Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) կարգավորումները նպատակ ունեն սահմանել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պայմանագրի օրինակելի ձևը, որը ներկայիս դրությամբ սահմանված չէ, ինչպես նաև Նախագիծը միտված է վերացնել՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-ն որոշման թիվ 1-ին և թիվ 2-րդ հավելվածներով սահմանված պայմանագրերում առկա անհամապատասխանությունները գործող ՀՀ ընդերքի մասին օրենսգրքին:

  • Քննարկվել է

    17.08.2023 - 02.09.2023

  • Տեսակ

    Հավելված

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1920

Տպել

Առաջարկներ`

<Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ

29.08.2023

Առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)՝ 1. 1-ին կետի 3-րդ ենթակետի «բ․» պարբերությունը հանել, քանի որ` 1) Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված Նախագծի Հիմնավորման մեջ խոսք անգամ չի գնում տվյալ պարբերության աննպատակահարմարության մասին: Բացի դրանից, այդ Հիմնավորումը որևէ կերպ վերաբերելի չէ տվյալ պարբերությանը: 1) Մեկնաբանված չէ, թե ինչու, ընդհանրապես, գոյություն ունի այդ պարբերությունը (Լիազոր մարմնի երաշխավորումը): Ընդ որում, Լիազոր մարմնի տվյալ երաշխավորումը նորմի տեսքով ներառված է նորմատիվ իրավական ակտում, քանի որ դա հատկապես օտարերկրյա ներդրողի համար գրավչության միջոցներից մեկն է, քանի որ ընդերքը պետական բացառիկ սեփականությունն է, ուստի միայն պետության կողմից կարող է գրավադրվել։ Պարբերության հանելու դեպքում անհասկանալի է թե որ՞ մարմինն է երաշխավորելու նման սխալների/խնդիրների բացառումը։ 2) 1-ին կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերությունից հանել «3.1.5-րդ,» բառը, քանի որ նույն նորմատիվ իրավական ակտում միևնույն դրույթում նախատեսվել է կատարել փոփոխություն և միաժամանակ այն ուժը կորցրած է ճանաչվել: 2. 1-ին կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունում «այլ» բառը փոխարինել «բնօգտագործման» բառով, քանի որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 61-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի 6-րդ և 7-րդ և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածներով սահմանված են վճարման ենթակա վճարների սպառիչ տեսակները, որոնք էլ ամրագրված են N 437-ն որոշման մեջ։ 3. 1-ին կետի 4-րդ ենթակետի «զ» և «է» պարբերությունները, որոնք վերաբերում են ոչ թե N 437-ն որոշման 1-ին հավելվածի N 1 հավելվածին, այլ հենց N 437-ն որոշման 1-ին հավելվածին։ Ինչ վերաբերում է այդ ենթակետի «է» պարբերությամբ առաջարկվող N 437-ն որոշման 1-ին հավելվածի 3.4-րդ կետի 3.4.24-րդ ենթակետում «ստուգման նպատակով» բառերը հանելուն, հիշեցնենք, որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասով նախկինում սահմանված էր, որ ընդերքի պետական տեսուչը լիազորված է ստուգվող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել ստուգվող սուբյեկտի գրասենյակային, արտադրական, պահեստային, լաբորատոր և այլ տարածքներ ու ստորաբաժանումներ: Սակայն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի նշյալ հոդվածն ուժը կորցրած է ճանաչվել և այդ նորմն ամրագրվել է «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում։ Առաջարկվող փոփոխությունը կատարելու դեպքում կստացվի, որ լիազոր մարմինը՝ 1) չունի ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված նման լիազորություն, 2) անհասկանալի է դառնում անարգել մուտք գործելու նպատակը, քանի որ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տնտեսվարողի մոտ ստուգում իրականացնել կարող են միայն օրենքով լիազորված համապատասխան մարմինները։ Հաշվի առնելով, որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի համաձայն՝ լիազոր մարմինը իրավունք ունի մուտք գործել ընդերքի ցանկացած տեղամաս երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար` այդ մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկելով ընդերքօգտագործման իրավունք կրողին, առաջարկում ենք նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետը լրացնել նոր՝ «գ․» և «դ․» պարբերություններով՝ հետևյալ բովանդակությամբ․ «գ․ 3.1-րդ կետի 3.1.3-րդ, 3.1.4-րդ, 3.1.5-րդ, 3.1.9-րդ, 3․1․10-րդ և 3.4-րդ կետի 3.4.25-րդ ենթակետերը ճանաչել ուժը կորցրած, դ․ 3.4-րդ կետի 3.4.24-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «3․4․24 թույլատրել լիազոր մարմնին մուտք գործել ընդերքի ցանկացած տեղամաս երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար՝ այդ մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկված լինելու պայմանով։»։ 4. առաջարկում ենք 1-ին կետի 5-րդ ենթակետի «բ․», «գ․», «դ․» և «ե․» պարբերությունները հանել, քանի որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 37-րդ և 53-րդ հոդվածների 2-րդ մասերի համաձայն թույլտվությանը կցվում է նաև պայմանագիրը, որը թույլտվության անքակտելի մասն է: Հետևաբար պայմանագիրը գործողության մեջ կարող մտնել և գործել թույլտվությամբ սահմանված ժամկետում, իսկ ընդերքօգտագործման իրավունքը՝ դրա համապատասխան ընդերքօգտագործման համաձայնությունով կամ թույլտվությունով, ծրագրով կամ նախագծով, ընդերքօգտագործման պայմանագրով, լեռնահատկացման ակտով հավաստվող` ընդերքի որոշակի տեղամասի երկրաբանական ուսումնասիրության կամ օգտակար հանածոների արդյունահանման բացառիկ իրավունքներն են։ Այսինքն, «թույլտվություն» հասկացությունը մի քանի փաստաթղթերի միասնական սահմանումն է: Հնարավոր չէ առանձնացնել դրանցից մեկը և սահմանել, որ հենց դա է օրինական ընդերքօգտագործան հիմքը: 5. 1-ին կետի 6-րդ ենթակետի՝ 1) «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «4.1 կետի 4.1.8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4․1․8 մուտք գործել ընդերքի ցանկացած տեղամաս երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար` այդ մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկելով ընդերքօգտագործման իրավունք կրողին։», 2) «է» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «4․4-րդ կետի 4․4․8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4․4․8 թույլատրել լիազոր մարմնին մուտք գործել ընդերքի ցանկացած տեղամաս երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար այդ մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկված լինելու պայմանով։»: 6․ 1-ին կետի 2-րդ ենթակետով լրացվող N 3 հավելվածի՝ 1) 1-ին կետի 1․1 ենթակետից հանել «և պետական փորձաքննության ներկայացնելու ժամկետները» բառերը, քանի որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ընդերքաբանական փորձաքննության ենթակա են ուսումնասիրված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկության արժանահավատությունը, օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաներն ու պաշարները, ինչպես նաև արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհավաստված պաշարների դուրսգրումը: Ընդերքաբանական փորձաքննության նպատակն է գնահատել տեղեկության արժանահավատությունը, հաստատել կոնդիցիաներն ու պաշարները, եզրակացություն տալ պաշարների դուրսգրման հիմնավորվածության մասին: Հետևաբար, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում ստացված տեղեկատվությունները փորձաքննության ենթական չեն: 2) 4-րդ կետի 4․1․7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4․1․7 մուտք գործել ընդերքի ցանկացած տեղամաս երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար` այդ մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկելով ընդերքօգտագործման իրավունք կրողին․»: 3) 4.4.2 և 4․4․3 ենթակետերը հանել քանի որ նշյալ ենթակետերով սահմանվող պարտավորությունները ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով վերապահված են օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստացած անձանց: 4) 4․4․7 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4․4․7 թույլատրել լիազոր մարմնին մուտք գործել ընդերքի ցանկացած տեղամաս երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար` որի մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկվել է ընդերքօգտագործման իրավունք կրողին։»․ 5) 4.4.8-րդ ենթակեը հանել, քանի որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 12-րդ և 13-րդ հոդվածների համաձայն՝ ընդերքօգտագործման իրավունքը լրանալուց հետո իր կողմից ստացված երկրաբանական տեղեկատվությունը պետք է հանձնի լիազոր մարմնին: Ինչ վերաբերում փորձանմուշներ վերցնելուն, ապա գտնում ենք, որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի համաձայն՝ լիազոր մարմինը իրավունք ունի մուտք գործել ընդերքի ցանկացած տեղամաս երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար` այդ մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկելով ընդերքօգտագործման իրավունք կրողին։ Այսինքն, ընդերքի տեղամաս մուտք գործելու համար պետք է պարտադիր գրավոր ծանուցվի ընդերքօգտագործողին և նշվի դրա նպատակը, որպեսզի ընդերքի տեղամաս մուք գործելն ինքնանպատակ չլինի։

Տեսնել ավելին