ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1568-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ##Action,
- ##Corruption,
- ##Finances,
- ##OGP,
- ##Participation,
- ##Plan,
- ##Reforms,
- ##աշխատանքայինիրավունք,
- ##բարեփոխումներ,
- ##ԲԿԳ,
- ##բյուջե,
- ##գնումներ,
- ##դատաիրավական,
- ##թվայնացում,
- ##իրականշահառու,
- ##ծրագիր,
- ##կառավարում,
- ##կոռուպցիա,
- ##կոռուպցիայիդեմպայքար,
- ##հաղորդակցում,
- ##հանրային,
- ##մասնակցություն,
- ##նորարարություն,
- ##շահերիբախում,
- ##տվյալներ,
- ##ֆինանսներ
-
2 - Կողմ
-
3 - Դեմ
2011թ. աշնանը Հայաստանի Հանրապետությունը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (այսուհետ՝ ԲԿԳ) նախաձեռնությանը: Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել պետական կառավարման համակարգի բարելավմանը և արդյունավետության բարձրացմանը՝ խթանելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկությունը և վստահությունը:
Ի շարունակություն և ի կատարումն ԲԿԳ շրջանակներում ստանձնած պարտավորությունների՝ 2021թ. Նոյեմբերից ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ԲԿԳ-Հայաստան հինգերորդ գործողությունների ծրագրի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակման գործընթացը: Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության, միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ:
ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1568 – Լ որոշմամբ հաստատվեց ԲԿԳ-Հայաստան գործողությունների հինգերորդ ծրագիրը 2022-2024 թթ. համար:
ՀՀ կառավարության լոկալ որոշման ընդունումը բխում է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության պահանջներից:
ԲԿԳ մասնակից երկրներին տրվում է հնարավորություն կատարել համապատասխան փոփոխություններ իրենց գործողությունների ծրագրերում՝ իրականացման փուլի միջնաժամկետում:
«ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1568–Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության լոկալ որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության շրջանակներում կատարված փոփոխություններով և լրացումներով (https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=181462 ), ինչպես նաև՝ հանձնառությունների իրականացման ընթացքում իրականացման համար պատասխանատու ոլորտային պետական կառավարման մարմիններում քաղաքականությունների և ծրագրերի փոփոխություններով, ինչպես նաև` իրականացման ընթացքում հայտնաբերված խնդիրներով և ժամկետների փոփոխմամբ, որը թույատրելի է և պահանջ ԲԿԳ անկախ հաշվետվական մեխանիզմի առաջարկները հնարավորինս ներառելու համար:
Նախագիծը շրջանառվել է պետական կառավարման համակարգի մարմինների միջև՝ առաջարկություններ և դիտողություններ ստանալու համար և ներկայացվել հանրային քննարկման:
-
Քննարկվել է
31.08.2023 - 15.09.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հանրային կառավարում
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 2553
Տպել