպքում կենսաթոշակառուն կարող է զիվորական ծառայությունը կամ աշխատանքային գործունեությունը շարունակել այնպիսի մարմնում, որ իր մասին տեղեկատվությունը լինի սահմանափակ օգտագործման ենթակա առկա չէ հարկային մարմնի կողմից Միասնական սոցիալական ծառայությանը տրամադրվող տվյալներում:
- Հաշվի առնելով, որ միևնույն հիմքով անձին չի կարող Օրենքով նշանակվել հաշմանդամության կամ կերկարողին կոցնելու դեպքում կենսաթոշակ և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից՝ հատուցման վճար, կրկնակի նշանակումները բացառելու համար պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ձեռք բերած (շահառու համարված) անձանց տվյալները:
- Սահմանել անցումային դրույթներ՝ Օրենքի հիմնարար փոփոխություններին համապատասխան:
- ««Պետական նպաստների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ մասին օրենքի նախագծով առաջարկվում է՝
- Հստակեցնել, որ չաշխատող անձի մայրության նպաստը, երեխայի ծննդյան միանվագ նպաստը, թաղման նպաստը ենթակա չեն ժառանգման հաշվի առնելով նպաստ նշանակելու համար դիմելու ժամկետները, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով աշխատող կանանց համար սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը՝ 140 օր, նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո՝ 12 ամիս, անձի մահվանից հետո` վեց ամիս, իսկ միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցելուց հետո՝ 12 ամսյա ժամկետում անձի ում նշանակվել է նպաստը մահանալու դեպքում տարածքային կենտրոն ներկայացված դիմումի հիման վրա Կառավարության սահմանած կարգով վճարվում է դիմում ներկայացրած անձին:
- Ուժը կորցրած ճանաչել ծերության, հաշմանդամության և կերկրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստներին առնչվող հարաբերությունները կարգավորող դրույթները՝ հաշվի առնել դրանց վերանվանումը սոցիալական կենսաթոշակների:
- Թաղման նպաստին առնչվող հարաբերությունները կարգավորել «Պետական նպաստների մասին օրենքով` ամրագրելով նպաստի վճարման ժամկետ՝ դիմումը ներկայացնելուց հետո՝ 5 աշխատանքային օր:
- Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունն անկանխիկ եղանակով վճարելու կարգավորումները համապատասխանեցնել կենսաթոշակների համապատասխան կարգավորումներին՝ մինչև 500 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված նպաստառու ընտանիքի համար սահմանելով կանխիկ եղանակով վճարելու հնարավորություն:
- ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է վերանայել այդ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված բանաձևում կիրառվող գործակցի որոշման կարգը, այն է՝ հիմք ընդունել անձի՝ առնվազն 12 ամիս զբաղեցրած՝ համապատասխան պաշտոնների համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով անձի՝ առնվազն 12 ամիս զբաղեցրած պաշտոնների համար սահմանված գործակիցներից առավելագույն գործակիցը:
- ««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ դատական կարգադրիչի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով, որ այս դեպքում Օրենքով սահմանվում է կենսաթոշակի նոր տեսակ՝ պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակ:
Միաժամանակ, քննարկումների արդյունքներով առաջարկվում է նվազացնել դատական կարգադրիչի սահմանային տարիքը՝ 65-ի փոխարեն սահմանելով 60:
- ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է այդ օրենքի 58-րդ հոդվածում պետական կենսաթոշակներից կատարվող պահումները կատարել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված չափով՝ խուսափելով 2 տարբեր օրենքներով միևնույն կարգավորումները սահմանելուց:
Միաժամանակ նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 60-րդ հոդվածում և նախատեսել, որ կատարողական մակագրության թերթով բռնագանձում չի կարող տարածվել պարգևավճարների վրա՝ հաշվի առնելով դրանց սոցիալական, բարոյա-հոգեբանական նշանակությունը:
- ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ հարկադիր կատարողի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով, որ այս դեպքում ևս Օրենքով սահմանվում է կենսաթոշակի նոր տեսակ՝ պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակ:
- ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին»օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակային ապահովության պայմաններին չբավարարող՝ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով։
- ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով միատեսակ հասկացություն է սահմանվում սոցիալական երաշխիքներից և արտոնություններից օգտվելու համար զինվորական ծառայության հետ որևէ պատճառական կապով հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ օրենքի ձևակերպումներում:
- ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծով 2020 թվականի հունվարի 21-ի ՀՕ-12-Ն օրենքի 20-րդ հոդվածի ձևակերպումը համապատասխանեցվում է ««Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի դրույթներին՝ հաշվի առնելով, որ հարկադիր կատարողի համար սահմանվում է կենսաթոշակի նոր տեսակ՝ պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակ։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծերի փաթեթն ընդունվելու դեպքում կվերանայվեն կենսաթոշակային ապահովության առանձին հիմնարար դրույթներ, ինչպես նաև կլուծվեն իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրներ:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ․ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծերի փաթեթը, մասնավորապես «Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4.6-րդ կետից՝ կենսաթոշակառուներին և նպաստառուներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ինչպես նաև կենսաթոշակների և նպաստների նշանակման, վճարման գործընթացները լավարկելու նպատակով կատարելագործվելու է օրենսդրությունը, ընդլայնվելու է առցանց մատուցվող ծառայությունների շրջանակը՝ ի հաշիվ տեղեկատվական համակարգեր ներառող տվյալների ստացման որակական և քանակական բարելավման:
Նախագծի ընդունմամբ կառավարության ծրագրի 4.6-րդ կետով կենսաթոշակային ապահովության ոլորտում նախատեսված թիրախների Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին հասանելիությունը կապահովվի սոցիալական արդարության առումով ավելի ընդունելի ցուցանիշների միջոցով:
- Տեղեկանք պետական բյուջեի եկամուտների և ծախսերի վերաբերյալ
Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները չեն ավելանա կամ նվազի, իսկ ծախսերը հիմնականում նախատեսված են ՀՀ 2024-2026 ՄԺԾԾ-ով և հաշվի առնվել ՀՀ 2024 թվականի բյուջետային հայտը կազմելիս (ներկայացվել է Ֆինանսների նախարարություն)։
Գ2 լրացուցիչ կենսաթոշակի գործակցի կիրառմամբ ընթացիկ ծախսերը կնվազեն ի հաշիվ ապագա ծախսերի ավելացման:
Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (ծերանոցում) ապրող սոցիալական կենսաթոշակ ստացողներին Կառավարության սահմանած չափով գումար վճարելու դեպքում հարկ կլինի լրացուցիչ հատկացնել շուրջ կավելանան շուրջ՝ 17.0 մլն դրամով։ Հարկ է նկատի ունենալ, որ 01.07.2023 թվականից նախատեսվում է տարիքային սոցիալական կենսաթոշակի չափը սահմանել 36000 դրամ։ Այս խումբ կենսաթոշակառուների թիվը 210 է, որոնց ամսական 7000 դրամ վճարելու դեպքում հարկ կլինի հատկացնել ամսական 1,5.0 մլն դրամ, տարեկան՝ 17.7 մլն դրամ, ինչը հնարավոր կլինի ֆինանսավորել սոցիալական ոլորտին հատկացված գումարների հաշվին։
Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ մեկ ամիս ավելի ժամկետով բացակայելու հիմքով օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում հնարավոր է ծախսերի խնայողություն։
Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ երեք ամիս և ավելի բացակայելու հիմքով սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում հնարավոր է ծախսերի խնայողություն։
-
Քննարկվել է
19.09.2023 - 05.10.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 7473
Տպել