ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1083-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20֊ի թիվ 1083-Ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1083-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է ռազմական կարիքների համար պետական պատվերի և նրա հիմնական ցուցանիշների ձևավորման, ռազմական կարիքների համար պետական պատվերում ռազմական ապրանքների և գույքի ընդգրկման ու այդ նպատակով Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի (այսուհետ` ՀՀ ՌԱՀ), պետական պատվիրատուների, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի (այսուհետ` ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ) և ռազմարդյունաբերական համալիրի և այլ սուբյեկտների միջև համագործակցության, վարչական մարմնի լիազորությունների արդյունավետ իրականացման, ԳՀՓԿԱ հայտերի ներկայացման և դրանց քննարկման ժամկետների կանոնակարգման հստակեցման անհրաժեշտությամբ:
Ներկայումս պետական ռազմական պատվերի ձևավորման գործընթացում սահմանված չեն ԳՀՓԿԱ հայտերի ուսումնասիրության հստակ ժամկետներ, առկա են ձևակերպման և ընթացակարգային որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտություններ, որոնց չսահմանելու դեպքում հնարավոր են անորոշության և գործընթացների ժամկետների ձգձգումներ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվող փոփոխության նպատակն է ապահովել կարգավորման այնպիսի մեխանիզմներ, որոնք յուրաքանչյուր սուբյեկտի հնարավորություն կտա հստակ պատկերացումներ ունենալու ռազմական ապրանքների մասով պետական պատվերի ձևավորման ողջ գործընթացի կազմակերպման, յուրաքանչյուր փուլի առավելագույն ժամկետների մասին:
Նախագծով առաջարկվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարություն 2016 թվականի հոկտեմբերի 20-ի «Ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 1083-Ն որոշման նախաբանում կատարել լիազորող նորմի ճշգրտում՝ հաշվի առնելով, որ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 20-ի ՀՕ-2-Ն օրենքով նշված օրենքի 6-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ:
- Ակնկալվող արդյունքը
Հաշվի առնելով ներկա խնդիրները, փոփոխությունների արդյունքում պետական պատվերի շրջանակներում կհստակեցվեն ԳՀՓԿԱ հայտերի ստացման, դրանց ուսումնասիրման ժամկետները, կսահմանվեն ամբողջական գործընթացը նկարագրող փուլերը, կսահմանեն հայտի ներկայացման կարգը, համաձայնեցման և կարծիքներ ստանալու հերթականությունը, կսահմանվեն ուսումնասիրման առավելագույն ժամկետներ:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումն անմիջականորեն չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարությունից, ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից»:
-
Քննարկվել է
09.08.2023 - 24.08.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 2471
Տպել