<<Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին>>
-
5 - Կողմ
-
7 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
դեկտեմբերի 2017 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՇՎԱԾ ՎԱՅՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԱԾ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով "Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ պայմանագիր կնքելու կարգը` համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի դեկտեմբերի -ի
N -Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՇՎԱԾ ՎԱՅՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԱԾ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ
- Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողների հետ պայմանագրեր կնքելու հետ կապված հարաբերությունները:
- Օրենքով սահմանված կարգով հայտարարված զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացու (այսուհետ՝ զորակոչի ենթակա անձ) կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունենալու հանգամանքը ճշտելու նպատակով զորակոչի նախապատրաստական փուլի ժամանակ համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատը զորակոչի ենթակա անձանց տեղեկացնում է օրենքով ու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրով (Ձև 1) սահմանված պայմանների վերաբերյալ և իրականացնում է նման ցանկություն հայտնած անձանց հաշվառում (այսուհետ՝ հաշվառված անձ)՝ հաշվառված անձի կողմից ներկայացված դիմումի (Ձև 2) հիման վրա: Ներկայացված դիմումների համաձայն տարածքային զինվորական կոմիսարիատի կողմից կազմվում է հաշվառված անձանց անվանացանկ (Ձև 3):
- Հաշվառված անձանց անվանացանկերը և հաշվառված անձանց դիմումները տարածքային զինվորական կոմիսարիատները ոչ ուշ, քան յուրաքանչյուր հայտարարված զորակոչի ավարտի օրվան նախորդող 10-րդ օրը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատ: Հաշվառված անձանց անվանացանկերը ստանալու օրվանից ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներին գրավոր տեղեկացնում է հաշվառված անձանց զորակոչի միասնական օրվա վերաբերյալ, որի հիման վրա տվյալ օրը տարածքային զինվորական կոմիսարիատներն օրենքով սահմանված կարգով իրականացնում են հաշվառված անձանց զորակոչը՝ հանրապետական հավաքակայան:
- Հանրապետական հավաքակայանում կրկին անգամ հստակեցվում է հաշվառված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկությունը՝ հաշվառված անձանց անվանացանկում հաշվառված անձի կողմից ստորագրություն դնելու միջոցով, որի հիման վրա հաշվառված յուրաքանչյուր անձի հետ կնքվում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր: Պայմանագիր կնքվում է նաև զորակոչի նախապատրաստական փուլի ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն չհայտնած և անվանացուցակներում չներառված քաղաքացու հետ՝ նրա զորակոչի օրը հանրապետական հավաքակայանում մինչև ընդհանուր հիմքունքներով ծառայության վայրի նշանակման վիճակահանությանը մասնակցելը քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնելու և սույն կարգի Ձև 1-ով սահմանված դիմում ներկայացնելու դեպքում:
- Կնքված պայմանագրի հիման վրա շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողն օրենքով սահմանված կարգով ուղարկվում է ծառայության վայրի զորամաս՝ ուսումնական ստորաբաժանման կազմում զինվորական պատրաստության ծրագիր անցնելու և զինվորական մասնագիտություն ստանալու համար:
Ձև 1
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին
ք. Երևան ՙ------՚ ----------------------20 թ.
- Ընդհանուր դրույթներ
1.1. ՀՀ պաշտպանության նախարարությունը, ի դեմս-------------------------------------------------------------------- -ի,
(պաշտոն, կոչում, անուն, ազգանուն)
այսուհետ Նախարարություն, մի կողմից, և զինծառայող ---------------------------------------------------------------- -ը
(անուն, հայրանուն, ազգանուն)
այսուհետ` Զինծառայող (այսուհետ նաև՝ Կողմեր), մյուս կողմից կնքեցին սույն քաղաքացիաիրավական պայմանագիրն այն մասին, որ Զինծառայողը պարտավորվում է սույն պայմանագրով նախատեսված վայրում և պայմաններով 3 (երեք) տարի ժամկետով անցնել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն (այսուհետ՝ Ծառայություն):
1.2. Կողմերը պայմանավորվում են, որ Զինծառայողի կողմից Նախարարության հետ սույն պայմանագիրը կնքելու իրավասության ծագման նախապայման են հանդիսանում հետևյալ հանգամանքները՝
1.2.1. Զինծառայողն առողջական վիճակի փորձաքննության արդյունքներով չունի սահմանափակում մարտական հերթապահության ներգրավվելու համար,
1.2.2. Զինծառայողն ունի առնվազն հիմնական հանրակրթական ծրագիր անցած լինելու ավարտական վկայական:
- Զինծառայողի կողմից Ծառայություն անցնելու վայրը և պայմանները
2.1. Կողմերը պայմանավորվում են, որ Զինծառայողը Ծառայություն է անցնում -------------------------------------
(պայմանական համարը)
զորմասում՝ հետևյալ պայմաններով.
2.1.1. Զինծառայողը զորամասի ուսումնական ստորաբաժանման կազմում անցնում է ՙՙԵրիտասարդ մարտիկ՚՚ պատրաստության ծրագիր և զինվորական մասնագիտության ուսուցում (այսուհետ՝ պատրաստություն)՝ մինչև 5 (հինգ) ամիս ընդհանուր ժամկետով,
2.1.2. Զինծառայողին պատրաստության ընթացքում հաշվարկվում է դրամական ապահովություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշմամբ սահմանված չափով,
2.1.3. Զինծառայողը պատրաստության ավարտից հետո զորամասի ստորաբաժանման կազմում նշանակվում է իր ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի,
2.1.4. Զինծառայողին պատրաստության ավարտի օրվան հաջորդող օրվանից տրամադրվում է հիմնական արձակուրդ՝ 10 օրացուցային օր ժամկետով,
2.1.5. Զինծառայողին պատրաստության ավարտից հետո հաշվարկվում է դրամական ապահովություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշմամբ սահմանված չափով,
2.1.6. սույն պայմանագրի 2.1.4 կետում նախատեսված հիմնական արձակուրդից վերադառնալուց հետո Զինծառայողը զորամասում անցնում է մարտական հերթապահության ներգրավելու պատրաստություն՝ 7 օրացուցային օր ժամկետով, որից հետո Ծառայության յուրաքանչյուր ամսվա ընթացքում՝
2.1.6.1. Զինծառայողը ներգրավվում է մարտական հերթապահության՝ 14 օրացուցային օր ժամկետով.
2.1.6.2. Զինծառայողին տրվում է ամսական արձակուրդ՝ 7 օրացուցային օր ժամկետով, որը ներառում է նաև արձակուրդի վայր մեկնելու և արձակուրդի վայրից վերադառնալու ժամանակահատվածը: Ընդ որում, եթե Զինծառայողը զորամասի հրամանատարին ուղղված զեկուցագրով հրաժարվում է ամսական արձակուրդից կամ առաջարկում է իրեն ամսական արձակուրդ տրամադրել 7 օրացուցային օրից պակաս ժամկետով, ապա՝
2.1.6.2.1. զորամասում շարունակում է իրականացնել իր ծառայողական պարտականությունները և այդ ընթացքում Զինծառայողի սննդի ապահովումն իրականացվում է վերջինիս միջոցների հաշվին.
2.1.6.2.2. ամսական արձակուրդից հրաժարվելու կամ հասանելիք օրերից պակաս ժամկետով ամսական արձակուրդից օգտվելու դեպքում չօգտագործված ամսական արձակուրդի օրերը Զինծառայողին լրացուցիչ չեն տրվում.
2.1.6.3. Զինծառայողը զորամասում անցնում է մարտական հերթապահության ներգրավելու պատրաստություն՝ մինչև 7 օրացուցային օր ժամկետով,
2.1.7. Զինծառայողին սույն պայմանագրով սահմանված Ծառայության ժամկետը լրանալու և (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ Ծառայությունից արձակելիս հաշվարկվում է պատվովճար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, չափով և տնօրինման ուղղություններով:
- Կողմերի իրավունքները և պարտականությունները
3.1. Զինծառայողն իրավունք ունի`
3.1.1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անվճար ստանալ զինվորական հանդերձանք, սնունդ, բժշկական օգնություն և սպասարկում, կոմունալ-կենցաղային բավարար պայմաններ, Ծառայության դիմաց դրամական ապահովություն,
3.1.2. օգտվել սույն պայմանագրով, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ շարքային կազմի պարտադիր զինծառայողների համար նախատեսված այլ իրավունքներից ու սոցիալական երաշխիքներից,
3.1.3. պատրաստության ավարտից հետո Նախարարությունից պահանջելու իրեն նշանակել ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող պաշտոնի, ինչպես նաև ապահովելու սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացումը,
3.1.4. սույն պայմանագրի 2.1.6.2 կետի պայմանների համաձայն իր ցանկությամբ հրաժարվել ամսական արձակուրդից կամ ամսական արձակուրդ ստանալ հասանելիք օրերից պակաս ժամկետով,
3.1.5. սույն պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում վաղաժամկետ հրաժարվել պայմանագրից,
3.2. Զինծառայողը պարտավոր է`
3.2.1. զորամասի ուսումնական ստորաբաժանման կազմում անցնել սույն պայմանագրի 2.1.1 կետում նշված պատրաստություն,
3.2.2. պատրաստության և հետագա Ծառայության ընթացքում կատարել շարքային կազմի պարտադիր զինծառայողի կարգավիճակից և սույն պայմանագրից բխող իր պարտականությունները, խստորեն ղեկավարվել զինվորական ծառայությունը կանոնակարգող ակտերի պահանջներով:
3.3. Նախարարությունը պարտավոր է`
3.3.1. Զինծառայողին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անվճար ապահովել զինվորական հանդերձանքով, սննդով, բժշկական օգնությամբ և սպասարկմամբ, կոմունալ-կենցաղային բավարար պայմաններով, Ծառայության դիմաց դրամական ապահովությամբ,
3.3.2. Զինծառայողի համար ապահովել սույն պայմանագրով, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ շարքային կազմի պարտադիր զինծառայողների համար նախատեսված այլ իրավունքներից ու սոցիալական երաշխիքներից օգտվելու անարգել հնարավորությունը,
3.3.3. Զինծառայողին պատրաստության ավարտից հետո նշանակել ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող պաշտոնի, ինչպես նաև ապահովելու սույն պայմանագրով Նախարարության ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացումը:
3.4. Նախարարությունն իրավունք ունի`
3.4.1. Զինծառայողից պահանջելու զորամասի ուսումնական ստորաբաժանման կազմում անցնել սույն պայմանագրի 2.1.1 կետում նշված պատրաստություն,
3.4.2. Զինծառայողից պահանջելու պատրաստության և հետագա Ծառայության ընթացքում կատարել շարքային կազմի պարտադիր զինծառայողի կարգավիճակից և սույն պայմանագրից բխող իր պարտականությունները, խստորեն ղեկավարվել զինվորական ծառայությունը կանոնակարգող ակտերի պահանջներով,
3.4.3. սույն պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում Զինծառայողի կողմից պայմանագրից վաղաժամկետ հրաժարվելու դեպքում Զինծառայողի նկատմամբ կիրառել սույն պայմանագրի 4.2 և 4.3 կետերը,
3.4.4. լուծել պայմանագիրը՝ սույն պայմանագրի 5.2 կետի դրույթներին համապատասխան:
- Կողմերի պատասխանատվությունը
4.1. Նախարարության կողմից սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունները խախտելու դեպքում Զինծառայողն իրավունք ունի իր խախտված իրավունքներն օրենքով սահմանված կարգով բողոքարկել ըստ վերադասության կամ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմիններին կամ դատարան:
4.2. Զինծառայողի կողմից սույն պայմանագրի 2.1.1 կետում նշված պատրաստություն անցնելու ժամկետի ընթացքում սույն պայմանագրից վաղաժամկետ հրաժարվելու դեպքում Զինծառայողն օրենքով սահմանված կարգով ծառայողական անհրաժշետությունից ելնելով տեղափոխվում է ծառայության այլ վայր՝ շարունակելով պարտադիր զինվորական ծառայությունը: Սույն կետում նախատեսված դեպքում պատրաստություն անցած լինելու ժամանակահատվածը հաշվարկվում է Զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում:
4.3. Զինծառայողի կողմից սույն պայմանագրի համաձայն պատրաստություն անցնելուց հետո Ծառայության ընթացքում սույն պայմանագրից վաղաժամկետ հրաժարվելու դեպքում Զինծառայողն օրենքով սահմանված կարգով ծառայողական անհրաժշետությունից ելնելով տեղափոխվում է ծառայության այլ վայր՝ շարունակելով պարտադիր զինվորական ծառայությունը: Սույն կետում նախատեսված դեպքում Զինծառայողին տրված ամսական արձակուրդի օրերը "Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն չեն հաշվարկվում Զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում և պարտադիր զինվորական ծառայության օրենքով սահմանված ժամկետը լրացվում է ամսական արձակուրդի օրացուցային օրերի քանակով` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:
4.4. Սույն պայմանագրի 4.2 և 4.3 կետերում նախատեսված դեպքերում այլ վայրում պարտադիր զինվորական ծառայությունը շարունակող Զինծառայողի դրամական ապահովությունը հաշվարկվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայողների համար նախատեսված ընդհանուր կարգով և չափերով:
- Պայմանագրի գործողության ժամկետը, դրա երկարաձգումը, պայմանագրի լուծման հիմքերը և այլ պայմանները
5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու օրվանից և գործում է 3 (երեք) տարի ժամկետով: Պայմանագրի ժամկետը երկարաձգվում է "Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ կետում սահմանված դեպքերում՝ բաց թողնված օրացուցային օրերի քանակով` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:
5.2. Պայմանագիրը լուծվում է՝
5.2.1. պայմանագրի գործողության (ներառյալ երկարաձգված) ժամկետը լրանալու հիման վրա,
5.2.2. վաղաժամկետ՝
5.2.2.1. Զինծառայողի կողմից առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում,
5.2.2.2. սույն պայմանագրի 4.2 և 4.3 կետերում նախատեսված դեպքերում,
5.2.2.3. "Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ՙՙգ՚՚ կետում սահմանված դեպքում,
5.2.2.4. "Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված դեպքում,
5.2.2.5. Զինծառայողի կողմից կատարած կարգապահական իրավախախտումների պատճառով Զինծառայողին մեկ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով առնվազն 10 անգամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքում,
5.2.2.6. Զինծառայողի կողմից Ծառայության ընթացքում առողջական վիճակով պայմանավորված ընդհանուր 50 օր մարտական հերթապահություն չիրականացնելու կամ առողջական վիճակի փորձաքննության արդյունքներով մարտական հերթապահության ներգրավվելու սահմանափակում ունեցող ճանաչվելու դեպքերում՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ մարտական հերթապահություն կատարելիս ստացած վնասվածքի կամ խեղման կամ դրանց հետևանքով ծագած հիվանդության բուժման պատճառով մարտական հերթապահություն չիրականացնելու դեպքի:
5.3. Սույն կարգի 5.2.2.5 և 5.2.2.6 կետերում նախատեսված դեպքերում պայմանագիրը վաղաժամկետ լուծելիս Զինծառայողի պատրաստություն անցնելու և Ծառայության ժամանակահատվածը հաշվարկվում է Զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում, որի հիման վրա եթե չի լրացել օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը, ապա Զինծառայողն օրենքով սահմանված կարգով ծառայողական անհրաժշետությունից ելնելով տեղափոխվում է ծառայության այլ վայր՝ շարունակելով պարտադիր զինվորական ծառայությունը, իսկ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը լրացած լինելու դեպքում օրենքով սահմանված կարգով արձակվում է պարտադիր զինվորական ծառայությունից:
5.4. Պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կամ Զինծառայողի կողմից առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրի լուծմամբ չի դադարում սույն պայմանագրի 2.1.7 կետով նախատեսված՝ պատվովճար ստանալու Զինծառայողի իրավունքը:
5.5. Պայմանագիրը կնքվում է երկու օրինակից, որոնցից յուրաքանչյուրն ունի հավասար իրավաբանական ուժ: Պայմանագրի մեկ օրինակը տրվում է Զինծառայողին, իսկ մյուս օրինակը պահվում է Նախարարությունում:
6.Կողմերի վավերապայմանները
ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
------------------------------------------------------ ---------------------------------------------------------------
(հասցեն) (հասցեն)
---------------------------------------------------------- ---------------------------------------------------------------
(անվան ու հայրանվան սկզբնատառերը, (պաշտոնատար անձի կոչումը, անվան ու ազգանունը) հայրանվան սկզբնատառերը, ազգանունը)
--------------------------------------------- ------------------------------------------ (ստորագրությունը) (ստորագրությունը)
Կ.Տ.
ՙ-------՚ ---------------- 20 թ. ՙ-------՚ ---------------- 20 թ.
Ձև 2
----------------------------------------------------------------
(զինվորական կոմիսարի պաշտոնը, անունը, ազգանունը)
ԴԻՄՈՒՄ
Հայտնում եմ Ձեզ, որ "Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան ցանկություն ունեմ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքելու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում 3 (երեք) տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր:
Տեղեկացված եմ նաև, որ իմ դիմումը բավարարելու նախապայման են հանդիսանում քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրի 1.2 կետում նախատեսված հանգամանքների առկայությունը:
Դիմող ________________________________________ _____________________
(ազգանունը, անունը, հայրանունը) (ստորագրությունը)
____ ____________________ 20_____թ.
Ձև 3
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիների
Հ/հ |
Քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը |
Ծննդյան օրը, ամիսը, տարին |
Զինվորական կոմիսարիատը |
Քաղաքացու կողմից դիմումի տրման օրը, ամիսը, տարին |
Քաղաքացու ստորագրությունը (լրացվում է հանրապետական հավաքակայանում) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
-
Քննարկվել է
15.12.2017 - 30.12.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 13397
Տպել