Հիշել նախագիծը

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի

ընդունման

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունմանան անհրաժեշտությունը
ՀՀ համայնքների մի մասում ներկայումս պետական ոչ առևտրային կազմակերպությունների
տնօրեններ զբաղեցնում են նաև ավագանու անդամի պաշտոններ, ինչը ոչ միանշանակ է մեկնաբանվում
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Հանրային ծառայության մասին»,
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքների կարգավորումների շրջանակում:
Այսպես, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի (այսուհետ՝ նաև
Օրենք) 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պետական կազմակերպության գործադիր մարմնի
պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի
կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական
և ստեղծագործական աշխատանքից»:
Բացի այդ, խնդիրը վերաբերում է Կազմակերպության գործադիր մարմնի տնօրենի և համայնքի
ավագանու պաշտոնների համատեղելիությանը, և այդ համատեքստում հարկ է նկատի ունենալ համայնքի
ավագանու անդամի՝ այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակմանը վերաբերող առկա
կարգավորումները: Հաշվի առնելով, որ համայնքի ավագանին Սահմանադրությամբ նախատեսված տեղական
ինքնակառավարման մարմին է և հանդիսանում է համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ՝
համայնքի ավագանու անդամին վերաբերող հարաբերություններում անհրաժեշտ է առաջնորդվել «Հանրային
ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական
ինքնակառավարման մասին» օրենքներով համայնքի ավագանուն վերաբերող կարգավորումներով: Այսպես՝
«Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածով հանրային պաշտոն զբաղեցնող անձի համար
սահմանված անհամատեղելիության պահանջներից են՝
«Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ համայնքի ավագանու անդամների) և
հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն
պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային
կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ
աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Համայնքի ավագանու
անդամների այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումները նկարագրված են «Տեղական

ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում:»:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝
«1. Համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ`
1) զբաղեցնել որևէ պաշտոն աշխատակազմում և ղեկավար պաշտոն՝ համայնքային ենթակայության
կազմակերպություններում.
2) լինել համայնքի ղեկավար (բացառությամբ համամասնական ընտրակարգով ձևավորված
ավագանու), համայնքի ղեկավարի պաշտոնակատար (բացառությամբ համամասնական ընտրակարգով
ձևավորված ավագանու) կամ վարչական ղեկավար.
3) աշխատել իրավապահ, ազգային անվտանգության և դատական մարմիններում:
2. Հիշյալ հոդվածով սահմանված, ինչպես նաև զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայելու
կամ ծառայության անցնելու դեպքերում` համայնքի ավագանու անդամը պարտավոր է մինչև ավագանու
հերթական նիստը գրավոր հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա
լիազորությունները դադարեցվում են:»:
Միևնույն ժամանակ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի
7-րդ կետի համաձայն՝ համայնքի ավագանու անդամը իրավունք ունի ստանալու դրամական փոխհատուցում՝
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված կարգով իր պարտականություններն
իրականացնելու հետևանքով կատարած ծախսերի դիմաց:
Ստացվում է, որ համայնքի ավագանին չի վարձատրվում, այլ ստանում է փոխհատուցում իր
պաշտոնի պարտականությունների իրականացման հետևանքով կատարած ծախսերի դիմաց, ինչը նշանակում
է, որ նա չի կատարում նաև այլ վճարովի աշխատանք:
Վերոնշյալ կարգավորումների համատեքստում՝ հարկ է քննարկման առարկա դարձնել Օրենքի 15-
րդ հոդվածի 3-րդ մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով
նախատեսված կարգավորումների միջև առկա հակասությունները:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է Օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածների 3-րդ մասերում կատարել
լրացումներ, որոնք կնախատեսեն բացառություն ՊՈԱԿ-ների տնօրենների կողմից համայնքի ավագանու
անդամի պաշտոն զբաղեցնելու համար:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման պարագայում ՊՈԱԿ-ների տնօրենները օրենսդրորեն հնարավորություն
կունենան համատեղել իրենց և համայնքի ավագանու անդամի պաշտոնները:

5. Տեղեկանք ծախսերի և եկամուտների մասին
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին»
օրենքի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ չի առաջանում, իսկ
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն
սպասվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
«Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր,
ոլորտային եվ/կամ այլ ռազմավարություններ»

Նախագիծը չի հակասում ՀՀ ռազմավարական փաստաթղթերին:

  • Քննարկվել է

    11.08.2023 - 26.08.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2102

Տպել

Առաջարկներ`

Վաղինակ Հովհաննիսյան

11.08.2023

<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ զբաղեցնել որևէ պաշտոն աշխատակազմում և ղեկավար պաշտոն՝ համայնքային ենթակայության կազմակերպություններում:<<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն, համայնքային կազմակերպությունների վրա տարածվում են սույն օրենքի պահանջները, բացառությամբ 14-րդ հոդվածի: Նախագծով առաջարկվող փոխոխությունները, որոնք նախատեսվում են օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներում, որոնց համաձայն ՊՈԱԿ-ի տնօրենն իրավունք է ունենալու լինել ավագանու անդամ, վերը նշվածի տրամաբանությամբ տարածվելու է նաև ՀՈԱԿ-ների տնօրենների վրա: Եթե ցանկանում ենք առաջարկվող կարգավորումը տարածել միայն ՊՈԱԿ-ների տնօրենների վրա, իսկ ՀՈԱԿ-ների տնօրենների դեպքում առաջնորդվել ՏԻՄ օրենքի դրույթներով, ապա նոր իրավական հակասություն կամ բախում չստեղծելու նպատակով, առաջարկում ենք <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության <<բացառությամբ>> բառից հետո լրացնել <<15-րդ հոդվածի 3-րդ մասի և 16-րդ հոդվածի 3-րդ մասի <<գ>> պարբերության, ինչպես նաև>> բառերը:

Տեսնել ավելին