Հիշել նախագիծը

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 111-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 111-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի մարտի 27-ի N 111-ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախագծի  ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով:

Աշխատանքային գործընթացում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք գրեթե անհնարին են դարձրել ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու հայտերի բավարարումը:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը
  • Սույն նախագծով կարգավորվում են անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների պահման թույլտվության երկարաձգման հետ կապված իրավակարգավորումները,
  • Սույն նախագծով  հանվել են շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի մարտի 27-ի N 111-Ն հրամանով հաստատված՝ թույլտվության տրամադրման համար հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, մասնավորապես՝ գործունեության իրականացման վերաբերյալ ծրագիրը, կենդանու առողջության վերաբերյալ անասնաբուժական փաստաթուղթը, յուրաքանչյուր կենդանատեսակի համար սահմանված սննդակարգը, կենդանու բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ պայմանները, անասնաբույժի կողմից հաստատված պարտադիր անասնաբուժական զննումների գրաֆիկը:
  • Շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի մարտի 27-ի N 111-Ն հրամանի 27-րդ կետի 2) ենթակետի համաձայն՝ անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության տրամադրման մերժման հիմքեր բաժնում սահմանված է բացառություն նախկինում առանց թույլտվության գործունեության իրականացման դեպքերի համար: Սույն նախագծով կարգավորվում է նաև տվյալ դեպքերում թույլտվության մերժման հիմքերը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու գործընթացն առավել կանոնակարգված և վերահսկելի դարձնելը:

 

5 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի մարտի 27-ի N 111-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ էական նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    14.08.2023 - 04.09.2023

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2597

Տպել