Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1423-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
2 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
______________ 2023 թվականի N ____ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1423-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1343-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1423-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- Որոշման 1-ին կետով հաստատված N 4 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի՝
ա. 18-րդ կետում «ոչ ուշ, քան հինգ տարին» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան տասը տարին» բառերով.
բ. 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
38. |
Օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում պահպանվել են հողի բերրի շերտի օգտագործման, պահպանման նորմերն ու պահանջները |
|
|
|
1 |
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մաս, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1396-Ն որոշում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 8-ի N 1404-Ն որոշում |
|
փաստաթղթային կամ տեսազննում |
».
գ. 38-րդ կետից հետո լրացնել երկու նոր կետ հետևյալ բովանդակությամբ՝
«
39. |
Հողի բերրի շերտը հանվում և օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար |
|
|
|
1 |
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մաս, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ |
|
փաստաթղթային կամ տեսազննում |
40. |
Բացառվել է հողի բերրի շերտի վաճառքը |
|
|
|
1 |
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մաս, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ |
|
փաստաթղթային կամ տեսազննում |
».
դ. 2-րդ կետի, 17-րդ կետի, 19-րդ կետի, 22-րդ կետի, 29-31-րդ կետերի, 33-րդ կետի, 35-րդ կետի, 37-րդ կետի «Կշիռը» սյունակում «1» թիվը փոխարինել «0,85» թվով.
ե. «NN» սյուանկի «39.», «40.», «41.», «42.», «43.», «44.», «45.», «46.», «47.», «48.», «49.», «50.», «51.», «52.», «53.», «54.», «55.», «56.», «57.» և «58.» բառերը փոխարինել «41.», «42.», «43.», «44.», «45.», «46.», «47.», «48.», «49.», «50.», «51.», «52.», «53.», «54.», «55.», «56.», «57.» և «58.», «59.» և «60.» բառերով:
- Որոշման 1-ին կետով հաստատված N 5 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի՝
ա. 13-րդ կետում «ոչ ուշ, քան հինգ տարին» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան տասը տարին» բառերով.
բ. 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
28. |
Օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում պահպանվել են հողի բերրի շերտի օգտագործման, պահպանման նորմերն ու պահանջները |
|
|
|
0,8 |
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մաս, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1396-Ն որոշում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 8-ի N 1404-Ն որոշում |
|
փաստաթղթային կամ տեսազննում |
».
գ. 28-րդ կետից հետո լրացնել երկու նոր կետ հետևյալ բովանդակությամբ՝
«
29. |
Հողի բերրի շերտը հանվում և օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար |
|
|
|
0,8 |
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մաս, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ, |
|
փաստաթղթային կամ տեսազննում |
30. |
Բացառվել է հողի բերրի շերտի վաճառքը |
|
|
|
0,8 |
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մաս, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ, |
|
փաստաթղթային կամ տեսազննում |
».
դ. 44-րդ կետից հետո լրացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ՝
«
47. |
Սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման իրավունքի դեպքում՝ |
|
|
|
|
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 24-րդ և 25-րդ կետեր |
|
փաստաթղթային կամ տեսազննում |
1) յուրաքանչյուր ամիս տոպոգրաֆիական հանույթային աշխատանքների կատարման միջոցով իրականացվել է արդյոք գետի հունի վիճակի ու կայունության մշտադիտարկումներ. |
|
|
|
0,8 |
|
փաստաթղթային կամ տեսազննում |
||
2) մշտադիտարկումների արդյունքներով գետի հունի վիճակի և կայունության փոփոխություններ (այդ թվում՝ ոչ իր գործունեության հետևանքով) հայտնաբերելու դեպքում անհապաղ դադարեցվել է հանքավայրի շահագործման աշխատանքները և մշտադիտարկումների արդյունքները երկօրյա ժամկետում ներկայացվել է ընդերքօգտագործմա, արտակարգ իրավիճակների, շրջակա միջավայրի պահպանության բնագավառի լիազոր մարմիմմերին և բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին |
|
|
|
0,8 |
|
փաստաթղթային կամ տեսազննում |
».
ե. 2-րդ կետի «Կշիռը» սյունակում «1,55» թիվը, 12-րդ կետի, 13-րդ կետի և 15-րդ կետի Կշիռը» սյունակում «1,25» թիվը, 31-32-րդ կետերի «Կշիռը» սյունակում «2» թիվը, 33-40-րդ կետերի կշիռը սյունակում «1» թիվը փոխարինել համապատասխանաբար «1,5», «1», «1,6» և «0,9» թվերով.
զ. «NN» սյուանկի «29.», «30.», «31.», «32.», «33.», «34.», «35.», «36.», «37.», «38.», «39.», «40.», «41.», «42.», «43.» և «44» բառերը փոխարինել «31.», «32.», «33.», «34.», «35.», «36.», «37.», «38.», «39.», «40.», «41.», «42.», «43.», «44.», «45.» և «46.» բառերով:
3) Որոշման 1-ին կետով հաստատված N 10 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 35-37-րդ կետերի Կշիռը» սյունակում «1» թիվը փոխարինել «0,85» թվով.
4) Որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 37-րդ կետից, N 2 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 34-րդ կետից, N 3 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 30-րդ կետից, N 4 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 41-րդ կետից, N 5 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 41-րդ կետից, N 6 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 23-րդ կետից, N 7 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 24-րդ կետից, N 8 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 22-րդ կետից և N 9 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 14-րդ կետից հանել «Արդյո՞ք» բառը, իսկ «փորձաքննության» բառը փոխարինել «Փորձաքննության» բառով.
5) Որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 38-րդ կետից, N 2 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 35-րդ կետից, N 3 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 31-րդ կետից, N 4 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 42-րդ կետից, N 5 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 42-րդ կետից, N 6 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 24-րդ կետից, N 7 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 25-րդ կետից, N 8 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 23-րդ կետից և N 9 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 15-րդ կետից հանել «Արդյո՞ք» բառը, իսկ «գործունեությունն» բառը փոխարինել «Գործունեությունն» բառով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Ն. Փաշինյան
վարչապետ
-
Քննարկվել է
28.07.2023 - 12.08.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 2642
Տպել