ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 111-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
«Շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի մարտի 27-ի N 111-ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով:
Աշխատանքային գործընթացում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք գրեթե անհնարին են դարձրել ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու հայտերի բավարարումը:
-
Քննարկվել է
14.08.2023 - 04.09.2023
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 2594
Տպել