Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետությունում գոմաղբի, թռչնաղբի պահեստավորմանը, տեղափոխմանը, վերամշակմանը և վարակազերծմանը ներկայացվող պահանջները» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՄԱՂԲԻ, ԹՌՉՆԱՂԲԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆԸ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆԸ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ԵՎ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը

2023 թվականի մայիսի 31-ի N ՂԱ/28-2023 արձանագրության 2․3-րդ կետի 3-րդ ենթակետի կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել «Գոմաղբի, թռչնաղբի պահեստավորմանը, տեղափոխմանը, վերամշակմանը և վարակազերծմանը ներկայացվող պահանջների սահմանումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Ներկայումս գյուղատնտեսության հետ կապված բնապահպանական ամենահրատապ խնդիրներից մեկը գոմաղբի, թռչնաղբի պահեստավորումը, տեղափոխումը, վերամշակումը և վարակազերծումն է։ Հաճախ գոմաղբը, թռչնաղբը չի տեղափոխվում հատուկ վայրեր, այլ հեռացվում է գյուղացիական տնտեսությունների անմիջական հարևանությամբ: Աստիճանաբար գոմաղբի հեռացման վայրերում հողը սկսում է օքսիդանալ և դառնում ոչ պիտանի գյուղատնտեսության մեջ երկարաժամկետ օգտագործման համար։ Ժամանակի ընթացքում ստորերկրյա ջրերը և մթնոլորտը ենթարկվում են աղտոտման, որի մեջ արտանետվում են ջերմոցային գազերի՝ մեթանի արտանետումները: Յուրաքանչյուր օր ցանկացած անասնապահական ֆերմայում կուտակվում է մեծ քանակությամբ կենդանական արտաթորանք՝ գոմաղբ, թռչնաղբ որը հիանալի պարարտանյութ է մշակաբույսերի համար։ Բայց առանց պահեստավորման և վերամշակման այն վնասակար է մի շարք պատճառներով՝ դրանք պարունակում են վնասակար բակտերիաներ, ճիճուների ձվեր (հելմինտներ), միջատների թրթուրներ և տարբեր մոլախոտերի սերմեր.

  • Գոմաղբի, թռչնաղբի քայքայման ժամանակ առաջացած գազերը վնասում են բույսերի արմատներին.
  • Գոմաղբի, թռչնաղբի շատ օրգանական տարրեր կապված վիճակում են և, հետևաբար, գրեթե չեն ներծծվում բույսերի կողմից.
  • Դրանցում տեղի ունեցող քիմիական ռեակցիաները և ավելորդ ջերմության առաջացումը նույնպես անբարենպաստ է, որն էլ  հղի է բույսերի հիվանդություններով, բերքատվության նվազմամբ և նույնիսկ ամբողջ բերքի ոչնչացմամբ:

Գոմաղբի, թռչնաղբի ոչ պատշաճ պահպանումը, վերամշակումը կարող են հանգեցնել աղետալի հետևանքների, ինչի արդյունքում հողերը, ստորերկրյա ջրերը, օդը և մոտակա ջրային մարմինները աղտոտված և թունավորվում են նիտրատներով և մանրէներով։ Միաժամանակ գոմաղբի պահպանման պայմանների խախտումները կարող են նպաստել վարակիչ հիվանդությունների տարածմանը։

 

 2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Գոմաղբը, թռչնաղբը միլիոնավոր տոննա ջերմոցային գազերի արտանետման աղբյուր է, այն աղտոտում է ջրային մարմինները, ստորերկրյա ջրերը և հողը, իսկ դրա պաթոգեն միկրոֆլորան վտանգավոր հիվանդությունների պատճառ է հանդիսանում: Կենդանական թափոնները կուտակում են վտանգավոր բակտերիաներ, ամոնիակ, մեթան, ածխածնի օքսիդ, ծանր մետաղներ, ցիանիդ, նիտրատներ և այլն։ Բացի այդ, անասնաբուծական և թռչնաբուծական թափոնները պարունակում են նաև չմարսված հակաբիոտիկներ և դրանց արտանետումը շրջակա միջավայր նպաստում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության հետագա բարձրացմանը: Եվ սա այսօր մարդու առողջությանը սպառնացող հիմնական սպառնալիքներից մեկն է, հետևաբար առաջարկվող նախագծով  առաջարկվում է սահմանել գոմաղբի պահպանման, տեղափոխման, վերամշակման և վարակազերծման պահանջները, ինչը ուղղված է մարդու կյանքի և առողջությանը, կենդանիների, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությանը:

 

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 

Նախագիծը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

5. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի  ընդունմամբ լրացուցիչ  ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

 

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն գոմաղբի, թռչնաղբի հետագա օգտագործմանը ներկայացվող մի շարք պահանջներ, վերջինիս կիրառման դեպքում այն գյուղատնտեսության համար կդառնա օգտակար արտադրանք և նվազագույնին կհասցվի շրջակա միջավայրի աղտոտումը, իսկ ազգաբնակչության շրջանում՝ վարակիչ և պարազիտային հիվանդությունների տարածումը։

Միաժամանակ նախագծի ընդունմամբ խոշոր տնտեսվարողները, մասնավորապես թռչնաֆաբրիկաներին հնարավորություն կընձեռնվի թռչնաղբից ստանալ օրգանական պարարտանյութ՝ «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի համաձայն։

  • Քննարկվել է

    28.08.2023 - 18.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3282

Տպել