Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1083-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

        ----------- 2023 թվականի  N       - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1083-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

          Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն 2016 թվականի հոկտեմբերի 20-ի «Ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 1083-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
  • Որոշման նախաբանում «6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը՝» բառերը փոխարինել «6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետը՝» բառերով:
  • Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ռազմական կարիքների համար պետական պատվերը ձևավորվում է ՀՀ ՌԱՀ-ի կողմից հերթական ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի պետական բյուջեի նախագիծը կազմելիս, պետական պատվիրատուների առաջարկությունների և նախորդ տարվա ռազմական կարիքների համար պետական պատվերում ներառված, սակայն ավարտը հաջորդ տարիներին նախատեսված (տեղափոխված) աշխատանքների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացվող գիտահետազոտական և/կամ փորձակոնստրուկտորական  աշխատանքների (այսուհետ` ԳՀՓԿԱ) հայտերի  հիման վրա:»:

  • Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը լրացնել նոր՝ 10.1-րդ կետով.

«10.1. ԳՀՓԿԱ հայտերը ՀՀ ՌԱՀ-ի քարտուղարություն ներկայացվելուց առաջ անցնում են հետևյալ փուլերը՝

  • սեփական նախաձեռնությամբ կամ պետական պատվիրատուների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա ձևավորվող ԳՀՓԿԱ հայտերը ֆիզիկական կամ իրավաբանական անձինք սահմանված ձևաչափով ներկայացնում են ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ: ԳՀՓԿԱ հայտերը ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում և ուղարկում է ՀՀ ՌԱՀ-ին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհուրդ (այսուհետ` ՌՏԳՏԽ)՝ համապատասխան մասնագիտական ենթահանձնաժողովներում ուսումնասիրելու և գիտական գնահատական ստանալու նպատակով և ԱԱԾ՝ դիրքորոշում ստանալու նպատակով: Վերջիններս իրենց դիրքորոշումը տաս աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում են ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ կամ գրավոր տեղեկացնում են լրացուցիչ անհրաժեշտ ժամանակում կարծիք ներկայացնելու մասին:
  • ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ը սեփական նախաձեռնությամբ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ներկայացվող ԳՀՓԿԱ հայտերը սույն կետի 1-ին ենթակետում նշված դրական կարծիքների առկայության դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է պետական պատվիրատու հանդիսացող շահագրգիռ մարմիններին: Վերջիններս իրենց դիրքորոշումը տաս աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում են ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ կամ գրավոր տեղեկացնում են լրացուցիչ անհրաժեշտ ժամանակում կարծիք ներկայացնելու մասին:
  • Պետական պատվիրատու(ներ)ի և ԱԱԾ դրական դիրքորոշման պարագայում ԳՀՓԿԱ հայտերը ընդհանրացվում և ներկայացվում են ՀՀ ՌԱՀ-ին կից ՌՏԳՏ խորհուրդ: ՌՏԳՏ խորհրդի նիստ հրավիրվում է հայտերը ստանալուց հետո տաս աշխատանքային օրվա ընթացքում: Առանձնահատուկ դեպքերում, անհրաժեշտ հիմնավորումների առկայության պարագայում, ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ը կարող է ՌՏԳՏ խորհրդի նիստի ներկայացնել նաև բացասական կարծիքով ԳՀՓԿԱ հայտ:
  • Պետական պատվիրատուների կողմից ներկայացված հայտերի հիման վրա ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված ԳՀՓԿԱ հայտերը մեկից ավել լինելու դեպքում ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ը դրական եզրակացություն ստացած հայտերի ցանկը ներկայացնում է ՌԱՀ-ի քարտուղարություն:
  • ՌՏԳՏԽ-ում հավանության արժանացած և ֆինանսավորման համար երաշխավորված ԳՀՓԿԱ թեմաների ցանկը ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ի կողմից ներկայացվում է ՌՏԳՀԻ ՊՈԱԿ-ին՝ տեխնիկական առաջադրանք կազմելու նպատակով:»:
  • Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. ՀՀ ՌԱՀ-ի քարտուղարությունը ՀՀ ՌԱՀ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով և պլան-ժամանակացույցով նախատեսված ժամկետներում ամփոփ հայտի նախագիծը քննարկման համար ներկայացնում է ՀՀ ՌԱՀ-ի անդամներին:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    09.08.2023 - 24.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2470

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ