Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքներ և «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրում լրացում կատարելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագիր
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Տարոն Սերոբյան 27.12.2017 15:23:26 | Հողային ծածկույթի ընթացիկ դասակարգումը խիստ մասնագիտական բնույթի է, ուստի տեղական ինքնակառավարման մարմինները չունեն այն համապատասխան գործիքները և մասնագետները որպեսզի կարողանան իրականացնել այդ ամենը, ուստի առաջարկում եմ սրա հետ մեկտեղ զուգահեռաբար որոշ լիազորություններ դնել նաև ՀՀ ԿԱ ԱԳ Կադաստրի ՊԿ-ի աշխատակազմի վրա, որպեսզի համագործակցության արդյունքում այդ աշխատանքը իրականանա: | Պարզաբանում՝ <<Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածում նշված է՝ <<Հողային ծածկույթի դասակարգման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարու-թյունը:>>: Հետևաբար, բարձրացված հարցերը կկարգավորվեն համապատասխան ՀՀ կառավարության որոշման շրջանակում: Բացի այդ, <<Հողային ֆոնդ>> և <<հողային ծածկույթ>> հասկացությունները փոխկապակցված են՝ հողը որպես մակերես վերաբերվում է տեսանելի կենսաֆիզիկական ծածկյույթին, իսկ հողային ֆոնդը՝ վերաբերվում է հողերի սոցիալ-տնտեսական օգտագործմանն ըստ նպատակային նշանակության: |