Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր

 

ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1.   «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22 ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունից հանել «և կենսաթոշակ ստանալու» բառերը, իսկ «(Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված լինելու)» բառերը փոխարինել «, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված լինելու» բառերով: 

Հոդված 2.   Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4 րդ և 5 րդ մասերով.

      «4. պետական ծառայողների երկարամյա ծառայության.

  1. սոցիալական՝

1) տարիքային.

2) հաշմանդամության,

3) կերակրողին կորցնելու դեպքում:»։

 

Հոդված 3.   Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունում «անձին բառը փոխարինել «անձ ճանաչվելու դեպքում» բառերով:

 

Հոդված 4.   Օրենքի 13-րդ հոդվածում՝

1)       1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ  7-րդ կետով.

«7) մահացած (զոհված) կերակրողի հետ գրանցված ամուսնության մեջ չգտնվող և համատեղ երեխա ունեցող անձին, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում։».

2)       1-ին մասի վերջին 4 պարբերությունները ուժը կորցրած ճանաչել.

3)       լրացնել հետևյալ բովանդակությամբ  1.1-1.5-րդ մասերով.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերում նշված անձանց կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում անկախ մահացած կերակրողի խնամքի տակ եղած լինելու հանգամանքից:

1.2. Ուսումնական (այդ թվում` ռազմական ուսումնական) հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 26 տարին լրանալը:

1.3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված անձանց կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, կերակրողի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված են եղել նույն բնակության վայրում (հասցեում):

1.4. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում նշված անձը կերակրողին կորցնելու դեպքում  կենսաթոշակի իրավունք ունի մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան հետ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում նույն բնակության վայրում (հասցեում) հաշվառված լինելու ժամանակահատվածում:

1.5. Սույն հոդվածի 1-ին մասի 5.1-ին և 7-րդ կետերում նշված անձը կերակրողին կորցնելու դեպքում  կենսաթոշակի իրավունք ունի մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած երեխայի հետ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում նույն բնակության վայրում (հասցեում) հաշվառված լինելու ժամանակահատվածում:».

4)       2-րդ և 3-րդ մասերի «ստացող» բառերը փոխարինել «ստանալու իրավունք ունեցող» բառերով։ 

Հոդված 5.   Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 15. Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը

  1. Աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի և կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է:
  2. Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի, կենսաթոշակառուի անձնական գործակցի և լրացուցիչ կենսաթոշակի գործակցի արտադրյալն է:
  3. Աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ + Ս x Ա x Գ1 բանաձևով, որտեղ՝

1)       Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,

2)       Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,

3)       Ս-ն` աշխատանքային ստաժի տարիները,

4)       Ա-ն` աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,

5)       Գ1-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը:

  1. Կենսաթոշակառուի անձնական Գ1 գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաևերով, որտեղ Ս-ն աշխատանքային ստաժի տարիներն են`

1) մինչև 11 տարվա  աշխատանքային ստաժի դեպքում՝ Գ1 = Ս x 0.01,

2) 11 և ավելի տարվա աշխատանքային ստաժի դեպքում` Գ1=0.1+(Ս-10) x 0.03 բանաձևով:

  1. Կենսաթոշակառուի Գ1 անձնական գործակիցը չի կարող գերազանցել 1.3 ը:
  2. 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված աշխատանքային և այլ գործունեության` մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածները, բացառությամբ կենսաթոշակառուի Գ1 անձնական գործակիցը հաշվարկելու դեպքի:
  3. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը այդ կենսաթոշակի իրավունքն ունեցող յուրաքանչյուր անձի համար հաշվարկվում է հետևյալ կերպ. հիմնական կենսաթոշակի չափին գումարվում է մահացած կերակրողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 50 տոկոսը:
  4. Երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկան զավակի` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկվում է հետևյալ կերպ. հիմնական կենսաթոշակի չափի նկատմամբ կիրառվում է Կառավարության սահմանած գործակիցը և գումարվում է մահացած յուրաքանչյուր ծնողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 50 տոկոսը:
  5. Եթե տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն, իսկ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցիչը` խնամակալը ներկայացրել է կենսաթոշակ վճարելը դադարեցնելու մասին գրավոր հայտարարություն (այսուհետ՝ կենսաթոշակ վճարելը դադարեցնելու հայտարարություն), ապա սույն օրենքով սահմանված կարգով դադարեցվում է նրա կենսաթոշակ վճարելը, իսկ կենսաթոշակի վճարումը վերսկսելու դեպքում կենսաթոշակի չափի նկատմամբ սույն հոդվածով սահմանված կարգով կիրառվում է Գ2 լրացուցիչ կենսաթոշակի գործակիցը։ Սույն մասում նշված դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցնելու հայտարարությունը կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը՝ խնամակալը կարող է ներկայացնել, եթե այն ներկայացնելու օրվա դրությամբ կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։
  6. Գ2 լրացուցիչ կենսաթոշակի գործակիցը կիրառվում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված բանաձևով հաշվարկված կենսաթոշակի չափի նկատմամբ՝ սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող 2-րդ հավելվածով սահմանված չափով։ Գ2 լրացուցիչ կենսաթոշակի գործակիցը կիրառելիս կենսաթոշակ վճարելը դադարեցնելու հայտարարության հիման վրա կենսաթոշակ վճարելը դադարեցրած անընդմեջ ամիսների թիվը  հաշվարկվում է սույն հոդվածի 11-րդ և 12-րդ մասերով սահմանված կարգով։
  7. Գ2 լրացուցիչ կենսաթոշակի գործակիցը կիրառելու համար կենսաթոշակ վճարելը դադարեցված անընդմեջ ամիսների թիվը հաշվարկվում է կենսաթոշակ վճարելը դադարեցնելու հայտարարությունն առաջին անգամ ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվանից սկսած՝ 12 ամիս, եթե այդ ընթացքում չի ներկայացվել կենսաթոշակ վճարելը վերսկսելու դիմում կամ չի դադարեցվել կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը:
  8. Կենսաթոշակ վճարելը դադարեցնելու յուրաքանչյուր հաջորդ հայտարարություն ներկայացնելու դեպքում լրացուցիչ կենսաթոշակի Գ2 գործակիցը կիրառելու համար կենսաթոշակ վճարելը դադարեցրած անընդմեջ ամիսների գումարային թիվը հաշվարկվում է հետևյալ կերպ. կենսաթոշակ վճարելը դադարեցնելու տվյալ հայտարարության հիման վրա սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված 12 անընդմեջ ամիսների թվին գումարվում է կենսաթոշակ վճարելը դադարեցված այն ամիսների թիվը, որոնց համար վերջին անգամ կիրառվել է Գ2 լրացուցիչ կենսաթոշակի գործակիցը։»։ 

Հոդված 6.   Օրենքի 16-րդ հոդվածում՝

1)       2-րդ մասում «չափերից։» բառը փոխարինել «չափերից, եթե չի փոխվել աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելու բանաձևը: Եթե աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելու բանաձևը փոխվելու հետևանքով կենսաթոշակի չափը նվազում է, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով։» բառերով.

2)       լրացնել հետևյալ բովանդակությամբ  3-րդ մասով.

«3․ Սույն օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասում նշված՝ հիմնական կենսաթոշակի նկատմամբ կիրառվող գործակիցը Կառավարությունը սահմանում է այնպես, որ հիմնական կենսաթոշակի և գործակցի արտադրյալը պակաս չլինի հիմնական կենսաթոշակի և գործակցի՝ նախորդ չափերով հաշվարկված արտադրյալից»։ 

Հոդված 7.   Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի 18-րդ, 20-րդ և 22-րդ հոդվածներով սահմանված պայմանները բավարարելու դեպքում զինվորական  կենսաթոշակի իրավունք ունի`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության մարմինների համակարգերի, պետական պահպանության ծառայության, ոստիկանության զորքերի (այսուհետ նաև` համապատասխան մարմիններ) սպայական, ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողը.

2) զորահավաքային զինվորական ծառայության ներգրավված կամ վարժական հավաքի կանչված զինապարտը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցը.

3) քրեակատարողական ծառայողը, ոստիկանության ծառայողը և փրկարարական ծառայողը»։ 

Հոդված 8.   Օրենքի 18-րդ հոդվածում՝

1)       1-ին մասի «ինչպես նաև քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող» բառերը փոխարինել «քրեակատարողական, ոստիկանության և փրկարարական» բառերով.

2)       1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը «արձակվելու բառերից հետո լրացնել «ազատվելու բառերով.

3)       1-ին մասի 3-րդ կետի «: կետադրական նշանը փոխարինել «. կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ  4-րդ կետով.

«4) սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ կամ պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ (սահմանային տարիքը լրացած լինելու դեպքում) կամ հաստիքների կրճատման կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու (ազատվելու) կամ զորահավաքային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքներից արձակվելու  օրվա դրությամբ ունի առնվազն 15 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ և կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ՝ ներառյալ 15 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժը:».

4)       2-րդ մասը «արձակվելու բառից հետո լրացնել «ազատվելու բառով։ 

Հոդված 9.   Օրենքի 19-րդ հոդվածում՝

1)       1-ին մասի «կենսաթոշակը» բառը փոխարինել «կենսաթոշակի չափը» բառերով, իսկ «Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը բառերը փոխարինել «Հ-ն`  զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը» բառերով.

2)       3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։ 

Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի «, նվազագույն կենսաթոշակի չափից ոչ պակաս չափով, սահմանում է Կառավարությունը։» բառերը փոխարինել «սահմանում է Կառավարությունը՝ ոչ պակաս նախկինում սահմանված չափերից։ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը (ըստ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանների) չի կարող պակաս լինել 10 տարվա աշխատանքային ստաժով հաշվարկված հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի չափից (ըստ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանների)։» բառերով։ 

Հոդված 11.  Օրենքի 22-րդ հոդվածում 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորելու հետևանքով անհայտ բացակայող կամ մահացած  ճանաչված  զինծառայողների ընտանիքների անդամների վրա:»: 

Հոդված 12.  Օրենքի 23-րդ հոդվածում՝

1)       1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի «ա» ենթակետերում «20 և ավելի» բառերը փոխարինել «երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք տվող՝ 20 և ավելի օրացուցային» բառերով, իսկ «բ» ենթակետերում «20 տարուց» բառերը փոխարինել «երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք տվող՝ 20 օրացուցային տարուց» բառերով.

2)       լրացնել հետևյալ բովանդակությամբ  1.1-ին մասով.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք տվող 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում զինվորական ծառայության ստաժը հաշվարկվում է սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ և 2.1-ին մասերով սահմանված կարգով։».

3)       2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը սահմանում է Կառավարությունը՝ ոչ պակաս նախկինում սահմանված չափից։ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել՝

1) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի դեպքում՝ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափից՝ հաշվարկված 10 տարվա աշխատանքային ստաժով․

2) երկու ծնողին կորցրած երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկան զավակի դեպքում՝ երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան երեխայի կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափից՝ հաշվարկված 10 տարվա աշխատանքային ստաժով։

  1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում՝ երկու ծնողին կորցրոծ երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող զավակի) կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի ընտանիքի անդամի (այդ թվում՝ երկու ծնողին կորցրած երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող զավակի)) կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափից:»․

4)       5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։ 

Հոդված 13. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ  3.1 ին գլխով.

 

« Գ Լ ՈՒ Խ  3.1» 

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ 

Հոդված 24.1. Պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքը 

  1. Սույն օրենքի 24.2-րդ հոդվածով սահմանված պայմանները բավարարելու դեպքում պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունի դատական ակտերի հարկադիր կատարողի պաշտոն, hակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոն, դատական կարգադրիչի պաշտոն, դատախազի պաշտոն, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձը։ 

Հոդված 24.2. Պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը 

  1. Պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակ է նշանակվում Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի հանդիսացող՝ սույն օրենքի 24.1-ին հոդվածի 1 ին մասում նշված պաշտոն այսուհետ` պետական ծառայության որոշակի պաշտոն) զբաղեցրած այն անձին, ով՝

1)       զբաղեցրած պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ առնվազն 20 օրացուցային տարի զբաղեցրել է պետական ծառայության որոշակի պաշտոններ և կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ լրացել է նրա 55 տարին, եթե տվյալ պաշտոնի (որից ազատվել է) համար օրենքով սահմանված սահմանային տարիքը  չի գերազանցում 60 տարեկանը.

2)       զբաղեցրած պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ առնվազն 25 օրացուցային տարի զբաղեցրել է պետական ծառայության որոշակի պաշտոններ և կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ լրացել է նրա 60 տարին, եթե տվյալ պաշտոնի համար օրենքով սահմանված սահմանային տարիքը գերազանցում է 60 տարեկանը:

  1. Պետական ծառայության որոշակի պաշտոն զբաղեցրած անձը չունի պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք, եթե այդ պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ կամ դրանից հետո օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր դիտավորյալ հանցագործության համար։
  2. Պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունքն ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը: 

Հոդված 24.3.        Պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը 

  1. Պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի չափը հաշվարկվում է Կ = Հ x ՊԱԳ + ՊՍ x ՊԱ բանաձևով, որտեղ`

1)       Կ-ն պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի ամսական գումարն է.

2)       Հ-ն՝ պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը.

3)       ՊՍ-ն՝ պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի չափը հաշվարկելու համար պետական ծառայության որոշակի պաշտոններ զբաղեցրած ժամանակահատվածի տարիները (այսուհետ՝ պետական ծառայության որոշակի ստաժ).

4) ՊԱ-ն՝ պետական ծառայության որոշակի ստաժի մեկ տարվա արժեքը.

5) ՊԱԳ-ն՝ անձի զբաղեցրած վերջին պետական ծառայության որոշակի պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված գործակիցը (այսուհետ՝ պետական ծառայողի անձնական գործակից):

  1. Պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի չափը հաշվարկելիս պետական ծառայության որոշակի ստաժում հաշվառվում են սույն օրենքի 31.1-ին հոդվածի 1-ին մասի 1 ին և 2-րդ կետերում նշված ժամանակահատվածները։
  2. 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի չափը հաշվարկելիս պետական ծառայության որոշակի ստաժում 2014 թվականի հունվարի 1-ից հետո ընկած՝ սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածը հաշվի է առնվում, եթե այդ ընթացքում նա չի կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված սոցիալական վճար:
  3. Պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և պետական ծառայության որոշակի ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Կառավարությունը: Պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և պետական ծառայության որոշակի ստաժի մեկ տարվա արժեքը չեն կարող պակաս լինել նախկինում սահմանված չափերից:»։ 

Հոդված 14. Օրենքի լրացնել հետևյալ բովանդակությամբ  4.1-ին գլխով. 

« Գ Լ ՈՒ Խ  4.1

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ 

 Հոդված 28.1. Տարիքային սոցիալական կենսաթոշակի իրավունքը 

  1. Տարիքային սոցիալական կենսաթոշակի իրավունք ունի 65 տարին լրացած անձը:
  2. Տարիքային սոցիալական կենսաթոշակը նշանակվում է ցմահ, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը: 

Հոդված 28.2. Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակի իրավունքը 

  1. Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակի իրավունք ունի անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից հաշմանդամություն ունեցող անձ (երեխա) ճանաչված անձը։ում:
  2. Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակը նշանակվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը:
  3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսացող) անձանց վրա, եթե հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել հատուցման դեպքի հիմքով: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ սույն մասում նշված հիմքով նշանակված հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված կենսաթոշակի իրավունք: 

Հոդված 28.3. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունքը

  1. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեն մահացած (զոհված) կերակրողի ընտանիքի՝ սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված անդամները:
  2. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակը նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը:
  3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսացող) անձանց վրա, եթե կերակրողի զոհվելը (մահանալը) հատուցման դեպք է համարվում: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ սույն մասում նշված հիմքով նշանակված հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված կենսաթոշակի իրավունք: 

Հոդված 28.4.   Սոցիալական կենսաթոշակների չափերը 

  1. Սոցիալական կենսաթոշակների չափերը սահմանում է Կառավարությունը՝ ոչ պակաս նախկինում սահմանված չափերից։
  2. Սոցիալական կենսաթոշակների չափերը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքի, չեն կարող պակաս լինել աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափից։
  3. Երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկան զավակի` կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափի և սույն օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասում նշված՝ Կառավարության սահմանած գործակցի արտադրյալից:: 

Հոդված 15. Օրենքի 30-րդ հոդվածի 8-րդ մասի «հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով։ 

Հոդված 16. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1)       2-րդ մասը «անհրաժեշտ» բառից հետո լրացնել «երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք տվող» բառերով.

2)       2-րդ մասի 1-ին կետի «է», 2-րդ կետի «ե», 3-րդ կետի «ը» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

3)       լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով.

«2.1. Զինվորական ծառայության ստաժը հաշվարկելու համար սույն հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերի միաժամանակյա առկայության դեպքում նույն ժամանակահատվածի համար զինվորական ծառայության ստաժը հաշվարկվում է դրանցից մեկով՝ առավելագույն չափով:

2.2. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք տվող զինվորական ծառայության ստաժում և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս համապատասխան մարմնի, քրեակատարողական, ոստիկանության և փրկարարական ծառայությունների կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ կամ կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածը, բացառությամբ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու ժամանակահատվածի, զինվորական ծառայության ստաժում չի հաշվառվում։»։ 

Հոդված 17.  Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.1-ին հոդվածով.

«Հոդված 31.1. Պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար պետական ծառայության որոշակի ստաժում հաշվառվող ժամանակահատվածները 

1.Պետական ծառայողիների երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար սույն օրենքի 24.2-րդ հոդվածում նշված (պետական ծառայողիների երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող)՝ 20 օրացուցային կամ 25 օրացուցային տարում  հաշվառվում են`

1)       պետական ծառայության որոշակի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները.

2)       պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը կամ երկու օրացուցային տարուց ոչ ավելի՝ ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորելու ժամանակահատվածը․

3)       մինչև պետական ծառայության որոշակի պաշտոնն առաջին անգամ զբաղեցնելը՝ սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասում նշված զինվորական ծառայության ժամանակահատվածները (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության և ռազմաուսումնական, ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորելու ժամանակահատվածների)։

  1. Պետական ծառայողիների երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելիս սույն օրենքի 24.2-րդ հոդվածում նշված (պետական ծառայողիների երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող)՝ 20 օրացուցային կամ 25 օրացուցային տարում և կենսաթոշակի չափը հաշվարկելիս պետական ծառայության որոշակի ստաժում կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածը, բացառությամբ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու ժամանակահատվածի, զինվորական ծառայության ստաժում չի հաշվառվում։
  2. Պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար սույն օրենքի 24.2-րդ հոդվածում նշված (պետական ծառայողիների երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող)՝ 20 օրացուցային կամ 25 օրացուցային տարում հաշվառվող և պետական ծառայության որոշակի ստաժում հաշվառվող ժամանակահատվածները հաշվարկելու կանոնները սահմանում է Կառավարությունը:»։ 

Հոդված 18. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով․

«7. ԽՍՀՄ տարածքում աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածները աշխատանքային ստաժում հաշվառվում են Կառավարության սահմանած կարգով։»։ 

Հոդված 19. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1)       7-րդ մասի 4-րդ կետի «: կետադրական նշանը փոխարինել «. կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձը չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում և կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է այլ անձ, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրերով։»։ 

Հոդված 20. Օրենքի 34-րդ հոդվածի  1-ին մասում՝

1)       3-րդ կետում «կորելու» բառերը փոխարինել «բացակայող ճանաչվելու» բառերով.

2)       4-րդ կետը «արձակվելու բառից հետո լրացնել «ազատվելու բառով, իսկ «արձակված բառից հետո լրացնել «ազատված բառով.

3)       5-րդ կետի «: կետադրական նշանը փոխարինել «. կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ  6-8-րդ կետերով.

«6) կերակրողի՝ մահացած ճանաչված լինելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում․

7) սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքով զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում.

8) սույն օրենքի 24.2-րդ հոդվածով պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում։»։ 

Հոդված 21.  Օրենքի 35-րդ հոդվածում՝

1)       1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 1. Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում՝ անկանխիկ եղանակով, բացառությամբ սույն  հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերում  նշված դեպքերի:.

2)       լրացնել հետևյալ բովանդակությամբ  1.1-ին և 1.2-րդ մասերով.

« 1.1. Կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով, եթե՝

1) կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ է․

2) լրացել է կենսաթոշակառուի 75 տարին․

3) կենսաթոշակառուն հաշվառված է մինչև 500 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրի հասցեով․

4) կենսաթոշակառուն 14 տարին լրացած անչափահաս է․

5) կենսաթոշակառուն ապրում է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում:

1.2. Կենսաթոշակը լիազորագրով վճարվում է կանխիկ եղանակով:.

3)       6.1-ին մասը լրացնել հետևյալ նախադասությունով.

«Կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը հաստատվում է նաև նրա՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատող լինելու հանգամանքով՝ Կառավարության սահմանած կարգով:».

4)       14-րդ մասի 2-րդ կետի «: կետադրական նշանը փոխարինել «. կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) կենսաթոշակը լիազորագրով վճարելու ընթացքում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում:».

5)       լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ մասով.

 «16. Հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված երեխայի հաշմանդամության սոցիալական կենսաթոշակը (այդ թվում՝ չվճարված կենսաթոշակը), այն ստանալու իրավունք ունեցող ծնողի` կենսաթոշակը  մյուս ծնողին վճարելու մասին նոտարական կարգով վավերացված համաձայնության հիման վրա, վճարվում է մյուս ծնողին, եթե գրավոր դիմումը և համաձայնությունը ներկայացվել են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:»։ 

Հոդված 22. Օրենքի 36-րդ հոդվածի

1)       1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Չվճարված կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին վճարվում է՝

1) յուրաքանչյուր հաջորդ ամսվա կենսաթոշակի գումարի հետ` մինչև սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ վճարելը դադարեցնելը, եթե կենսաթոշակը վճարվում է կանխիկ եղանակով․

2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի հետ, եթե կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով։».

2)       լրացնել հետևյալ բովանդակությամբ  1.1-1.3-րդ մասերով.

«1.1. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է միանվագ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

1.2. Եթե կենսաթոշակ վճարելը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել, բայց մինչև կենսաթոշակ վճարելը դադարեցնելու հայտարարության հիման վրա վերջին անգամ Գ2 լրացուցիչ կենսաթոշակի գործակից կիրառելու ամիսը՝ ներառյալ:

1.3. Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է անկանխիկ եղանակով, կենսաթոշակառուի մահվան ամսվանից հաշված՝ նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել, բայց մինչև կենսաթոշակ վճարելը դադարեցնելու հայտարարության հիման վրա Գ2 լրացուցիչ կենսաթոշակի գործակից կիրառելու ամիսը՝ ներառյալ:»․

3)       3-րդ մասի 2-րդ պարբերությունում «մահվանից» բառը փոխարինել «մահվան օրվանից» բառով, իսկ «Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում բառերը փոխարինել «Վեցամսյա ժամկետից հետո բառերով.

4)       4-րդ մասը «դիմելու ամսվա կենսաթոշակի գումարը» բառերից հետո լրացնել «, եթե դիմելու ամսվա 1-ի դրությամբ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցված չէ» բառերով, և մասից հանել «կամ Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջազգային պայմանագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձի կենսաթոշակի գործն ուղարկելու» բառերը: 

Հոդված 23. Օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ  նախադասությունով.

«Եթե Գ2 լրացուցիչ կենսաթոշակի գործակից կիրառելուց հետո տարիքային աշխատանքային կենսաթոշակի տեսակը փոխվում է հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի, ապա հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելիս ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակման համար տրվող հավելումը գումարվում է սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով Գ2 լրացուցիչ կենսաթոշակի գործակիցը կիրառելուց հետո։»։ 

Հոդված 24. Օրենքի 38-րդ հոդվածում՝

1)       1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) կենսաթոշակ վճարելը դադարեցվել է կենսաթոշակ վճարելը դադարեցնելու հայտարարության հիման վրա՝ կենսաթոշակ վճարելը դադարեցնելու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա 1-ից՝ սույն օրենքի 15-րդ հոդվածի 9-12-րդ մասերի համաձայն՝ Գ2 լրացուցիչ կենսաթոշակի գործակցի կիրառմամբ․».

2)       1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) տարիքային, հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու կամ կենսաթոշակը վերահաշվարկելու գրավոր դիմումը ներկայացնելու ամսվան հաջորդող 12-րդ ամսին կամ դրանից հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց կամ կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակը վերահաշվարկելուց (ինչի արդյունքում կենսաթոշակի չափը փոխվել է) հետո աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու դիմում՝ դիմումը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.».

3)       լրացնել հետևյալ բովանդակությամբ  1.1-ին մասով.

«1.1. Կառավարության սահմանած դեպքերում և կարգով աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է նաև առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի։»․

4)       3-րդ մասի 2-րդ կետի «զինծառայությունից արձակվելու օրվա դրությամբ զինծառայողի զինվորական ծառայության ստաժը, զինծառայողի անձնական գործակիցը, զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը» բառերը փոխարինել «անգամ զինծառայությունից արձակվելու ազատվելու օրվա դրությամբ զինծառայողի զինվորական ծառայության ստաժը և անձնական գործակիցը, եթե այն ցածր չէ մինչև կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը կենսաթոշակի հաշվարկում կիրառված անձնական գործակցից» բառերով.

5)       լրացնել հետևյալ բովանդակությամբ  6-8-րդ մասերով.

 «6. Պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե`

1) փոխվել է պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կամ պետական ծառայության որոշակի ստաժի մեկ տարվա արժեքը` տվյալ ամսվա 1-ից.

2) կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվել է սույն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետով սահմանված կարգով` հաշվի առնելով վերջին անգամ պետական ծառայողի որոշակի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ պետական ծառայության որոշակի ստաժը և անձնական գործակիցը, եթե այն ցածր չէ մինչև կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը կենսաթոշակի հաշվարկում կիրառված անձնական գործակցից` կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու օրվանից:

  1. Սոցիալական կենսաթոշակը վերահաշվարկվում է Կառավարության սահմանած սոցիալական կենսաթոշակի չափերը փոխվելու դեպքում՝ տվյալ ամսվա 1-ից:
  2. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակի վերահաշվարկի դիմումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացված փաստաթղթերի և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալների հիման վրա որոշում է կայացնում՝

1) վերահաշվարկել  կենսաթոշակը և վերահաշվարկի արդյունքների (կենսաթոշակի նոր չափի կամ չափը չփոխվելու) մասին տեղեկացնել կենսաթոշակառուին.

3) մերժել կենսաթոշակ վերահաշվարկելը և մերժման պատճառների մասին տեղեկացնել կենսաթոշակառուին:»։ 

Հոդված 25. Օրենքի 39-րդ հոդվածում՝

1)       վերնագրից և 1-ին մասից հանել «պետական» բառերը.

2)       1-ին մասը «հայրանունը և բառերից հետո լրացնել «նախկին բառով.

3)       2-րդ, 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «2.  Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում ապրող մինչև 18 տարեկան երեխային հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ չի նշանակվում և չի վճարվում։ Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում ապրող մինչև 18 տարեկան  երեխային վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում նշանակված կենսաթոշակի 50 տոկոսը: Այդ գումարները, մինչև երեխայի 18 տարեկան դառնալը կամ սահմանված կարգով կազմակերպությունից հեռանալը յուրաքանչյուր ամիս հաշվառվում են նրա կենսաթոշակի էլեկտրոնային գործում և երեխայի 18 տարին լրանալու կամ երեխայի՝ սահմանված կարգով կազմակերպությունից հեռանալու (բացառությամբ այն դեպքի, երբ կիրառվել է կարճաժամկետ խնամատարություն) դեպքում գրավոր դիմումի հիման վրա ամբողջությամբ վճարվում են առանց ժամկետային սահմանափակման՝ սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին և 1.1-ին մասերով սահմանված կարգով:

  1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի՝ բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուին վճարվում է՝

1) աշխատանքային կենսաթոշակի դեպքում՝ կենսաթոշակի աշխատանքային մասի չափով, բայց ոչ պակաս, քան սույն մասի 3-րդ կետում նշված գումարը․

2) զինվորական կենսաթոշակի և պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի դեպքում՝ նշանակված կենսաթոշակի 50 տոկոսի չափով,

3) սոցիալական կենսաթոշակների դեպքում՝ Կառավարության սահմանած գումարի չափով, որը չի կարող գերազանցել տարիքային սոցիալական կենսաթոշակի 20 տոկոսը:

  1. Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունների ցանկը, այդ կազմակերպություններում ապրող անձին կենսաթոշակ նշանակելու և վճարելու կարգը սահմանում է Կառավարությունը:»։ 

Հոդված 26. Օրենքի 40-րդ հոդվածում՝

1)       1-ին մասի 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

2)       լրացնել հետևյալ բովանդակությամբ   1.1-ին մասով.

«1.1. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը պատիժը կրող անձի գրավոր դիմումի հիման վրա տասը աշխատանքային օրվա ընթացքում՝

1) նախապատրաստում է նրան կենսաթոշակ նշանակելու, վճարելու համար անհրաժեշտ` օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը և ներկայացնում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում,

2) ապահովում  է նրա  ֆունկցիոնալության գնահատման համար անհրաժեշտ՝ դիմումը և փաստաթղթերը անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովին ներկայացումը:».

3)       2-րդ մասի «բժշկասոցիալական փորձաքննության» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատման» բառերով։ 

Հոդված 27. Օրենքի 41-րդ հոդվածի՝

1)       1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) կերակրողին կորցնելու դեպքում նշանակված կենսաթոշակի սահմանված ժամկետը լրանալու կամ այդ կենսաթոշակի իրավունքը կորցնելու կամ այդ կերակրողի զոհվելու (մահանալու) հիմքով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցման գումար վճարելու (շահառու հանդիսանալու) դեպքում.

4) սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով տարիքային աշխատանքային կենսաթոշակ, 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 5.1-ին, 7 րդ կետերում նշված անձանց սույն օրենքով սահմանված կարգով կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուի աշխատելու դեպքում.».

2)       1-ին մասի 4.1-ին կետի «և 5.1-ին կետերով և այդ կետերում նշված անձանց՝ 22 րդ հոդվածով սահմանված կարգով բառերը փոխարինել «, 5.1-ին և 7-րդ կետերում նշված անձանց սույն օրենքով սահմանված կարգով կերակրողին կորցնելու դեպքում բառերով.

3)       1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո համապատասխան մարմիններում զինվորական ծառայության անցնելու բացառությամբ զորահավաքային զինվորական ծառայության ներգրավվելու կամ վարժական հավաքի կանչվելու դեպքերի կամ քրեակատարողական ծառայողի պաշտոն կամ ոստիկանության ծառայողի պաշտոն կամ փրկարարական  ծառայողի պաշտոն կամ  պետական ծառայողի որոշակի պաշտոն կամ քաղաքական պաշտոն կամ վարչական պաշտոն կամ ինքնավար պաշտոն զբաղեցնելու դեպքում.».

4)       1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ  5.1-ին և 5.2-րդ կետերով.

«5.1 պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելուց հետո հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում.

5.2 պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուի՝ պաշտոնավարման ընթացքում կատարած ծանր կամ առանձնապես ծանր դիտավորյալ հանցագործության համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվելու դեպքում՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից՝ Կառավարության սահմանած կարգով ստացված տեղեկատվության հիման վրա..

5)       1-ին մասի 6-րդ կետը «դուրս գալու» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետությունից  բացակայելու բառերով.

6)       1-ին մասի 8-րդ կետը կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու` Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում կամ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու դեպքում.»․

7)       1-ին մասի 15-րդ կետի «: կետադրական նշանը փոխարինել «. կետադրական նշանով և 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ  16-18-րդ կետերով.

«16) սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի (բացառությամբ, երբ նա օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ է կամ առկա ուսուցմամբ սովորող՝ 26 տարին չլրացած անձ է) անընդմեջ երեք ամիս (բացակայելու ամսվան հաջորդող ամսվանից հաշված) և ավելի Հայաստանի Հանրապետությունից բացակայելու դեպքում․

17) սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին 12 ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում.

18) հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող՝ 18 տարին չլրացած երեխայի՝ բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություն ընդունվելու դեպքում։.

8)       2-րդ մասի 3-րդ կետի «(բանկ չներկայանալու կամ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից չհաստատվելու) դեպքում։» բառերը փոխարինել «կամ 35-րդ հոդվածի 6.1 ին մասով սահմանված կարգով կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը չհաստատվելու դեպքում.»  բառերով.

9)       2-րդ մասը  լրացնել հետևյալ բովանդակությամբ  4 րդ կետով.

«4 կենսաթոշակ վճարելը դադարեցնելու հայտարարություն ներկայացնելու դեպքում:.

10)     2-րդ մասից հանել «Կենսաթոշակ վճարելը դադարեցվում է կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվելու օրվանից, իսկ սույն մասի 2-րդ, 2.1-ին, 2.2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերում` այդ հանգամանքներն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից: նախադասությունը.

11)      լրացնել հետևյալ բովանդակությամբ  2.1-ին մասով.

«2.1. Կենսաթոշակ վճարելը դադարեցվում է կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, իսկ  սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2.1-ին, 2.2-րդ, 3-րդ, 4-րդ կետերում նշված դեպքերում` այդ հանգամանքներն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից։.

12)      3-րդ մասի 1-ին կետի «օրինական ուժի մեջ մտած վճիռը ներկայացնելու և գրավոր դիմելու դեպքում` կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից» բառերը փոխարինել «վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից, եթե գրավոր դիմումը ներկայացրել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից» բառերով.

13)      3-րդ մասի «ա» ենթակետում «ամսվանից» բառը փոխարինել «օրվանից» բառով, իսկ «բ» ենթակետում «ազատվելուց» բառը փոխարինել «օրվանից» բառով․

14)      3-րդ մասի 3.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.1 կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված հիմքով դադարեցված լինելու դեպքում՝ աշխատանքից ազատվելու  օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում՝ ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո գրավոր դիմելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.»․

15)      3-րդ մասի 3.2-րդ կետի «ամսվանից հետո՝ երեք» բառերը փոխարինել «օրվանից հետո՝ մեկ» բառերով․

16)     3-րդ մասի 5-րդ կետի «ամսվանից հետո՝ երեք» բառերը փոխարինել «օրվանից հետո՝ մեկ» բառերով, «բնակության իրավունք ձեռք բերելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից» բառերը փոխարինել «կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից» բառերով.

17)      3-րդ մասի 5.1-ին կետի «ամսվանից հետո՝ երեք» բառերը փոխարինել «օրվանից հետո՝ մեկ» բառերով, «հաշվառվելու ամսվան հաջորդող ամսվա 1 ից» բառերը փոխարինել «կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից» բառերով.

18)     3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ  5.2-րդ կետով.

«5.2) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, կրկին Հայաստանի Հանրապետություն վերադառնալու և գրավոր դիմելու դեպքում՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, իսկ այդ ժամկետից հետո վերադառնալու դեպքում՝գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.».

19)     3-րդ մասի 6-րդ կետի «, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, քննչական կոմիտեի ծառայողի, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կամ դատավորի պաշտոնից ազատվելու բառերը փոխարինել «կամ քրեակատարողական ծառայողի պաշտոնից կամ ոստիկանության ծառայողի պաշտոնից կամ փրկարարական  ծառայողի պաշտոնից կամ  պետական ծառայողի որոշակի պաշտոնից կամ  քաղաքական պաշտոնից կամ վարչական պաշտոնից կամ ինքնավար պաշտոնից ազատվելու բառերով.

20)     3-րդ մասի 6.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«6.1) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու` Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով հաշվառվելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու և գրավոր դիմելու դեպքում՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, իսկ այդ ժամկետից հետո հաշվառվելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1 ից.»․

21)      3-րդ մասի 6.2-րդ կետից հանել «այդ մասին տեղեկանքը և գրավոր դիմումը ներկայացվում են» բառերը փոխարինել «գրավոր դիմումը ներկայացվում է» բառերով․

22)     3-րդ մասի 7-րդ կետի «: կետադրական նշանը փոխարինել «. կետադրական նշանով և ուժը կորցրած ճանաչել.

«Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում տվյալ կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում: Այս դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկվում է` հաշվի առնելով աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սահմանված հիմնական կենսաթոշակի չափը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը և կենսաթոշակառուի անձնական գործակիցը, իսկ զինվորական կենսաթոշակի դեպքում` զինծառայողի անձնական գործակիցը, զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սահմանված հիմնական կենսաթոշակի չափը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը: պարբերությունը․

23)     3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ  9-12-րդ կետերով.

«9 սույն հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետով նախատեսված հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվելուց հետո հանրային պաշտոնից կամ հանրային ծառայության պաշտոնից ազատվելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում դիմելու և անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում` ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո դիմելու դեպքում` գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից․

10) սույն հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվելուց  հետո կրկին Հայաստանի Հանրապետություն վերադառնալու և գրավոր դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից․

11) սույն հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով նախատեսված հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվելուց  հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից․

12) սույն հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով նախատեսված հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցված  լինելու դեպքում՝ բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունից դուրս գրվելու ամսվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում գրավոր դիմելու դեպքում` դուրս գրվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:».

24)     3.2-րդ մասը «հիման վրա» բառերից հետո լրացնել «դիմելու օրվանից» բառերով.

25)     լրացնել հետևյալ բովանդակությամբ  3.4-րդ և 3.5-րդ մասերով.

«3.4. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում տվյալ կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում: Այս դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով, բացառությամբ սույն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի 2-րդ կետերում նշված դեպքերի, երբ կենաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելիս կենսաթոշակը վերահաշվարկվում է: Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված (վերահաշվարկված) կենսաթոշակի չափը ցածր է մինչև կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը վճարված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

3.5. Սույն հոդվածի 3-րդ մասի 5.1-ին, 5.2-րդ և 6.1-ին կետերում նշված դեպքերում կենսաթոշակ ստանալու իրավունքը չի դադարեցվում, եթե անձը Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու կամ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու ամսում կրկին հաշվառվում է Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով կամ վերադառնում է Հայաստանի Հանրապետություն։».

26)     4-րդ մասի 1-ին կետի «1-3-րդ և 5-7-րդ կետերի» բառերը փոխարինել «, բացառությամբ 4-րդ կետի,» բառերով, իսկ «2-րդ, 2.1-ին և 2.2-րդ կետերի բառերը փոխարինել «, բացառությամբ 2-րդ մասի 1-ին կետի, բառերով.

27)     4-րդ մասի 3-րդ կետի «ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե այդ տեղեկատվությունն ստացվել է կենսաթոշակ վճարելը դադարեցնելու ամսվանից սկսած՝ 12 ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «կամ 35-րդ հոդվածի 6.1-ին մասով սահմանված կարգով կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը հաստատվելու դեպքում» բառերով և հանել «Սույն մասով սահմանված դեպքում կենսաթոշակի վճարումը կատարվում է սույն օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով:» նախադասությունը.

28)     լրացնել հետևյալ բովանդակությամբ  4.1-ին մասով.

29)     «4.1. Կենսաթոշակի վճարումը վերսկսելիս չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է սույն օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով:»։ 

Հոդված 28.  Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի «կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակը վճարում է նախկին բնակության վայրից նրա կենսաթոշակի գործն ստանալուց հետո: Կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կենսաթոշակառուի նախկին բնակության վայրում կենսաթոշակ վճարելը դադարեցնելու օրվանից» բառերը փոխարինել «հասցեում կենսաթոշակը սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված դեպքերում կանխիկ եղանակով  վճարվում է կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից» բառերով: 

Հոդված 29. Օրենքի 43-րդ հոդվածում՝

1)       1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի, բացառությամբ  սոցիալական կենսաթոշակի, 30 տոկոսից ոչ ավելի, այնպես որ պահումից հետո վճարման ենթակա՝

ա. հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը պակաս չլինի համապատասխան ֆունկցիոնալության խմբի համար սահմանված հաշմանդամության սոցիալական կենսաթոշակի չափից,

բ. կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի կամ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը պակաս չլինի կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի համապատասխան չափից,

գ.  սույն մասի 1-ին և 2-րդ կետերում չնշված պետական այլ տեսակի կենսաթոշակի գումարը պակաս չլինի տարիքային սոցիալական կենսաթոշակի չափից.»․

2)       լրացնել հետևյալ բովանդակությամբ  1.1-ին մասով.

«1.1. Սոցիալական կենսաթոշակից պահում չի կատարվում:».

3)       7-րդ մասի 2-րդ կետը «վճռով» բառից հետո լրացնել «կամ» բառով և լրացնել հետևյալ բովանդակությամբ  3-րդ կետով.

«3) սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 5.1-ին և 5.2-րդ կետերում նշված հանգամանքներն ի հայտ գալու ամսվան հաջորդող ամիսների համար».

4)       8-րդ մասի «կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական ծառայությունը» բառերով։

 

Հոդված 30. Օրենքի 43.1-ին հոդվածում՝

1)       1-ին մասից հանել «կամ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի (այսուհետ՝ նպաստ) իրավունք», «կամ նպաստ» և «կամ նպաստի» բառերը։

 

Հոդված 31. Օրենքի 44-րդ հոդվածում՝

1)       1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 1. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին օրենքով սահմանված կարգով նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:»

2)       2-7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 32.  Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «: կետադրական նշանը փոխարինել «. կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ձեռք բերած (շահառու հանդիսացող)՝

ա․ շահառուի ազգանունը, անունը ծննդյան օրը, ամիսը և տարին, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշը չստանալու մասին տեղեկանքի համարը,

բ․զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը և տարին, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշը չստանալու մասին տեղեկանքի համարը, (եթե շահառուն զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամ է),

գ․ հատուցման վճար նշանակելու օրը, ամիսը, տարին,

դ․ հատուցման գումարի վճարման պարտավորությունը դադարելու օրը, ամիսը, տարին::

 

Հոդված 33. Օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասը «կառավարման» բառից հետո լրացնել «և» բառով։

 

Հոդված 34. Օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «, բացառությամբ անձը հաստատող փաստաթղթերի, բառերը և լրացնել հետևյալ նախադասությունով.

«Օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների տված` անձը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ:»։

 

Հոդված 35. Օրենքի 53-րդ հոդվածում «գերատեսչական» բառը փոխարինել «ենթաօրենսդրական» բառով։

 

Հոդված 36. Օրենքի 55-րդ հոդվածի՝

1)       4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված բանաձևով հաշվարկված հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակման համար տրվում է հավելում՝ Կառավարության սահմանած չափով։».

2)       12-րդ մասի 4-րդ կետի «մինչև 1000» բառերը փոխարինել «500-1000» թվերով.

3)       15-րդ մասի «Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31 ը» բառերը փոխարինել «Բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում» բառերով, «թաղման նպաստ նշանակելու» բառերը՝ «կենսաթոշակ վճարելը վերսկսելու» բառերով, իսկ 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) անձի ֆունկցիոնալության գնահատմանը (կրկնակի գնահատմանը, վերագնահատմանը) վերաբերող՝ սույն օրենքի դրույթները կիրառելի են բժշկասոցիալական փորձաքննության (վերափորձաքննության) նկատմամբ:»։

4)       լրացնել հետևյալ բովանդակությամբ  16-25 մասերով.

«16. Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը «Պետական նպաստների մասին» օրենքով սահմանված կարգով նշանակված ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը և կերակրողին կորցնելու դեպքում նպաստը (այսուհետ՝ երեքը միասին՝ նպաստ, անկախ նպաստ ստանալու իրավունքը կամ նպաստ վճարելը դադարեցված լինելուց, 2024 թվականի հունվարի 1-ից վերանվանվում են համապատասխանաբար տարիքային սոցիալական կենսաթոշակի, հաշմանդամության սոցիալական կենսաթոշակի և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի (այսուհետ՝ երեքը միասին՝ սոցիալական կենսաթոշակ) և համարվում են սույն օրենքով նշանակված սոցիալական կենսաթոշակներ:

  1. Սույն օրենքով սահմանված կարգով սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու կամ վճարումը վերսկսելու դեպքում (այդ թվում՝ դիմումի հիման վրա) «Պետական նպաստների մասին» օրենքով սահմանված կարգով նշանակված նպաստի իրավունքը չի վերանայվում: Այս դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրը համարվում է սույն օրենքով սահմանված կարգով սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օր, նպաստի վճարումը դադարեցնելու օրը համարվում է սույն օրենքով սահմանված կարգով սոցիալական կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օր։ Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը «Պետական նպաստների մասին» օրենքով չվճարված նպաստի գումարը համարվում է սոցիալական կենսաթոշակի չվճարված գումար և վճարվում է սույն օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով։
  2. Կենսաթոշակ ստանալու իրավունքը սույն օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետևանքով սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկելիս՝ եթե կենսաթոշակառուն կենսաթոշակի գումարն ավել վճարված ժամանակահատվածում, բայց մինչև 2024 թվականի հունվարի 1-ն ունեցել է նպաստի իրավունք, ապա համարվում է, որ կենսաթոշակառուն նպաստ նշանակելու դիմում է ներկայացրել այն օրը (բայց ոչ շուտ, քան նպաստի իրավունք ձեռք բերելու օրը), որ օրը կենսաթոշակ ստանալու իրավունքը պետք է դադարեցվեր: Այս դեպքում կենսաթոշակ նշանակելու դիմում ներկայացնելու օրվանից մինչև կենսաթոշակ ստանալու իրավունքը փաստացի դադարեցնելու օրն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված նպաստի գումարը հաշվանցվում է ավել վճարված կենսաթոշակի գումարներից:
  3. Նպաստ ստանալու իրավունքը «Պետական նպաստների մասին օրենքով սահմանված կարգով մինչև 2024 թվականի հունվարի 1-ը չդադարեցնելու հետևանքով սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված նպաստի գումարների չափը հաշվարկելիս, եթե նպաստառուն նպաստի գումարն ավել վճարված ժամանակահատվածում ունի այլ նպաստի կամ պետական բյուջեից ֆինանսավորվող կենսաթոշակի իրավունք, ապա համարվում է, որ նպաստառուն այլ նպաստ կամ կենսաթոշակ նշանակելու դիմում է ներկայացրել այն օրը (բայց ոչ շուտ, քան այլ նպաստի կամ կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրը), երբ նպաստ ստանալու իրավունքը պետք է դադարեցվեր: Այս դեպքում նպաստ նշանակելու դիմում ներկայացնելու օրվանից մինչև նպաստ կամ կենսաթոշակ ստանալու իրավունքը փաստացի դադարեցնելու օրն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված այլ նպաստի կամ կենսաթոշակի գումարը հաշվանցվում է ավել վճարված նպաստի գումարներից։
  4. Նախկին դատական ակտերի հարկադիր կատարողին մինչև 2024 թվականի հունվարի 1-ը սույն օրենքով սահմանված կարգով նշանակված զինվորական կենսաթոշակը 2024 թվականի հունվարի 1-ից՝

1)       անկախ կենսաթոշակ ստանալու իրավունքը կամ կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելուց, վերանվանվում է պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի և համարվում է սույն օրենքով նշանակված պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակ՝ անկախ սույն օրենքով այդ տեսակի կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից,

2)       2024 թվականի հունվարի 1-ից հաշվարկվում է սույն օրենքի 24.3-րդ հոդվածով սահմանված կարգով՝ այդ օրվա դրությամբ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցված չլինելու դեպքում։ Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով։

  1. Բացառությամբ սույն հոդվածի 24-րդ մասում նշված դեպքի՝ 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող և միաժամանակ հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող նախկին դատական ակտերի հարկադիր կատարողի կենսաթոշակ ստանալու իրավունքը սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետի համաձայն՝ հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու հիմքով չի դադարեցվում։ Հանրային պաշտոնից կամ հանրային ծառայության պաշտոնից 2024 թվականի հունվարի 1-ից հետո ազատվելու դեպքում նախկին դատական ակտերի հարկադիր կատարողի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է սույն օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կարգով՝ պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի համար սահմանված կարգով։
  2. Եթե 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախկին դատական ակտերի հարկադիր կատարողի զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը կամ կենսաթոշակի վճարումը դադարեցված է, ապա նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է կամ կենսաթոշակի վճարումը վերսկսվում է պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի համար սույն օրենքով սահմանված կարգով: Այս դեպքում զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրը համարվում է սույն օրենքով սահմանված կարգով պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օր, զինվորական կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրը՝ պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օր, իսկ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը զինվորական կենսաթոշակի չվճարված գումարը համարվում է պետական ծառայողների երկարամյա ծառայության չվճարված կենսաթոշակի գումար և վճարվում է սույն օրենքի 36 րդ հոդվածով սահմանված կարգով։
  3. 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ դատական կարգադրիչի պաշտոն զբաղեցնող և միաժամանակ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը սույն օրենքի 41-րդ հոդվածի 1 ին մասի 5-րդ կետի համաձայն՝ դատական կարգադրիչի պաշտոն զբաղեցնեու հիմքով չի դադարեցվում։ Այս դեպքում սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այլ հիմքով 2024 թվականի հունվարի 1-ից հետո կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է սույն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն:
  4. 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ դատական կարգադրիչի պաշտոն զբաղեցնող և միաժամանակ, որպես նախկին դատական ակտերի հարկադիր կատարող, պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետի համաձայն՝ դատական կարգադրիչի պաշտոն զբաղեցնեու հիմքով չի դադարեցվում։ Այս դեպքում սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այլ հիմքով 2024 թվականի հունվարի 1-ից հետո կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է սույն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն:
  5. 2018 թվականի հունիսի 30-ից մինչև 2024 թվականի հունվարի 1-ը դատական կարգադրիչի պաշտոնից ազատված անձին, ով ազատվելու օրվա դրությամբ դատական կարգադրիչի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածի և զինվորական ծառայության ստաժի գումարային հաշվարկով ունի առնվազն 20 օրացուցային տարվա ստաժ, մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը դիմելու դեպքում պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակվում և վճարվում է 2024 թվականի հունվարի 1-ից, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից հետո դիմելու դեպքում՝ դիմելու օրվանից։»։

 

Հոդված 37. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ հավելվածով.

«Հավելված 2

 «Պետական կենսաթոշակների մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

Լրացուցիչ կենսաթոշակի Գ2 գործակիցը՝ ըստ կենսաթոշակ վճարելը դադարեցրած ամիսների թվի

Կենսաթոշակ վճարելը դադարեցնելու հայտարարության հիման վրա կենսաթոշակ վճարելը դադարեցրած  անընդմեջ ամիսների թիվը 

Գ2 լրացուցիչ կենսաթոշակի գործակիցը

12

1.15

24

1.31

36

1.48

48

1.67

60

1.85

»։

Հոդված 38. Անցումային և եզրափակիչ դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի՝ կենսաթոշակ վճարելը դադարեցնելու հայտարարությանն առնչվող դրույթների և սույն օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ կետի, որոնք ուժի մեջ են մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:
  2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված աշխատանքային կենսաթոշակները, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակները (ըստ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանների), սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հաշվարկվում են Օրենքով սահմանված կարգով: Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:
  3. Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող՝ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի դեպքում (եթե նպաստը վճարվում է նպաստառուի օրինական ներկայացուցչին) սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի գործողությունը տարածվում է, եթե կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու առաջին օրը 2024 թվականի հունվարի 1-ն է կամ դրանից հետո։ Եթե անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող սոցիալական կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու առաջին օրը մինչև 2024 թվականի հունվարի 1-ն է, ապա կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է կենսաթոշակառուի՝ տասներկու ամիս անընդմեջ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու դեպքում, իսկ կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է Օրենքով սահմանված կարգով։
  4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում գտնվող 18 տարին չլրացած երեխային նշանակված հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։
  5. Օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելու օրվանից մինչև «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ձեռք բերելու (շահառու հանդիսանալու) վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու օրն ընկած ժամանակահատվածում սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կենսաթոշակառուին սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարը ենթակա չէ վերականգնման պետական բյուջե: 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1.   «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 2.   Օրենքի 8-րդ հոդվածի՝

1)            4-րդ մասը «նշված գումարի)» բառերից հետո լրացնել «, թաղման նպաստը» բառերը և լրացնել հետևյալ նախադասությունով.

«Սույն մասում նշված նպաստները ենթակա չեն ժառանգման, իսկ միանվագ դրամական վճարների հաշվին  փոխանցելու ամսվանից հաշված՝  12 ամսյա ժամկետում անձի ում նշանակվել է նպաստը մահանալու դեպքում միանվագ դրամական վճարների հաշվի գումարն այլ անձի վճարվում է Կառավարության սահմանած կարգով:».

2)            7-րդ մասը «որն  առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է, կամ լրացել է նրա 75 տարին բառերը փոխարինել հետևյալ բառերով.

« ով՝

1 ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ է.

2 լրացել է ընտանիքի չափահաս անդամի 75 տարին.

3 հաշվառված է մինչև 500 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրի հասցեով:

 

Հոդված 3.   Օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը «հաշմանդամություն ունեցող անձ է» բառերից հետո լրացնել «կամ հաշվառված է մինչև 500 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրի հասցեով» բառերով։ 

Հոդված 4.   Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.2-րդ գլխով.

 

«ԳԼՈԻԽ 7.2

ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԸ 

Հոդված 28.6. Թաղման նպաստը նշանակելը և վճարելը 

Հոդված 28.6. Թաղման նպաստը նշանակելը և վճարելը

  1. Թաղման նպաստ նշանակվում է մահացած կենսաթոշակառուի օրենքով կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի հուղարկավորությունը կատարած անձին, եթե կենսաթոշակառուն մահացել է Հայաստանի Հանրապետությունում կամ նրա հուղարկավորությունը կատարվել է Հայաստանի Հանրապետությունում:
  2. Թաղման նպաստ նշանակվում է նաև, եթե անձը՝

1)            ֆունկցիոնալության կրկնակի գնահատման ժամկետը լրանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում չի ներկայացել կրկնակի գնահատման և մահացել է.

2)            դիմել է վերագնահատման կամ ֆունկցիոնալության կրկնակի գնահատման ժամկետը լրանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում ներկայացել է կրկնակի գնահատման, սակայն մինչև իր վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշում կայացվելը մահացել է.

3)            ֆունկցիոնալության առաջնակի գնահատմամբ ճանաչվել է հաշմանդամություն ունեցող անձ, սակայն չի դիմել կենսաթոշակ նշանակելու համար և մահացել է  իր վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշումը կայացվելու օրվանից  հետո՝ երեք ամսվա ընթացքում.

4)            ձեռք է բերել հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք, սակայն չի դիմել կեսնաթոշակ նշանակելու համար և զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց ազատվելուց կամ զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, մահացել է:

  1. «Պետական կենսաթոշակների մասին օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ մասում նշված բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում բնակվող անձի մահվան դեպքում նրա հուղարկավորությունը կատարած անձին թաղման նպաստ նշանակվում է, եթե հուղարկավորությունը չի կատարել այդ կազմակերպությունը:
  2. Թաղման նպաստ նշանակվում և վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տվյալները տարածային կենտրոն են ներկայացվել անձի մահվան օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում:
  3. Թաղման նպաստը նշանակվում և վճարվում է դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տվյալները ներկայացվելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:
  4. Թաղման նպաստ նշանակելը մերժվում է, եթե՝

1)            դիմողը չունի թաղման նպաստի իրավունք.

2)            դիմումին կից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը տվյալները, կամ դիմումում չեն ներառվել անհրաժեշտ տվյալները․

3)            դիմումը ներկայացվել է սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը լրանալուց հետո.

4)            կենսաթոշակառուի մահվան կապակցությամբ արդեն նշանակվել է թաղման նպաստ․

5)            առկա է պետական բյուջե վերականգման ենթակա՝ ավել վճարված կենսաթոշակի գումար․

6)           անձի հուղարկավորության համար օրենքով նշանակվել և վճարվել է  հուղարկավորության  ծախսերի հետ կապված հատուցում,

7)            անձի հուղարկավորությունը կատարել է «Պետական կենսաթոշակների մասին օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ մասում նշված բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունը:

  1. Թաղման նպաստի նշանակումը մերժելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցվում է դիմողը:
  2. Թաղման նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, թաղման նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, թաղման նպաստի չափը սահմանում է Կառավարությունը:»: 

Հոդված 5.   Օրենքի 8-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել։ 

Հոդված 6.   Օրենքի 37-րդ հոդվածում՝

1)            2-րդ մասի «և 2.3-րդ մասերում» բառերը փոխարինել «մասում» բառով․

2)            2.3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։ 

Հոդված 7.   Օրենքի 39-րդ հոդվածում՝

1)            5-րդ և 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

2)            12-րդ և 16-րդ մասերի 4-րդ կետերի «մինչև 1000 բառերը փոխարինել «500-1000 թվերով.

3)            14.1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4) անձի ֆունկցիոնալության գնահատմանը (կրկնակի գնահատմանը, վերագնահատմանը) վերաբերող՝ սույն օրենքի դրույթները կիրառելի են բժշկասոցիալական փորձաքննության (վերափորձաքննության) նկատմամբ:

Հոդված 8.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ մասը «առանձնապես ծանր» բառերից հետո լրացնել «դիտավորյալ» բառով։

Հոդված 2.  Օրենքի 3-րդ հոդվածում․

  • 1-ին մասի 1-ին կետը «հուղարկավորության նպաստ» բառերը փոխարինել «հուղարկավորության ծախսերի հետ կապված հատուցում» բառերով,
  • 3-րդ մասը «հուղարկավորության նպաստ» բառերը փոխարինել «հուղարկավորության ծախսերի հետ կապված հատուցում» բառերով,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
  • «4. Անձի հուղարկավորությունը կատարելու համար հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցում նշանակելու և վճարելու  դեպքում օրենքով սահմանված կարգով թաղման նպաստ չի նշանակվում և չի վճարվում: Անձի հուղարկավորությունը կատարելու համար օրենքով սահմանված կարգով թաղման նպաստ նշանակված լինելու դեպքում հուղարկավորության  հետ կապված ծախսերի հատուցումը նշանակվում և վճարվում է հուղարկավորության  հետ կապված ծախսերի հատուցման և թաղման նպաստի տարբերության չափով։»։

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 3.1-ին մասում «3-րդ մասով» բառերը փոխարինել «3-րդ և 4-րդ մասերով» բառերով։

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետից հանել «գրանցման» բառը, իսկ 8-րդ մասը «առանձնապես ծանր» բառերից հետո լրացնել «դիտավորյալ» բառով։

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում՝

  • 1-ին մասը «անձին» բառից հետո լրացնել «օրենքով սահմանված կարգով» բառերով․
  • 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-336-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)  74-րդ հոդվածի 1-ին մասում «65» թիվը փոխարինել «60» թվով։ 

Հոդված 2. Օրենքի 75-րդ հոդվածում «ապահովության նկատմամբ կիրառվում են հարկադիր կատարողի համար օրենսդրությամբ սահմանված դրույթները» բառերը փոխարինել «ապահովությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով» բառերով։ 

Հոդված 3. Օրենքի 76-րդ հոդվածի 3-րդ մասից հանել  «և կենսաթոշակ նշանակելիս» բառերը: 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 60 տարին լրացած՝ դատական կարգադրիչների պաշտոն զբաղեցնող անձի համար սահմանային տարիք է համարվում 65 տարեկանը:

  

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի այսուհետ՝ Օրենք 58-րդ հոդվածի 3.1-ին մասում «կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի բառերը փոխարինել «պահումները կատարվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված չափով» բառերով:

 Հոդված 2. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «սոցիալական աջակցություն բառերից հետո լրացնել «կամ սոցիալական կենսաթոշակ կամ Զինվորական ծառայության, զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով սահմանված պարգևավճար բառերով: 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: 

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
 

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

 ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» 2004 թվականի փետրվարի 18-ին ՀՕ-40 օրենքի այսուհետ՝ Օրենք 26-րդ հոդվածից հանել «զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող» բառերը։ 

Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածի «կենսաթոշակի ապահովումը և կենսաթոշակ նշանակելու պայմանները, տեսակները, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ տրվող դրամական օգնությունը և վճարումները, ծառայության ստաժի հաշվարկման կարգը, ինչպես նաև» բառերը փոխարինել «կեսնաթոշակային ապահովությունը» բառերով և հանել «զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող»  բառերը: 

Հոդված 3. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասից հանել «և կենսաթոշակ նշանակելիս»  բառերը: 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

  

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ 

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» 2021 թվականի մարտի 24-ի ՀՕ-147 օրենքի 41-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին մասով․

«1.1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակային ապահովության պայմաններին չբավարարող՝ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ 

««ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 21-ի ՀՕ-12-Ն օրենքի  20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հոդված 20. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամանակացույցին համապատասխան քաղաքացիական ծառայող համարված հարկադիր կատարողը, քրեակատարողական ծառայողը և փրկարար ծառայողը քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվելու օրվանից հետո՝ երեք տարվա ընթացքում, օգտվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված՝  պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի (հարկադիր կատարողը) կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի (քրեակատարողական ծառայողը և փրկարար ծառայողը)  իրավունքից. այս դեպքում հարկադիր, քրեակատարողական և փրկարար ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցրած ժամանակահատվածը համարվում է՝ հարկադիր կատարողի դեպքում՝ պետական ծառայության որոշակի ստաժ, քրեակատարողական ծառայողի և փրկարար ծառայողի դեպքում՝ զինվորական ծառայության ստաժ:»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

  

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

ՀՈԴՎԱԾ 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 63-րդ հոդվածի 10‑րդ մասում «Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն» բառերով: 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 64-րդ հոդվածի 5-րդ մասում «կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք» բառերը փոխարինել «զինվորական կենսաթոշակի իրավունք կամ զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն» բառերով: 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 65-րդ հոդվածի՝

1) 2.1-ին մասում «հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու» բառերը փոխարինել «զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով.

2) 3-րդ մասում՝

ա. «Ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության հետ պատճառական կապով ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն» բառերով,

բ. «կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով,

գ. «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող, հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք» բառերը փոխարինել «զինվորական ծառայության հետ պատճառական կապով ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն» բառերով,

դ. «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող, հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող» բառերը փոխարինել «զինվորական ծառայության հետ պատճառական կապով ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» բառերով.

3) 4-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերում «հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք» բառերը փոխարինել «զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն» բառերով: 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասում «օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող» բառերը փոխարինել «սույն օրենքի 64-րդ հոդվածի 5-րդ մասում նշված» բառերով: 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասում «կատարելիս ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող, հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք» բառերը փոխարինել «կատարելու պատճառական կապով ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն» բառերով: 

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասում «հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք» բառերը փոխարինել «զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն» բառերով: 

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասում «Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն» բառերով: 

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի ՝

  • 2-րդ և 3-րդ կետերում «ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ» բառերը փոխարինել «տարիքային սոցիալական կենսաթոշակ կամ հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ» բառերով.
  • 5-րդ կետում «ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ» բառերը փոխարինել «սոցիալական կենսաթոշակ » բառերով.

ՀՈԴՎԱԾ 9Օրենքի 71-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն» բառերով.

2) 6-րդ մասում «հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք» բառերը փոխարինել «զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն» բառերով: 

ՀՈԴՎԱԾ 10. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխություններն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:

 

 

  • Քննարկվել է

    19.09.2023 - 05.10.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7472

Տպել