Նախագիծը չի ընդունվել
«Հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարինների) և պետական ոչ առեվտրային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների հատկացման ու շահագործման, պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը, առանձին մարմիններին հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակները, ավտոմեքենաների վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմաները, պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկելու նպատակով ձեռք բերվող ավտոմեքենաների առանձին չափորոշիչները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» «........................» 2023 թվականի N - Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐԻՆՆԵՐԻ) ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿՆԵՐԸ, ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՌԵԼԻՔԻ, ՅՈՒՂԵՐԻ ՈՒ ՔՍՈՒՔՆԵՐԻ ԾԱԽՍԻ, ԱՎՏՈԴՈՂԵՐԻ ՎԱԶՔԻ, ԿՈՒՏԱԿՉԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի և «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել`
1) հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարինների) և պետական ոչ առեվտրային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների հատկացման ու շահագործման, պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) առանձին պետական մարմիններին հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակները` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմաները՝ համաձայն N 3 հավելվածի.
4) պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկելու նպատակով ձեռք բերվող ավտոմեքենաների առանձին չափորոշիչները համաձայն՝ N 4 հավելվածի,
5) պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման հայտի ձևը` համաձայն N 5 հավելվածի:
- Սահմանել, որ՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) պետական մարմինների կողմից ներկայացված հայտերի հիման վրա սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի համաձայն իրականացնում է պետական մարմիններին ծառայողական ավտոմեքենաների հատկացման, ինչպես նաև ծառայողական ավտոմեքենաների, այդ թվում տարբերանշանով և հատուկ նշանակության ծառայողական ավտոմեքենաների հաշվառման գործընթացը, սահմանաքանակները ։
- Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահին, Հանրապետության հանարային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողի նախագահին, Հայաստանի Հանրապետության հավշվեքննիչ պալատի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշմամբ հաստատված կանոնակարգերի հիման վրա կանոնակարգել համապատասխան հանրային ծառայության մարմիններում ծառայողական ավտոմեքենաների հատկացման և շահագործման գործընթացը, ավտոմեքենաների վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետները, ինչպես նաև պետական պաշտոն չզբաղեցնող անձնաց տրասնպորտային ծախսերի փոխհատուցման կարգը։
- Սահմանել, որ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի համաձայն պաշտոնատար անձին ծառայողական ավտոմեքենա կամ պետական մարմնին սպասարկման ավտոմեքենա հատկացնելու դեպքում՝ տվյալ պաշտոնյայի կամ մարմնի ղեկավարի նախընտրությամբ ավտոմեքենան հատկացնելու փոխարեն նրա կամ մարմնի լիազորությունների և կանոնադրական գործառույթների իրականացմամբ պայմանավորված տրասնպորտային կարիքների բավարարման նպատակով կարող են հատկացվել տրանսպորտային ծախսերի փոխհատուցում՝ առավելագույնը մեկ ավտոմեքենաների պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսի չափով։ Ընդ որում, հաշվի առնելով առանձին պետական մարմինների գործառույթային առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսերի նախարության համաձայնությամբ տրանսպորտային ծախսերի փոխհատուցման չափի նկատմամբ կարող է կիրառել մինչև 1,3 գործակից։
- Սահմանել որ տարբերանշաններով և հատուկ նշանակության ավտոմեքենաների սահմանաքանակները համապատասխան պետական մարմիների կողմից ներկայացված հայտերի հիման վրա, Հայաստանի Հանրապետության ֆինանսերի նախարության համաձայնությամբ և Կոմիտեի առաջարկությամբ հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։
- Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ենթակա օտարերկրյա պետություններում գործող առանձնացված ստորաբաժանումների՝ Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների, Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման կանոնակարգը, սահմանաքանակները, չափորոշիչները և վառելիքի, յուղերի, քսայուղերի, ավտոդողերի վազքի և կուտակիչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմաները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջարկությամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամյա ժամկետում հաստատել այլընտրանքային եղանակով տրանսպորտային ծախսերի 3 տարբերակով (յուրաքանչյուր օրացույցային օրվա համար վառելիքի ծախսի չափի սահմանման, տաքսի ծառայության ձեռք բերման և հերթապահ տրասնպորտային միջոցի օգտագործման դեպքում) փոխհատուցման մեթոդաբանությունը և այդ մասին տեղեկացնել համապատասխան շահառու պետական մարմիններին։
- Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կանոնակարգել և իրականացնել պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների տարբերանշաների հատկացնելու և հաշվառելու գործընթացը։
9.Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կանոնակարգել պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների, (այդ թվում տարբերանշանով և հատուկ նշանակության ծառայողական ավտոմեքենաների) հաշվառման գործընթացը։
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն և 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ծառայողական (բացառությամբ պաշտոնատար անձանց կամ աշխատողների սպասարկման համար չնախատեսված հատուկ նշանակության) ավտոմեքենաների առանձին չափորոշիչներ հաստատելու մասին» հուլիսի N 830-Ն որոշումները։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 30-րդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
2023 թվական _______
-
Քննարկվել է
08.08.2023 - 25.08.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 2370
Տպել