Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին», ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» և ««Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ 

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին կետում «ընտանեկան» բառը փոխարինել «անապահովության» բառով.

2) 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած: 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «տարածքային կենտրոնում» բառերը։ 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «օրենքով» բառը փոխարինել «օրենսդրությամբ» բառով։ 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 5-9-րդ մասերում «Ընտանեկան նպաստը, սոցիալական» բառերը փոխարինել «Անապահովության» բառով, իսկ 8-րդ մասը «կանխիկ եղանակով վճարելը» բառերից հետո լրացնել «անապահովության» բառով։ 

Հոդված 5. Օրենքի Գլուխ 3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Գ Լ ՈՒ Խ  3

ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ

Հոդված 13.

Անապահովության նպաստ ստանալու իրավունքը, տրամադրման հիմքը և նշանակելու վարչական վարույթի առանձնահատկությունները

 

  1. Անապահովության նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ընտանիքի անապահովության գնահատման կարգով (այսուհետ՝ Գնահատման կարգ) սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքը, որի անապահովության աստիճանը ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմից:
  2. Անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը սահմանվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հաշվարկված և հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի նկատմամբ հաշվարկված տոկոսը։
  3. Անապահովության նպաստ ստանալու իրավունքը ծագում է անապահովության նպաստ նշանակելու օրվա դրությամբ և անապահովության նպաստը վճարվում է դիմելու օրվա ամսվան հաջորդող ամսվանից՝ մինչև նպաստի իրավունքի դադարեցման հիմքի առաջացումը, սակայն ոչ ավելի քան տասներկու ամիս ժամկետով:
  4. Անապահովության նպաստի նշանակումը մերժվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, ինչպես նաև
  • եթե սույն օրենքի 14-րդ հոդվածի համաձայն հաշվարկված անապահովության նպաստի չափը փոքր է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անապահովության նպաստի նվազագույն չափից.
  • օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ընտանիքի անդամի կողմից, որպես աշխատանք փնտրող, դիմում չներկայացնելու դեպքում։
  1. Անապահովության նպաստի նշանակման վարչական վարույթը բաղկացած է դիմումի ներկայացումից, օրենսդրությամբ սահմանված տվյալների հավաքագրումից և վարչական ակտի կայացման փուլերից։
  2. Անապահովության նպաստ նշանակելու նպատակով ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, անհատական օգտահաշվի միջոցով առցանց եղանակով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դիմում և անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակների գունավոր լուսապատճեններ, որոնք հավաքվում են ընտանիքի սոցիալական էլեկտրոնային գործում։
  3. Անապահովության նպաստը նշանակելու կամ մերժելու կամ անապահովության նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու վերաբերյալ վարչական ակտն ընդունվում է ինքնաշխատ եղանակով՝ ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգում, որի արդյունքում ձևավորվում է էլեկտրոնային կարգադրություն (այսուհետ՝ Կարգադրություն)՝ վավերականության ստուգման նպատակով համապատասխան ծածկագրով՝ առանց ստորագրության՝ դիմումի ներկայացման պահից 30 օրյա ժամկետում։ Կարգադրության ընդունման համար հիմք են հանդիսանում դիմողի առցանց ներկայացրած դիմումը և փաստաթղթերի բնօրինակների գունավոր լուսապատճենները՝ սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին հասանելի այլ պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների (համաձայնությամբ) տեղեկատվական շտեմարաններում առկա և օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված տվյալները, ինչպես նաև դիմողի կեցության պայմանների ուսումնասիրության նպատակով իրականացվող տնայցի արդյունքները։ Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի լրանալու հիմքով անապահովության նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում առանձին կարգադրություն չի ընդունվում։
  4. Կարգադրությունն ուժի մեջ է մտնում ձևավորման պահից։ Կարգադրությունը դիմողին տրամադրվում է ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգում դիմողի անհատական օգտահաշվի միջոցով՝ այն ձևավորվելուց հետո նույն օրվա ընթացքում, իսկ դիմողի ցանկության դեպքում նաև՝ էլեկտրոնային փոստին կամ բջջային հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելու կամ տարածքային կենտրոնում առձեռն տրամադրելու միջոցով՝ նման պահանջ ներկայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Կարգադրության հետ համաձայն չլինելու դեպքում, դիմողը կարող է այն բողոքարկել դատական կամ վարչական կարգով։ Վարչական բողոքը կարող է ներկայացվել Կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում։ Վարչական կարգով բողոքարկման դեպքում դիմողը ներկայացնում է դիմում Միասնական սոցիալական ծառայության պետին՝ էլեկտրոնային եղանակով։ Վարչական կարգով բողոքարկման արդյունքում վարչական ակտը կայացվում է դիմումը ստանալուց հետո 30 օրյա ժամկետում։ Վարչական կարգով բողոքարկման հիման վրա վարչական ակտն ընդունվում է՝ հիմք ընդունելով սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված փաստաթղթերը (տվյալները) և համապատասխան վարչական ակտը դիմողին տրամադրվում է սույն մասով սահմանված եղանակով ու ժամկետներում։ 

Հոդված 14.

   Անապահովության նպաստի չափը որոշելը և չափի տարբերակումը

  1. Ընտանիքի համար անապահովության նպաստի չափը որոշվում է անապահովության նպաստի հիմնական մասին ավելացնելով ընտանիքի խոցելիության մակարդակին համապատասխանող հավելումը։
  2. Անապահովության նպաստի հիմնական չափը հաշվարկվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալ տարվա համար սահմանած անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի և ընտանիքի մեկ անդամի հաշվով ամսական եկամտի տարբերությունը, որը բազմապատկվում է սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն ստացված ընտանիքի անդամների հաշվարկային թվով։ Կախված ընտանիքի խոցելիության մակարդակից՝ հաշվարկվող անապահովության նպաստի հիմնական չափը կարող է լինել տարբեր։
  3. Ընտանիքի մեկ անդամի հաշվով ամսական եկամտի չափը որոշելու համար՝
  • ընտանիքի անդամների սոցիալ-ժողովրդագրական կազմը՝ Գնահատման կարգով սահմանված սանդղակով և կարգով, պայմանականորեն փոխակերպվում է 18-64 տարեկան չափահաս աշխատունակ անձանց, որի արդյունքում կարող է փոխվել ընտանիքի անդամների փաստացի թիվը և ձևավորվում է ընտանիքի անդամների հաշվարկային թիվը և
  • ընտանիքի ամսական ամբողջական եկամուտը բաժանվում է ընտանիքի՝ սույն մասի 1-ին կետի համաձայն ստացված ընտանիքի անդամների հաշվարկային թվի վրա։
    1. Անապահովության նպաստի հավելումը տրվում է ընտանիքի՝ Գնահատման կարգով որոշված խոցելիության բարձր մակարդակ ունենալու դեպքում։
    2. Անապահովության նպաստի հավելումը հաշվարկվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալ տարվա համար սահմանած անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 120 տոկոսի արժեքի և ընտանիքի մեկ անդամի հաշվով ամսական եկամտի տարբերությունը, որը բազմապատկվում է սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն ստացված ընտանիքի անդամների հաշվարկային թվով և ստացված գումարից նվազեցվում է անապահովության նպաստի հիմնական չափը։ Կախված ընտանիքի խոցելիության մակարդակից՝ հաշվարկվող հավելման տոկոսի չափը տարբեր է։ 

Հոդված 15.

Անապահովության նպաստ ստանալու իրավունքի դադարեցման հիմքերը

 

  1. Անապահովության նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝
  • ընտանիքի անապահովության աստիճանն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող` սահմանային շեմից բարձրանալու դեպքում.
  • անապահովության նպաստի չափը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անապահովության նպաստի նվազագույն չափից նվազելու դեպքում.
  • եթե պարզվում է, որ ընտանիքի կողմից ընտանիքի որևէ անդամի համար ներկայացված՝ անապահովության նպաստը տրամադրելու որոշման համար հիմք հանդիսացած տվյալները (փաստաթղթերը) հավաստի չեն կամ կեղծ են.
  • Գնահատման կարգով սահմանված գործոններից որևէ մեկի առկայության դեպքում կամ ընտանիքի կեցության պայմանների ուսումնասիրության արդյունքում սոցիալապես անապահով չճանաչվելու դեպքում.
  • սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետը լրանալու դեպքում։
    1. Անապահովության նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից:»։

 

Հոդված 6. Օրենքի Գլուխ 4-ը ճանաչել ուժը կորցրած։ 

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի՝

  • 1-ին մասի 2-րդ կետում և 3-րդ մասում «եռամսյակային» բառը փոխարինել «եռամսյա» բառով.
  • 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած։ 

Հոդված 8. Օրենքի 19-րդ և 21-րդ հոդվածները ճանաչել ուժը կորցրած։ 

Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում «ընտանեկան նպաստի» բառերը փոխարինել «անապահովության նպաստ ստանալու» բառերով, իսկ 3-րդ մասում «ընտանեկան» բառը փոխարինել «անապահովության» բառով։ 

Հոդված 10. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 22.

Եռամսյա հրատապ օգնություն ստանալու իրավունքը, տրամադրման հիմքը

 

  1. Եռամսյա հրատապ օգնություն ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված անապահովության նպաստ ստանալու իրավունք չունեցող այն ընտանիքը, որի անապահովության աստիճանը ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 120 տոկոսի արժեքից։
  2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ընտանիքներին եռամսյա հրատապ օգնություն նշանակվում է՝ հիմք ընդունելով Գնահատման կարգով ընտանիքի կեցության պայմանների ուսումնասիրության արդյունքները և եռամսյա հրատապ օգնության նշանակման համար սահմանված գործոնները կամ ընտանիքի խոցելիության մակարդակը։
  3. Եռամսյա հրատապ օգնություն ստանալու իրավունքը ծագում է եռամսյա հրատապ օգնությունը նշանակելու օրվա դրությամբ և եռամսյա հրատապ օգնությունը վճարվում է դիմելու օրվա ամսվան հաջորդող ամսից՝ մինչև եռամսյա հրատապ օգնության վճարման դադարեցման հիմքի առաջացումը, սակայն ոչ ավելի քան երեք ամիս ժամկետով:
  4. Եռամսյա հրատապ օգնությունը նշանակվում է սույն օրենքի 13-րդ հոդվածի 5-8-րդ մասերով սահմանված ընթացակարգերով։»։

 

Հոդված 11. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 23.

Եռամսյա հրատապ օգնության վճարման դադարեցման հիմքերը

  1. Եռամսյա հրատապ օգնության վճարումը դադարեցվում է.

1) ընտանիքի անապահովության աստիճանն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 120 տոկոսի արժեքից բարձրանալու դեպքում.

2) եթե պարզվում է, որ ընտանիքի կողմից ընտանիքի որևէ անդամի համար ներկայացված՝ եռամսյա հրատապ օգնությունը տրամադրելու որոշման համար հիմք հանդիսացած տվյալները (փաստաթղթերը) հավաստի չեն կամ կեղծ են.

3) սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերի վերացման դեպքում.

4) անապահովության նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում.

5) սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետը լրանալու դեպքում։

  1. Եռամսյա հրատապ օգնություն ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվանից:»։ 

Հոդված 12. Օրենքի 35-րդ հոդվածի՝

  • 1-ին մասը «Նպաստառուի» բառից հետո լրացնել «կամ անապահովության նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամի» բառերը.
  • 6-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7-րդ մաս.

«7. Անապահովության նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամի կամ նպաստառուի կամ կենսաթոշակառուի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում է թաղման մեկ նպաստ` սույն օրենքով կամ «Պետական կենսաթոշակների մասին» կամ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:»: 

Հոդված 13. Օրենքի 37-րդ հոդվածի՝

  • 1-ին մասը «ամսից» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով սահմանված նպաստների» բառերով.
  • 2-րդ մասից հանել «, նպաստ նշանակող տարածքային կենտրոնի հետ փոխհամաձայնեցված» բառերը.
  • 3-րդ մասից հանել «Խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությամբ ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող կամ նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունների հիման վրա սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով սահմանված նպաստների ավելի վճարված գումարները կարող են վերադարձվել ընտանիքի (քաղաքացու) հետ գրավոր համաձայնությամբ կազմված ժամանակացույցով կամ համարվել մարած` ոչ ավելի ստացած վերջին ամսվա նպաստի եռապատիկը:» բառերը.
  • 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«4. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով սահմանված նպաստների ավելի վճարված գումարների վերադարձման ժամանակացույց կազմելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: 

Հոդված 14. Օրենքի 39-րդ հոդվածի 14-16-րդ մասերում «ընտանեկան նպաստ, սոցիալական» բառերը փոխարինել «անապահովության» բառով՝ իրենց հոլովաձևերով։ 

Հոդված 15. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Բացառությամբ սույն օրենքի 10-11-րդ հոդվածների, սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ժամկետներում` հիմք ընդունելով ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների մարզային բաշխվածությունը և ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում ընտանիքների հաշվառման ամսաթվերը։
  2. Սույն օրենքի 10-11-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
  3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են օրենքն ընդունելուց հետո վեց ամսվա ընթացքում։
  4. Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզում կամ Երևան քաղաքում սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված և ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքների նպաստի վճարումները շարունակվում են վեց ամիս, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի։
  5. Մինչև սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ընտանեկան կամ սոցիալական նպաստների վճարման դադարեցման ժամկետների լրանալը՝ անպահովության նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու համար դիմող ընտանիքների ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքը դադարում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։
  6. Սույն հոդվածի 4-րդ մասի ուժով ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքները, ինչպես նաև ընտանիքների անապահովության գնահատման հիմքով տրամադրվող աջակցություններից օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվող ընտանիքները շարունակում են օգտվել դրանցից նույն չափով՝ մինչև սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված նպաստների վճարման դադարեցման ժամկետների լրանալը կամ օրենքով սահմանված այլ հիմքերի առաջացումը։

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ 

          Հոդված 1. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի 6-րդ հոդվածի

  • 4-րդ մասի առաջին պարբերության «ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող» բառերը փոխարինել ««Պետական նպաստների մասին» օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անապահովության գնահատման կարգով ընտանիքի մեկ անդամի հաշվով ամսական եկամուտը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հաշվարկված և հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի 120 տոկոսից ցածր եկամուտ ունեցող սոցիալապես անապահով ճանաչված և ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամ հանդիսացող» բառերով.
  • 4.1-ին մասի 1-ին և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) ««Պետական նպաստների մասին» օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անապահովության գնահատման կարգով  ընտանիքի  մեկ անդամի հաշվով ամսական եկամուտը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հաշվարկված և հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի 120 տոկոսից ցածր եկամուտ ունեցող սոցիալապես անապահով ճանաչված և ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ առնվազն 30 տոկոս.

8) «Պետական նպաստների մասին» օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անապահովության գնահատման կարգով ընտանիքի  մեկ անդամի հաշվով ամսական եկամուտը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հաշվարկված և հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի  150 տոկոսից ցածր եկամուտ ունեցող սոցիալապես անապահով ճանաչված և ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին՝ առնվազն 20 տոկոս.»: 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է 2024-2025 ուսումնական տարվանից։
  2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտը ընդունվում է վեց ամսվա ընթացքում։

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ 

Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի 16-րդ հոդվածի 1.1-ին մասի 1.1-ին կետում «ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված» բառերը փոխարինել ««Պետական նպաստների մասին» օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անապահովության գնահատման կարգով ընտանիքի  մեկ անդամի հաշվով ամսական եկամուտը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հաշվարկված և հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի 150 տոկոսից ցածր եկամուտ ունեցող սոցիալապես անապահով ճանաչված և ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված» բառերով։           

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է 2024-2025 ուսումնական տարվանից։ 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ 

          Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297-Ն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի

  • 4-րդ պարբերության «ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող» բառերը փոխարինել ««Պետական նպաստների մասին» օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անապահովության գնահատման կարգով ընտանիքի մեկ անդամի հաշվով ամսական եկամուտը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հաշվարկված և հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի 120 տոկոսից ցածր եկամուտ ունեցող սոցիալապես անապահով ճանաչված և ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամ ունեցող» բառերով.
  • 4-րդ պարբերությունը լրացնել հետևյալ նախադասությամբ՝

            «Անկախ առաջադիմությունից, ուսման վճարի լրիվ փոխհատուցում նպաստի ձևով տրվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) հաստատություն ընդունված կամ այնտեղ սովորող «Պետական նպաստների մասին» օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անապահովության գնահատման կարգով ընտանիքի մեկ անդամի հաշվով ամսական եկամուտը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հաշվարկված և հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի 120 տոկոսից ցածր եկամուտ ունեցող սոցիալապես անապահով ճանաչված և ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողին։»։       

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է 2024-2025 ուսումնական տարվանից։ 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ 

          Հոդված 1. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-164-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում՝

  • 3-րդ մասի 3-րդ կետում «ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին,» բառերը հանել.
  • 3-րդ մասից հետո լրացնել նոր 4-րդ մասով հետևյալ բովանդակությամբ՝

     «4. Անկախ առաջադիմությունից, ուսման վճարի լրիվ փոխհատուցում նպաստի ձևով տրվում է արհեստագործական կրթական ծրագրով պետական ուսումնական հաստատություն ընդունված կամ սովորող և ««Պետական նպաստների մասին» օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անապահովության գնահատման կարգով ընտանիքի մեկ անդամի հաշվով ամսական եկամուտը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հաշվարկված և հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի 120 տոկոսից ցածր եկամուտ ունեցող սոցիալապես անապահով ճանաչված և ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին։ Միջին մասնագիտական կրթական ծրագրով պետական ուսումնական հաստատություն ընդունված կամ սովորող և «Պետական նպաստների մասին» օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անապահովության գնահատման կարգով ընտանիքի մեկ անդամի հաշվով ամսական եկամուտը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հաշվարկված և հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի 120 տոկոսից ցածր եկամուտ ունեցող սոցիալապես անապահով ճանաչված և ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին, ըստ առաջադիմության, իրականացվում է ուսման վճարի լրիվ կամ մասնակի (զեղչ) փոխհատուցում 80-100 տոկոսով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և չափերով։»։    

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է 2024-2025 ուսումնական տարվանից։
  2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է վեց ամսվա ընթացքում։ 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ 

Հոդված 1. «Փաստաբանության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

            «4) Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված, «Պետական նպաստների մասին» օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անապահովության գնահատման կարգով ընտանիքի  մեկ անդամի հաշվով ամսական եկամուտը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հաշվարկված և հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի 150 տոկոսից ցածր լինելու դեպքում, սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամներին.»։           

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ժամկետներում` հիմք ընդունելով ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների մարզային բաշխվածությունը և ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում ընտանիքների հաշվառման ամսաթվերը։

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՄԱUԻՆ 

          Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 25-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

          «է) ««Պետական նպաստների մասին» օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անապահովության գնահատման կարգով  ընտանիքի մեկ անդամի հաշվով ամսական եկամուտը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հաշվարկված և հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի 120 տոկոսից ցածր եկամուտ ունեցող սոցիալապես անապահով ճանաչված և ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամը.»: 

          Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի

  • 3-րդ մասում «աղքատության ընտանեկան նպաստ ստացող» բառերը փոխարինել ««Պետական նպաստների մասին» օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անապահովության գնահատման կարգով ընտանիքի մեկ անդամի հաշվով ամսական եկամուտը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հաշվարկված և հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի 120 տոկոսից ցածր եկամուտ ունեցող սոցիալապես անապահով ճանաչված և ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված» բառերով.
  • 3.1-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3.1 Նույնականացման քարտ տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են

  • ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվող անձինք՝ Միասնական սոցիալական ծառայության կողմից թղթային կամ էլեկտրոնային եղանակով տրամադրված տեղեկատվության հիման վրա.
  • ««Պետական նպաստների մասին» օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անապահովության գնահատման կարգով ընտանիքի մեկ անդամի հաշվով ամսական եկամուտը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հաշվարկված և հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի 120 տոկոսից ցածր եկամուտ ունեցող սոցիալապես անապահով ճանաչված և ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.
  • առաջին անգամ նույնականացման քարտ ստացող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք 16 տարին լրանալուց հետո չեն ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:».
  • 4-րդ մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

           «գ) «Պետական նպաստների մասին» օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անապահովության գնահատման կարգով ընտանիքի մեկ անդամի հաշվով ամսական եկամուտը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հաշվարկված և հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի 120 տոկոսից ցածր եկամուտ ունեցող սոցիալապես անապահով ճանաչված և ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների անդամները։»։         

 Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ժամկետներում` հիմք ընդունելով ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների մարզային բաշխվածությունը և ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում ընտանիքների հաշվառման ամսաթվերը։

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ 

 Հոդված 1. «Զբաղվածության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-152-Ն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «սոցիալապես անապահով ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված լինելու» բառերը փոխարինել ««Պետական նպաստների մասին» օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անապահովության գնահատման կարգով  ընտանիքի մեկ անդամի հաշվով ամսական եկամուտը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հաշվարկված և հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի 120 տոկոսից ցածր եկամուտ ունեցող սոցիալապես անապահով ճանաչված և ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամ հանդիսանալու» բառերով։ 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ժամկետներում` հիմք ընդունելով ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների մարզային բաշխվածությունը և ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում ընտանիքների հաշվառման ամսաթվերը։

 

 

 

  • Քննարկվել է

    21.08.2023 - 05.09.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2161

Տպել