«Հայաստանի Հանրապետությունում գոմաղբի, թռչնաղբի պահեստավորմանը, տեղափոխմանը, վերամշակմանը և վարակազերծմանը ներկայացվող պահանջները» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ ___________ 2023 թվականի N ______-Ն
ԳՈՄԱՂԲԻ, ԹՌՉՆԱՂԲԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆԸ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆԸ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ԵՎ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 15-րդ կետը և «Անասնաբուժության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում գոմաղբի, թռչնաղբի պահեստավորմանը, տեղափոխմանը, վերամշակմանը, օգտագործմանը և վարակազերծմանը ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
___________-ի N _____-Ն որոշման
ԳՈՄԱՂԲԻ, ԹՌՉՆԱՂԲԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆԸ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆԸ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ԵՎ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն պահանջներով կարգավորվում են գոմաղբի, թռչնաղբի պահեստավորման, տեղափոխման, վերամշակման, օգտագործման և վարակազերծման հետ կապված հարաբերությունները:
2. Գոմաղբը, թռչնաղբը գյուղատնտեսական կենդանիների պահման ընթացքում գոյացող թափոններ են, որոնք համապատասխան վերամշակման արդյունքում կարող են հանդիսանալ պարարտանյութեր, սակայն չվերամշակված գոմաղբը, թռչնաղբը կարող են հանդիսանալ վարակիչ հիվանդությունների տարածման աղբյուր։
3. Գոմաղբի, թռչնաղբի պահեստավորումը, տեղափոխումը, վերամշակումը և վարակազերծումն իրականացվում է շրջակա միջավայրն աղտոտումից պահպանելու, մարդկանց և կենդանիների առողջությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով։
4. Որոշման մեջ օգտագործվող հիմնական հասկացությունները՝
1) գոմաղբ, թռչնաղբ – գյուղատնտեսական կենդանիների պահման ընթացքում գոյացած անասնապահական կողմնակի արտադրանք,
2) գոմաղբի, թռչնաղբի շրջանառություն` պահեստավորում կամ վերամշակում կամ տեղափոխում,
3) գոմաղբի, թռչնաղբի պահեստավորման, վերամշակման արտադրամաս՝ հատուկ սարքավորումներով հագեցված տարածքներ, պահեստավորման և պահպանման համար նախատեսված վայրեր,
4) գոմաղբի, թռչնաղբի վերամշակում` մասնագիտացված տեղամասերում գոմաղբից, թռչնաղբից տեխնիկական հումքի պատրաստում` դրանց օգտագործման կամ իրացման համար,
5) գոմաղբի, թռչնաղբի օգտագործում` վերամշակված գոմաղբի, թռչնաղբի օգտագործումը գյուղատնտեսական հողերի բերրիության ապահովելու, վառելիք կամ վառելանյութ ստանալու համար։
5. Պահեստավորման, վերամշակման արտադրամասը կամ պահպանման համար նախատեսված վայրերը պետք է ունենան գոմաղբի, թռչնաղբի կարանտինային տարածքներ։
6. Կենդանիների և թռչունների պահման շենքերում գոմաղբը, թռչնաղբը և դրանք պարունակող կեղտաջրերը հավաքելու և հեռացնելու սարքերի նախագծման կանոնները տրվում են տեխնոլոգիական նախագծման համապատասխան նորմերով (տեխնոլոգիական նախագծման մեթոդական հանձնարարականներով):
7. Անասնաբուծական և թռչնաբուծական շենքերը պետք է նախագծվեն այնպես, որ գոմաղբը, թռչնաղբը, գոմաղբ և թռչնաղբ պարունակող արտահոսքերը չաղտոտեն շրջակա միջավայրը և ստորերկրյա ջրերը՝ ապահովեն մակերևութային ջրերի և արտադրական կեղտաջրերի հեռացման և մաքրման պայմանները՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 8-ի N 16-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.03-2022 շինարարական նորմերի պահանջների:
2․ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ
8. Գոմաղբը, թռչնաղբը պահեստավորելիս պետք է հաշվի առնել պահպանման եղանակները։
9. Գոմաղբի, թռչնաղբի պահպանման եղանակներն են՝
1) փխրուն՝ ազատ շարվածքով, 2–3 մետրից ոչ ավելի լայն կույտերով,
2) խիտ՝ խիտ շարվածքով, առնվազն 5 մետր լայնությամբ և 2 մետր բարձրությամբ,
3) սեղմված՝ յուրաքանչյուր շերտը 0.8–1 մետր, բուրգաձև շարվածքով, առնվազն 2 մետր բարձրությամբ։
4) հեղուկ, կիսահեղուկ՝ կուտակվում և պահվում են հատուկ սեկցիոն տիպի պահեստարաններում:
10. Գոմաղբի, թռչնաղբի պահեստավորման լավագույն եղանակ է համարվում խիտ եղանակով պահպանումը, որի ժամանակ կրճատվում է ազոտի և օրգանական նյութերի կորուստը։
11. Գոմաղբի, թռչնաղբի պահեստավորման տարածքի հզորությունը հաշվարկվում է գոմաղբի օրական քանակից և դրա օգտագործման ժամանակից:
12. Գոմաղբի, թռչնաղբի հավաքման և սենքից դուրս տեղափոխման համակարգը պետք է ապահովի կենդանիների և թռչունների պահման համար նախատեսված սենքերի, միջանցքների և ցանկապատերի մաքրությունը:
13. Գոմաղբի, թռչնաղբի հեռացման առուների (ջրանցքների) կոնստրուկտիվ լուծումները՝ լայնությունը, խորությունը, ուղղահայացի նկատմամբ կողային պատերի թեքության անկյունը, գոմաղբի, թռչնաղբի հեռացման տարբեր եղանակների դեպքում առուների հատակի թեքությունը տրվում են գոմաղբի և թռչնաղբի հեռացման համակարգի տեխնոլոգիական նախագծման մեթոդական ցուցումներով:
14. Գոմաղբը, թռչնաղբը դրա վերամշակված արտադրանքի տեղափոխումն իրականացվում է հարթ բեռնատարներով՝ այդ թվում ինքնաթափերով՝ հետևի կամ կողային թափքով։ Թափքերը պետք է լինեն հերմետիկ՝ այդ թվում հետևի դարպասի առկայությունը պարտադիր է։ Գոմաղբի, թռչնաղբի տեղափոխման ընթացքում տրանսպորտային միջոցը անհրաժեշտ է ծածկել խիտ նյութից պարտրաստված ծածկով։ Եթե գոմաղբը լցված է պարկերի մեջ տեղափոխումը կարող է իրականացվել նաև փակ ֆուրգուններով։ Տրանսպորտային միջոցը գոմաղբի և թռչնաղբի տեղափոխումից հետո ամեն օր ենթարկվում է մեխանիկական մաքրման տաք լվացվող լուծույթով կամ տաք ջրով և ախտահանվում է 2,5 տոկոս ակտիվ քլոր պարունակող պարզեցված սպիտակեցնող լուծույթով:
15. Գոմաղբը, թռչնաղբը մինչև խմորումը պահվում է 24-48 ժամ։
3. ԳՈՄԱՂԲԻ, ԹՌՉՆԱՂԲԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
16. Գոմաղբի, թռչնաղբի վերամշակման արտադրամասը պետք է տեղակայված լինի անասնապահական շենք/շինությունների ցանկապատից դուրս:
17. Գոմաղբի, թռչնաղբի վերամշակման արտադրամասի հեռավորությանը ներկայացվող պահանջները սահմանված են համաձայն աղյուսակի․
Տնտեսությունն ըստ կենդանատեսակի և գլխաքանակի |
Անասնաբուծական տնտեսությունների հեռավորությունը /մետր/ |
Բնակելի տարածքներից հեռավորությունը /մետր/ |
Գոմաղբի մեխանիկական և կենսաբանական վերամշակում |
||
խոզաբուծարան՝ մինչև 10000 գլուխ |
առնվազն 60 |
առնվազն 500 |
խոշոր եղջերավոր կենդանիների տնտեսություն՝ մինչև 1000 գլուխ |
առնվազն 60 |
առնվազն 500 |
մանր եղջերավոր կենդանիների տնտեսություն՝ մինչև 5000 գլուխ |
առնվազն 200 |
առնվազն 3000 |
մինչև 50 գլխաքանակ ունեցող տնտեսություննր |
առնվազն 5 |
առնվազն 100 |
Թռչնաղբի վերամշակումը բաց պահեստներում |
||
թռչնաֆաբրիկա |
առնվազն 500 |
առնվազն 1000 |
18. Անասնապահական շենք/շինություններից հեղուկ գոմաղբի, թռչնաղբի հեռացումն իրականացվում է մեխանիկական, հիդրավլիկ (հիդրավլիկ լվացման, ինքնահոս համակարգեր), օդաճնշական եղանակով, քերիչ և պտուտակավոր փոխակրիչներ՝ բուլդոզերներով:
19. Յուրաքանչյուր անասնապահական շենք/շինություն պետք է ունենա գոմաղբի, թռչնաղբի ախտահանման մեթոդ և տեխնիկական միջոցներ։
20. Գոմաղբի, թռչնաղբի օգտագործման համար անասնապահական շենք/շինությունները պետք է ապահովված լինեն կարանտինային վայրերով։
21. Գոմաղբը, թռչնաղբը կարանտինային վայրերում պետք է պահվեն առնվազն 6 օր։ Անասնահամաճարակային իրավիճակների դեպքում՝ դեպքի արձանագրման օրվանից առնվազն 45 օր։
22. Գոմաղբի, թռչնաղբի վերամշակման մեթոդներն են՝
1)Կոմպոստավորման մեթոդ՝ բնական ճանապարհով միկրո՝ (բակտերիաներ, սնկեր և այլն) և մակրոօրգանիզմների (միջատներ, ճիճուներ) ազդեցության տակ խմորում, տարբեր օրգանական նյութերի տարրալուծում, գոմաղբի, թռչնաղբի առավելագույն խոնավությունը 75 %,
2) արագացված կոմպոստավորման տեխնոլոգիական մեթոդ՝ ապահովել օդի ներթափանցումը (աէրոբ),
3) չորացման մեթոդ՝ իրականացվում է հատուկ սարքի միջոցով, որն արագացնում է վարակազերծումը և խմորումը,
4) կենսաբանական մեթոդ՝ միկրօրգանիզներով հարստացում,
5) կենսագազի արտադրության մեթոդ՝ հատուկ տեխնոլոգիական պայմանների և պահանջների առկայություն։
23. Անասնապահական շենք/շինություններից հեղուկ գոմաղբի, թռչնաղբի հեռացման, շրջանառության՝ վերամշակման, պահպանման և տեղափոխման, համակարգի բոլոր կառույցներն ու շինարարական տարրերը պետք է կատարվեն ջրամեկուսացումով, ինչը բացառում է ստորերկրյա ջրերի ներթափանցումը տեխնոլոգիական գիծ, ինչպես նաև հեղուկ գոմաղբի և արտահոսքի ներթափանցումը ջրատար հորիզոններ:
24. Գոմաղբի, թռչնաղբի վերամշակման և պահպանման վայրերի տարածքը պետք է լինի պարսպապատված, բարեկարգված և ունենա ասֆալտապատ ճանապարհ՝ նվազագույնը 3,5 մետր լայնությամբ:
25. Վերամշակված գոմաղբը, թռչնաղբը օգտագործվում է գյուղատնտեսական հողերի բերրիությունը ապահովելու, վառելիք կամ վառելանյութ ստանալու համար։
4․ ԳՈՄԱՂԲԻ, ԹՌՉՆԱՂԲԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՈՒՄԸ
26.Անասնապահական տնտեսությունում վարակիչ հիվանդության արձանագրման դեպքում իրականացված կանխարգելիչ միջոցառումների շարքում է նաև գոմաղբի, թռչնաղբի վարակազերծումը։ Տնտեսությունը պետք է հագեցած լինի համապատասխան տեխնիկական միջոցներով և նյութերով։
27. Գոմաղբի վարակազերծման եղանակներն են՝
1)կենսաբանական՝ բիոթերմիկ, կոմպոստավորում, աէրոբ խմորում, պահպանում մինչև 12 ամիս,
2) քիմիական՝ ամոնիակով, ֆորմալինով (40%), քլորով,
3) ֆիզիկական՝ ջերմային, չորացում, ուժեղացված կոմպոստավորում՝ ինտենսիվ օդափոխությամբ։
28․ Թռչնաղբի վարակազերծման եղանակներն են՝
1) կենսաբանական՝ կոմպոստավորում, պահպանում մինչև 12 ամիս,
2) ֆիզիկական՝ չորացում։
29․ Վարակազերծման եղանակի ընտրությունը կատարվում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ցուցումով՝ հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը, հիվանդության հարուցչի տեսակը, քիմիական և տեխնիկական միջոցների առկայությունը։
30. Ակտիվ կենսաջերմային պրոցեսներ, ինչպես նաև 40°С-ից բարձր ջերմաստիճանային պայմաններ ապահովելու անհնարինության դեպքում, վարակազերծման նպատակով գոմաղբը, թռչնաղբը և կոմպոստը պահպանվում է․
1) վարակի վեգետատիվ հարուցիչներով ախտահարվածության դեպքում 12 ամիս,
2) տուբերկուլյոզի դեպքում՝ մինչև 2 տարի:
-
Քննարկվել է
28.08.2023 - 18.09.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 3283
Տպել