2011թ. աշնանը Հայաստանի Հանրապետությունը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (այսուհետ՝ ԲԿԳ) նախաձեռնությանը: Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել պետական կառավարման համակարգի բարելավմանը և արդյունա­վետության բարձրացմանը՝ խթանելով պետություն-քաղաքացի հարաբերու­թյունների թափանցիկությունը և վստահությունը: 

Ի շարունակություն և ի կատարումն ԲԿԳ շրջանակներում ստանձնած պարտավորությունների՝ 2021թ. Նոյեմբերից ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ԲԿԳ-Հայաստան հինգերորդ գործողությունների ծրագրի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակման գործընթացը: Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակու­թյան, միջազգային գործընկեր կազմակերպությունների և այս անգամ նաև՝ անհատ քաղաքացիների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ համատեղ՝ հիմք ընդունելով նախորդ երեք Գործողություն­ների ծրագրերի մշակման և իրականացման արդյունքում կուտակված աննախադեպ փորձը, ԲԿԳ միջազգային ցանցը և անկախ հաշվետվական մեխանիզմի առաջարկու­թյունները:

ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1568 – Լ որոշմամբ հաստատվեց ԲԿԳ-Հայաստան գործողությունների հինգերորդ  ծրագիրը  2022-2024 թթ. համար:

Ծրագիրը կազմվել է ինչպես Կառավարության, այնպես էլ՝ քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկությունների հիման վրա՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տվյլաների օրենսդրության սահմանում, ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման համակարգի ձևավորում, տեղական և ազգային մակարդակներում բյուջետային մասնակցության մեխանիզմների ներդնում, գնումների համակարգի արդիականացում, հակակոռուպցիոն և դատական գործընթացների թափանցիկություն, աշխատանքային իրավունքի պաշտպանության ամրապնդում։:

«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության լոկալ որոշման ընդունումը բխում է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության պահանջներից:

ԲԿԳ մասնակից երկրներին տրվում է հնարավորություն կատարել համապատասխան փոփոխություններ իրենց գործողությունների ծրագրերում՝ իրականացման փուլի միջնաժամկետում:

  • Քննարկվել է

    31.08.2023 - 15.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հանրային կառավարում

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2551

Տպել