Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«Հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարինների) և պետական ոչ առեվտրային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների հատկացման ու շահագործման, պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը, առանձին մարմիններին հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակները, ավտոմեքենաների վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմաները, պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկելու նպատակով ձեռք բերվող ավտոմեքենաների առանձին չափորոշիչները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ծառայողական ավտոմեքենաների հատկացման և շահագործման գործող պայմանների վերանայման և միասնական կարգավորման սահմանման տեսանկյունից առաջնահերթ է հաստատել պետական մարմինների ծառայողական և սպասարկող ավտոմեքենաներին առնչվող բոլոր կարգավորումներով ամրացված գործընթացը:

Հրատապ խնդիր է գործող կարգավորումների ձևակերպումների վերանայումը և համապատասխանեցումը վերջին սահմանադրական փոփոխություններին և 2018 թվականից հետո ընդունված ձևակերպումներին, այդ թվում՝ հանրային իշխանության, կառավարության կառուցվածքի, կառավարչական իրավահարահարաբերությունների մասով, ինչպես նաև Նախագծի նպատակն է սահմանել դրույթ, որով ՀՀ պետական մարմինների ղեկավարները կունենան իրենց ղեկավարած մարմնի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակը և դրանց հատկացման կարգը, դրանց շահագործման և սպասարկման հետ կապված նորմաները հաստատելու լիազորությունը:

Հնարավորություն կտրվի Սահմանադրությամբ և օրենքներով ստեղծված անկախ մարմիններին (ելնելով գործառութային առանձնահատկություններից)՝ ինքնուրույն կարգավորելու իրենց կողմից շահագործվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակը և դրանց հատկացման կարգը:

Նախագծով կսահմանվեն ծառայողական ավտոմեքենաների հատկացման կարգը, դրանց ներկայացվող պահանջները, շահագործման պայմանները և ժամկետները, պետական մարմիններին հատկացված մեքենաների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվող պահպանման ծախսերը հաշվարկելու սկզբունքները:  

  • Քննարկվել է

    08.08.2023 - 25.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2369

Տպել