Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«____ » 2023 թվականի N ---Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի «Ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 437-Ն որոշման (այսուհետ՝ Որոշման) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) Որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով՝

«3) ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի։».

2) որոշումը լրացնել նոր N 3 հավելվածով` համաձայն հավելվածի.

3) Որոշման N 1 հավելվածում՝

ա. 1.1-րդ ենթակետում «վճարների (բնօգտագործման, բնապահպանական, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման, մշտադիտարկումների իրականացման)» բառերը փոխարինել «բնօգտագործման, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման, մշտադիտարկումների իրականացման վճարների և բնապահպանական հարկի» բառերով,

բ. 2.2-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած,

գ.3.1.5-րդ, 3.4.27-րդ, 3.4.29-րդ, 5.4-րդ ենթակետերում  «շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով»,

4) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված՝ օգտակար հանածոյի արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրի N 1 հավելվածում՝
ա.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «2. Ընդերքօգտագործման ընթացքում վճարման ենթակա հարկերը, տուրքերը և այլ վճարները»,

բ.2.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «2.1 ընդերքօգտագործողները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարում են ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով և չափով բնապահպանական հարկ և բնօգտագործման վճարներ (այդ թվում՝ ռոյալթի).»,

գ.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «3. Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) և մշտադիտարկումների իրականացման` օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման համար վճարներ»,

դ.3-րդ կետի 3.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «ընդերքօգտագործման ընթացքում խախտված հողերի վերականգնման համար ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարներ` ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1733-Ն որոշմամբ սահմանված կարգով»,

ե.3-րդ կետի 3.3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3.3 Ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար դրամագլխից ընդերքօգտագործողին տրամադրվող գումարը չի կարող գերազանցել ընդերքօգտագործողի կատարած հատկացումների չափը»,

զ. 3.1-րդ կետի 3.1.3.-րդ, 3.1.4.-րդ, 3.1.5-րդ, 3.1.10-րդ ենթակետերը և 3.4-րդ կետի 3.4.25-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած,

է. 3.4-րդ կետի 3.4.24.-րդ կետում «ստուգման նպատակով» բառերը հանել,

5) Որոշման N 1 և N 2 հավելվածների՝

ա. առաջին պարբերություններում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)» բառերով,

բ.6.1-րդ ենթակետում «թույլտվության» բառը փոխարինել «ընդերքօգտագործման իրավունքի» բառերով,

գ. 6.2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6.2 Պայմանագիրը գործում է նաև տրամադրված ընդերքօգտագործման իրավունքով սահմանված ժամկետի կամ ընդերքի տեղամասի սահմանված կարգով փոփոխության դեպքում: Եթե ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը երկարաձգվել է տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի պայմանների փոփոխությամբ, ապա պայմանագիրը շարունակում է գործել և կողմերի միջև կնքվում է համապատասխան համաձայնագիր՝ ժամկետի և/կամ ընդերքօգտագործման իրավունքի պայմանների փոփոխության վերաբերյալ։»,

դ.6.3.3-րդ ենթակետում «թույլտվության» բառը փոխարինել «ընդերքօգտագործման իրավունքի» բառերով,

ե.6.4-րդ ենթակետում «թույլտվությունն» բառը փոխարինել «ընդերքօգտագործման իրավունքը» բառերով,

6) Որոշման N 2 հավելվածում՝

ա.4.4.1-րդ ենթակետում «աշխատանքային» բառը փոխարինել «երկրաբանական ուսումնասիրության» բառերով,

բ.4.4.11.-րդ ենթակետում «շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով»,

գ. 4.1-րդ կետի 4.1.3-րդ, 4.1.4 -րդ 4.1.5-րդ և 4.1.9-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել,

դ. 4.1-րդ կետի 4.1.8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.1.8 անարգել մուտք գործելու ընդերքօգտագործողի գրասենյակային, արտադրական, պահեստային, լաբորատոր և այլ տարածքներ ու ստորաբաժանումներ.»,

ե.  4.2-րդ կետի 4.2.2-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած,

զ. 4.3-րդ կետի 4.3.5-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած,

է. 4.4-րդ կետի 4.4.8-րդ ենթակետից հանել «ստուգման նպատակով բառերը»,

ը. 4.4-րդ կետի 4.4.9-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած։

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

             Հայաստանի Հանրապետության
                            վարչապետ                                                         
Ն.Փաշինյան

                      2023 թ. «____ » Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի _______________ թիվ    - որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 22-ի N 437-Ն որոշման

 

Ը Ն Դ Ե Ր Ք Օ Գ Տ Ա Գ Ո Ր Ծ Մ Ա Ն   Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր   N

 ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈԻՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ

 (օրինակելի ձև)

 Քաղաք Երևան                                                                                                                                                                                                                    ____ ______________ 20  թ.                                                                                                                                  

 

Հայաստանի Հանրապետության ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմինը` ի դեմս ____________________________________-ի, որը գործում է Հայաստանի Հանրապետության անունից, իր լիազորությունների սահմաններում (այսուհետ՝ լիազոր մարմին) մի կողմից և ___________________ տնտեսավարող սուբյեկտը (այսուհետ՝ ընդերքօգտագործող), ի դեմս ___________________________, որը գործում է __ հիման վրա, մյուս կողմից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) և այլ իրավական ակտերով, նախարարության և տնտեսավարող սուբյեկտի կանոնադրություններով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերը, երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր):

 1. Ընդհանուր դրույթներ

 

1.1 Պայմանագիրը նախատեսում է ընդերքի տեղամասն երկրաբանական ուսումնասիրության տրամադրելու նպատակը, երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման ժամկետը, երկրաբանական ուսումնասիրությունների կատարման արդյունքում ստացված երկրաբանական տեղեկությունը լիազոր մարմնին տրամադրելու և պետական փորձաքննության ներկայացնելու ժամկետները, ինչպես նաև նրանց փոխհարաբերությունները կարգավորող այլ պայմաններ:

1.2 Պայմանագրով չկարգավորված հարաբերությունները, այդ թվում` կողմերի այլ իրավունքները կարգավորվում են Օրենսգրքով, ինչպես նաև ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով:

 2. Պայմանագրի առարկան

 

Պայմանագրով սահմանվում են_____________________________________________

________________________________________________________________________________________________________________________________________________________________կոորդինատներով սահմանափակված ____________________________________________________________________________

(տարածքի գտնվելու վայրը, ծրագրի անվանումը,  երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նպատակը)

________________________________________________________________________________________________________________________________________________________

ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման պայմանները, ինչպես նաև կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

 

 3.Պայմանագրի ժամկետը

 

Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև __________ թվականի _______________-ը:

 

 4.Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

 4.1 Լիազոր մարմինն իրավունք ունի`

 

4.1.1 ընդերքօգտագործողից պահանջելու ուսումնասիրության աշխատանքները կատարել ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում ընդունված ստանդարտներին, նորմերին, կանոններին և երկրաբանական ուսումնասիրության  ծրագրին համապատասխան.

4.1.2 գրավոր զգուշացնելու և վաղաժամկետ դադարեցնելու ընդերքօգտագործման իրավունքը՝ Օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն.

4.1.3 ընդերքի տրամադրված տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու՝ ինչի մասին ընդերքօգտագործողին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկելով.

4.1.6 ընդերքօգտագործողից պահանջելու ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրանալուց հետո կամ դրանից հրաժարվելու կամ ընդերքօգտագործման իրավունքը վաղաժամկետ դադարելու դեպքում ընդերքօգտագործողի տնօրինման տակ գտնվող երկրաբանական տեղեկությունը 3 ամսվա ընթացքում հանձնելու լիազոր մարմնին՝ ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 23-ի N 569-Ն որոշմամբ սահմանած կարգով:

4.1.7 ընդերքօգտագործողի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործելու ընդերքօգտագործողի գրասենյակային, արտադրական, պահեստային, լաբորատոր և այլ տարածքներ ու ստորաբաժանումներ.

 

 4.2 Լիազոր մարմինը պարտավոր է`

 4.2.1 պատշաճ կատարել օրենսդրությամբ իր վրա դրված պարտականությունները:

 

4.3 Ընդերքօգտագործողն իրավունք ունի`

4.3.1 տրամադրված ընդերքի տեղամասի սահմաններում կատարելու երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ՝ երկրաբանական ուսումնասիրության ծրագրին համապատասխան.

4.3.2 երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման համար ներգրավելու երրորդ անձանց` քաղաքացիաիրավական պայմանագրի կնքմամբ.

4.3.3 դիմելու լիազոր մարմին երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի պայմանները փոփոխելու առաջարկով.

4.3.4 դիմելու իրականացնելու ստուգումներ ընդերքի տեղամասի երկրաբանական ուսումնասիրության ընթացքում:

 

4.4 Ընդերքօգտագործողը պարտավոր է`

4.4.1 աշխատանքներն իրականացնել` համաձայն լիազոր մարմնի հետ համաձայնեցված երկրաբանական ուսումնասիրության ծրագրի.

4.4.2 լիազոր մարմնին տեղեկացնել երկրաբանական ուսումնասիրության ծրագրով չնախատեսված այլ օգտակար հանածոների առկայության մասին, դրանց հայտնաբերումից հետո` 14 օրվա ընթացքում.

4.4.3 մետաղական օգտակար հանածոների քանակի, որակի և այլ հատկությունների վերաբերյալ տեղեկատվության արժանահավատությունն ապահովելու նպատակով փորձանմուշները հսկողական անալիզի ենթարկել Հայաստանի Հանրապետության Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի  N 1457-Ն որոշմամբ սահմանված կարգով.

4.4.4 երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում ստացած տեղեկատվությունը հանձնել լիազոր մարմնին սահմանված կարգով.

4.4.5 ապահովել բնապահպանական միջոցառումների իրականացումը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.

4.4.6 պատշաճ կատարել օրենսդրությամբ սահմանված բոլոր պարտականությունները.

4.4.7 թույլատրել լիազոր մարմնին անարգել մուտք գործելու գրասենյակային և այլ տարածքներ ու ստորաբաժանումներ.

4.4.8 տրամադրել լիազոր մարմնին պահանջվող փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ, տեղեկանքներ, ինչպես նաև թույլատրել վերցնելու փորձանմուշներ:

4.4.9 ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների փոփոխության դեպքում՝ լիազոր մարմնին տրամադրել գրավոր տեղեկություն՝ փոփոխության իրականացումից հետո 14 օրվա ընթացքում.

4.4.10 Լիազոր մարմնին հանձնել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման արդյունքում ստացված երկրաբանական տեղեկությունը ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրանալուց հետո կամ ընդերքօգտագործման իրավունքը վաղաժամկետ դադարելու դեպքում 3 ամսվա ընթացքում՝ պահպանելու նպատակով։

 

 5.Զգուշացում

 5.1 Լիազոր մարմինը կարող է ընդերքօգտագործողին տալ զգուշացում՝ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված հիմքերով։

 

 6.Պայմանագրի ուժի մեջ մտնելը, գործողության ժամկետը և լուծումը

 6.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև­­­­ ————թ.-ը, եթե Օրենսգրքով սահմանված հիմքերով լիազոր մարմնի կողմից վաղաժամկետ չի դադարեցվել ընդերքօգտագործման իրավունքը:

6.2 Պայմանագիրը գործում է նաև ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի կամ  ընդերքի տեղամասի սահմանված կարգով փոփոխության դեպքում: Եթե ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը երկարաձգվել է ընդերքօգտագործման իրավունքի պայմանների փոփոխությամբ, ապա պայմանագիրը շարունակում է գործել և կողմերի միջև կնքվում է համապատասխան համաձայնագիր՝ ժամկետի և/կամ ընդերքօգտագործման իրավունքի պայմանների փոփոխության վերաբերյալ։

6.3 Լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործման իրավունքը Օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով վաղաժամկետ դադարեցվելու դեպքում պայմանագիրը համարվում է լուծված:

 7.Պայմանագրում փոփոխություններ կատարելու հիմքերը

Ընդերքօգտագործողի և լիազոր մարմնի փոխադարձ համաձայնության և Օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է պայմանագրում, ինչպես նաև ընդերքօգտագործման իրավունքը ձևավորող այլ փաստաթղթերում կատարվել համապատասխան փոփոխություններ:

 

 8.Անհաղթահարելի ուժի, ինչպես նաև կողմերի գործունեության հետ չկապված դեպքեր

 Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը:

 9.Վեճերի լուծումը

  Պայմանագրի կատարման ընթացքում կողմերի միջև առաջացած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն  ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը կատարվում է դատական կարգով:

 10.Ծանուցում

 Կողմերը հաստատում են, որ սույն պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև ծանուցումները, հաղորդումների կատարումը համարվում է պատշաճ, եթե կատարված է գրավոր և տրված է առձեռն, կամ ուղարկված է պատվիրված նամակով կողմերի ստորև նշված հասցեով կամ այդ նպատակով կողմի նշած մեկ այլ հասցեով կամ էլեկտրոնային փոստով: Կողմերը հաստատում են նաև, որ պարտավոր են հայտնել ընդերքօգտագործման իրավունքի գործողության ընթացքում իրենց հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցումներն ուղարկվում են կողմերի վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի գտնվում:

 

11.Այլ դրույթներ

 11.1 Սույն պայմանագիրը կազմված է 2 օրինակից՝ հայերեն լեզվով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ:

 12.Կողմերի գտնվելու վայրը, բանկային վավերապայմանները և ստորագրությունները

 

Լիազոր մարմին

_________________________________________________________________________

(փոստային դասիչը, գտնվելու վայրը)

_________________________________________________________________________    (հեռախոսահամարները, հեռագրային դասիչները, հաշվարկային հաշիվ, հարկային կոդ)

 

Ընդերքօգտագործող ____________________________________________________________________________

(փոստային դասիչը, գտնվելու վայրը)

____________________________________________________________________________ (հեռախոսահամարները, հեռագրային դասիչները, հաշվարկային հաշիվ)

 

 

                     

 ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ

 ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂ

 _____________________________

 _____________________________

  (անունը, ազգանունը)

 (անունը, ազգանունը)

 _____________________________

 _____________________________

  (ստորագրությունը)

   (ստորագրությունը)

 

 

____  ______ 20  թ.

____  ______ 20  թ.»

  Կ.Տ.

 Կ.Տ.

 

 

                       Հայաստանի Հանրապետության
                       կառավարության աշխատակազմի

                                             ղեկավար                                                                        Ա.Հարությունյան

                                          

  • Քննարկվել է

    17.08.2023 - 02.09.2023

  • Տեսակ

    Հավելված

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1921

Տպել

Առաջարկներ`

<Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ

29.08.2023

Առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)՝ 1. 1-ին կետի 3-րդ ենթակետի «բ․» պարբերությունը հանել, քանի որ` 1) Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված Նախագծի Հիմնավորման մեջ խոսք անգամ չի գնում տվյալ պարբերության աննպատակահարմարության մասին: Բացի դրանից, այդ Հիմնավորումը որևէ կերպ վերաբերելի չէ տվյալ պարբերությանը: 1) Մեկնաբանված չէ, թե ինչու, ընդհանրապես, գոյություն ունի այդ պարբերությունը (Լիազոր մարմնի երաշխավորումը): Ընդ որում, Լիազոր մարմնի տվյալ երաշխավորումը նորմի տեսքով ներառված է նորմատիվ իրավական ակտում, քանի որ դա հատկապես օտարերկրյա ներդրողի համար գրավչության միջոցներից մեկն է, քանի որ ընդերքը պետական բացառիկ սեփականությունն է, ուստի միայն պետության կողմից կարող է գրավադրվել։ Պարբերության հանելու դեպքում անհասկանալի է թե որ՞ մարմինն է երաշխավորելու նման սխալների/խնդիրների բացառումը։ 2) 1-ին կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերությունից հանել «3.1.5-րդ,» բառը, քանի որ նույն նորմատիվ իրավական ակտում միևնույն դրույթում նախատեսվել է կատարել փոփոխություն և միաժամանակ այն ուժը կորցրած է ճանաչվել: 2. 1-ին կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունում «այլ» բառը փոխարինել «բնօգտագործման» բառով, քանի որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 61-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի 6-րդ և 7-րդ և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածներով սահմանված են վճարման ենթակա վճարների սպառիչ տեսակները, որոնք էլ ամրագրված են N 437-ն որոշման մեջ։ 3. 1-ին կետի 4-րդ ենթակետի «զ» և «է» պարբերությունները, որոնք վերաբերում են ոչ թե N 437-ն որոշման 1-ին հավելվածի N 1 հավելվածին, այլ հենց N 437-ն որոշման 1-ին հավելվածին։ Ինչ վերաբերում է այդ ենթակետի «է» պարբերությամբ առաջարկվող N 437-ն որոշման 1-ին հավելվածի 3.4-րդ կետի 3.4.24-րդ ենթակետում «ստուգման նպատակով» բառերը հանելուն, հիշեցնենք, որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասով նախկինում սահմանված էր, որ ընդերքի պետական տեսուչը լիազորված է ստուգվող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել ստուգվող սուբյեկտի գրասենյակային, արտադրական, պահեստային, լաբորատոր և այլ տարածքներ ու ստորաբաժանումներ: Սակայն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի նշյալ հոդվածն ուժը կորցրած է ճանաչվել և այդ նորմն ամրագրվել է «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում։ Առաջարկվող փոփոխությունը կատարելու դեպքում կստացվի, որ լիազոր մարմինը՝ 1) չունի ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված նման լիազորություն, 2) անհասկանալի է դառնում անարգել մուտք գործելու նպատակը, քանի որ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տնտեսվարողի մոտ ստուգում իրականացնել կարող են միայն օրենքով լիազորված համապատասխան մարմինները։ Հաշվի առնելով, որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի համաձայն՝ լիազոր մարմինը իրավունք ունի մուտք գործել ընդերքի ցանկացած տեղամաս երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար` այդ մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկելով ընդերքօգտագործման իրավունք կրողին, առաջարկում ենք նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետը լրացնել նոր՝ «գ․» և «դ․» պարբերություններով՝ հետևյալ բովանդակությամբ․ «գ․ 3.1-րդ կետի 3.1.3-րդ, 3.1.4-րդ, 3.1.5-րդ, 3.1.9-րդ, 3․1․10-րդ և 3.4-րդ կետի 3.4.25-րդ ենթակետերը ճանաչել ուժը կորցրած, դ․ 3.4-րդ կետի 3.4.24-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «3․4․24 թույլատրել լիազոր մարմնին մուտք գործել ընդերքի ցանկացած տեղամաս երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար՝ այդ մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկված լինելու պայմանով։»։ 4. առաջարկում ենք 1-ին կետի 5-րդ ենթակետի «բ․», «գ․», «դ․» և «ե․» պարբերությունները հանել, քանի որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 37-րդ և 53-րդ հոդվածների 2-րդ մասերի համաձայն թույլտվությանը կցվում է նաև պայմանագիրը, որը թույլտվության անքակտելի մասն է: Հետևաբար պայմանագիրը գործողության մեջ կարող մտնել և գործել թույլտվությամբ սահմանված ժամկետում, իսկ ընդերքօգտագործման իրավունքը՝ դրա համապատասխան ընդերքօգտագործման համաձայնությունով կամ թույլտվությունով, ծրագրով կամ նախագծով, ընդերքօգտագործման պայմանագրով, լեռնահատկացման ակտով հավաստվող` ընդերքի որոշակի տեղամասի երկրաբանական ուսումնասիրության կամ օգտակար հանածոների արդյունահանման բացառիկ իրավունքներն են։ Այսինքն, «թույլտվություն» հասկացությունը մի քանի փաստաթղթերի միասնական սահմանումն է: Հնարավոր չէ առանձնացնել դրանցից մեկը և սահմանել, որ հենց դա է օրինական ընդերքօգտագործան հիմքը: 5. 1-ին կետի 6-րդ ենթակետի՝ 1) «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «4.1 կետի 4.1.8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4․1․8 մուտք գործել ընդերքի ցանկացած տեղամաս երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար` այդ մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկելով ընդերքօգտագործման իրավունք կրողին։», 2) «է» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «4․4-րդ կետի 4․4․8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4․4․8 թույլատրել լիազոր մարմնին մուտք գործել ընդերքի ցանկացած տեղամաս երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար այդ մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկված լինելու պայմանով։»: 6․ 1-ին կետի 2-րդ ենթակետով լրացվող N 3 հավելվածի՝ 1) 1-ին կետի 1․1 ենթակետից հանել «և պետական փորձաքննության ներկայացնելու ժամկետները» բառերը, քանի որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ընդերքաբանական փորձաքննության ենթակա են ուսումնասիրված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկության արժանահավատությունը, օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաներն ու պաշարները, ինչպես նաև արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհավաստված պաշարների դուրսգրումը: Ընդերքաբանական փորձաքննության նպատակն է գնահատել տեղեկության արժանահավատությունը, հաստատել կոնդիցիաներն ու պաշարները, եզրակացություն տալ պաշարների դուրսգրման հիմնավորվածության մասին: Հետևաբար, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում ստացված տեղեկատվությունները փորձաքննության ենթական չեն: 2) 4-րդ կետի 4․1․7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4․1․7 մուտք գործել ընդերքի ցանկացած տեղամաս երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար` այդ մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկելով ընդերքօգտագործման իրավունք կրողին․»: 3) 4.4.2 և 4․4․3 ենթակետերը հանել քանի որ նշյալ ենթակետերով սահմանվող պարտավորությունները ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով վերապահված են օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստացած անձանց: 4) 4․4․7 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4․4․7 թույլատրել լիազոր մարմնին մուտք գործել ընդերքի ցանկացած տեղամաս երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար` որի մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկվել է ընդերքօգտագործման իրավունք կրողին։»․ 5) 4.4.8-րդ ենթակեը հանել, քանի որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 12-րդ և 13-րդ հոդվածների համաձայն՝ ընդերքօգտագործման իրավունքը լրանալուց հետո իր կողմից ստացված երկրաբանական տեղեկատվությունը պետք է հանձնի լիազոր մարմնին: Ինչ վերաբերում փորձանմուշներ վերցնելուն, ապա գտնում ենք, որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի համաձայն՝ լիազոր մարմինը իրավունք ունի մուտք գործել ընդերքի ցանկացած տեղամաս երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար` այդ մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկելով ընդերքօգտագործման իրավունք կրողին։ Այսինքն, ընդերքի տեղամաս մուտք գործելու համար պետք է պարտադիր գրավոր ծանուցվի ընդերքօգտագործողին և նշվի դրա նպատակը, որպեսզի ընդերքի տեղամաս մուք գործելն ինքնանպատակ չլինի։

Տեսնել ավելին