<<Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին>>
-
5 - Կողմ
-
7 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ պայմանագիր կնքելու հետ կապված հարաբերությունները սահմանելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի պահանջների համաձայն որպես շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձև է նախատեսվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելը՝ 3 տարի ժամկետով, որն իրականացվում է զորակոչվող անձի ցանկությամբ: Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն նման ցանկություն հայտնած անձանց հետ ենթակա է կնքվելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր, որի կնքման կարգը պետք է սահմանվի ՀՀ կառավարության կողմից:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի պահանջների համաձայն որպես շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձև նախատեսված՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն սահմանվում են հայտարարված զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացու կողմից ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունենալու դեպքում դիմում ներկայացնելու, դիմում ներկայացրած անձանց հաշվառելու, նրանց զորակոչի կազմակերպման, կնքվող պայմանագրի ձևը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողների ծառայության կազմակերպումը և իրականացումը:
- Այլ տեղեկություններ չկան:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2017թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
-
Քննարկվել է
15.12.2017 - 30.12.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 13398
Տպել