Հիշել նախագիծը

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

Հոդված 1. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի
հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 3-րդ մասում «այլ պաշտոն»
բառերից հետո լրացնել «(բացառությամբ համայնքի ավագանու անդամի)» բառերը:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» պարբերությունում «պաշտոնում» բառից հետո
լրացնել «(բացառությամբ համայնքի ավագանու անդամի)» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող
տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    11.08.2023 - 26.08.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2101

Տպել

Առաջարկներ`

Վաղինակ Հովհաննիսյան

11.08.2023

<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ զբաղեցնել որևէ պաշտոն աշխատակազմում և ղեկավար պաշտոն՝ համայնքային ենթակայության կազմակերպություններում:<<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն, համայնքային կազմակերպությունների վրա տարածվում են սույն օրենքի պահանջները, բացառությամբ 14-րդ հոդվածի: Նախագծով առաջարկվող փոխոխությունները, որոնք նախատեսվում են օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներում, որոնց համաձայն ՊՈԱԿ-ի տնօրենն իրավունք է ունենալու լինել ավագանու անդամ, վերը նշվածի տրամաբանությամբ տարածվելու է նաև ՀՈԱԿ-ների տնօրենների վրա: Եթե ցանկանում ենք առաջարկվող կարգավորումը տարածել միայն ՊՈԱԿ-ների տնօրենների վրա, իսկ ՀՈԱԿ-ների տնօրենների դեպքում առաջնորդվել ՏԻՄ օրենքի դրույթներով, ապա նոր իրավական հակասություն կամ բախում չստեղծելու նպատակով, առաջարկում ենք <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության <<բացառությամբ>> բառից հետո լրացնել <<15-րդ հոդվածի 3-րդ մասի և 16-րդ հոդվածի 3-րդ մասի <<գ>> պարբերության, ինչպես նաև>> բառերը:

Տեսնել ավելին