Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքներ և «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրում լրացում կատարելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագիր

 ՏԵՂԵԿԱՆՔ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի նախագծերի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության  կառավարության 2015 թվականի մայիսի 27-ին հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարությանը և գործողությունների ազգային ծրագրին հավանություն տալու մասին» N23 արձանագրային որոշմամբ հաստատված հավելվածի պահանջներից:

Հողային ծածկույթը, որպես ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի առաջընթացի ցուցանիշ, կաջակցի նաև ՄԱԿ-ի «Կայուն Զարգացման 2030 օրակարգ»-ում ներառված նպատակ 15-ի ( «Պահպանել, վերականգնել և խթանել ցամաքային էկոհամակարգերի կայուն օգտագործումը, ապահովել անտառների կայուն կառավարումը, պայքարել անապատացման դեմ, դադարեցնել և շրջադարձել հողերի վատթարացումը, կասեցնել կենսաբազմազանության կորուստը:»)  թիրախ 15.3՝  «Մինչև 2030 թվականի անապատացման դեմ պայքար և դեգրադացված հողերի վերականգնում,  այդ թվում` անապատացման, երաշտների և ջրհեղեղների հետեւանքով վնասված հողերի, ձգտելով աշխարհում հասնելու հողերի չեզոք դեդրադացիայի:» նպատակներին հասնելու համար:

Հողային ծածկույթի վերլուծությունը ըստ դասերի հնարավորություն կտա բացահայտել հողերի վրա բնական ու մարդածին ազդեցությունների հետևանքով տեղի ունեցած փոփոխությունների իրական վիճակը՝ ապահովելու հողային ռեսուրսների կայուն օգտագործումը:

  1. Կարգավորման բնույթը

Նախագծերը մշակվել են ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայով, բնապահպանական այլ կոնվենցիաներով և միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած  պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու նպատակով, որոնք պարունակում են նաև շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների առանձին բաղադրիչների, այդ թվում` հողային ծածկույթի մասին տեղեկատվության հավաքման, ներկայացման, փոխանակման ու իրազեկման, վիճակի գնահատման ու հաշվետվությունների կամ զեկույցների պատրաստման պահանջներ:

Ներկայացված նախագածերում առաջադրվում է «հողային ծածկույթ» հասկացությունը և տրվում է դրա դասակարգումը (ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից մշակված «Հողային ծածկույթի դասակարգման համակարգ»-ի): Նախագծում հողային ծածկույթի հաշվարկը ըստ դասերի առաջարկվում է իրականացնել՝ ելնելով փաստացի հողօգտագործման իրավիճակից, հողօգտագործման բնույթից՝ հաշվի առնելով քաղաքաշինական նորմերը:

Կանոնակարգվում են հողային ծածկույթի մասին տեղեկատվության հավաքման, ստացված տվյալների հիման վրա տեղեկատվական բազայի ստեղծման և վարման, դրանում ընդգրկված տեղեկատվության մատչելիության ապահովման կապակցությամբ առաջացող հասարակական հարաբերությունները, ինչպես նաև տեղ գտած բացթողումների վերացումն, ապահովելով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը:

  1. Նախագծերի փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Ներկայացված օրենքների նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության բնապահպանության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեյի մասնագետների կողմից:

  1. Ակնկալվող արդյունքները

Նախագծերի կիրառման դեպքում կստեղծվի համարժեք  իրավական հիմք, ինչը կապահովի Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների միասնական ու համակարգված տեղեկատվական բազայի ձևավորմանը ( բազայում ընդգրկված տվյալները մատչելի կլինեն հասարակության համար), շրջակա միջավայրի և բնական ռեսուրների վիճակի բազմակողմանի գնահատմանը, ինչն էլ հնարավորություն կընձեռի հետևողականորեն լուծել հողերի պահպանության խնդիրները, նպաստել խախտված հողերի վերականգնման ապահովման նախադրյալների ստեղծմանը, հողերի վիճակի վատթարացման կանխարգելման և բացասական ազդեցությունների ու դրանց հետևանքների վերացման նպատակով անհրաժեշտ բնապահպանական առաջարկությունների, միջոցառումների, ծրագրերի մշակմանը և իրականացմանը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

ԱՅԼ OՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

  «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին առնչությամբ», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի նախագծերի ընդունման առնչությամբ այլ oրենքների ընդունման անհրաժեշտություն չկա:

   Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի նախագծերի ընդունման դեպքում անհրաժեշտ է ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հողային ծածկույթի դասակարգման կարգը հաստատելու մասին»:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ և ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին առնչությամբ», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացու կամ նվազեցում չի նախատեսվում:

Նախագծերով առաջարկվող փոփոխությունները լրացուցիչ  ֆինանսավորում չեն պահանջում, քանի որ այն նախատեսվում է իրականացնել հողային հաշվեկշռի կազմման շրջանակներում, ավելին՝ այդ նպատակի համար նախատեսվում է միջազգային կառույցներից անհատույց ստանալ հեռահար զոնդավորման պատկերներ:

  • Քննարկվել է

    18.12.2017 - 12.01.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Տնտեսական

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8898

Տպել

Առաջարկներ`

Տարոն Սերոբյան

27.12.2017

Հողային ծածկույթի ընթացիկ դասակարգումը խիստ մասնագիտական բնույթի է, ուստի տեղական ինքնակառավարման մարմինները չունեն այն համապատասխան գործիքները և մասնագետները որպեսզի կարողանան իրականացնել այդ ամենը, ուստի առաջարկում եմ սրա հետ մեկտեղ զուգահեռաբար որոշ լիազորություններ դնել նաև ՀՀ ԿԱ ԱԳ Կադաստրի ՊԿ-ի աշխատակազմի վրա, որպեսզի համագործակցության արդյունքում այդ աշխատանքը իրականանա:

Տեսնել ավելին