Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

««Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի N 146-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-540-Ն օրենքի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-556-Ն և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-557-Ն սահմանադրական օրենքների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.

Սույն Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման միջոցառումների ծրագրի 18-րդ կետի կարգավորմամբ, որով սահմանվել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ինստիտուտի կատարելագործումը և դրա նկատմամբ վերահսկողության գործիքակազմի սահմանումն իրականացնելու անհրաժեշտությունը:

Միաժամանակ, Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելված 1-ի 16-րդ՝ Կոռուպցիայի դեմ պայքարը նպատակի 16.4-րդ միջոցառման շրջանակներում նախատեսվել է «Հանրային ծառայության մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի մշակում և որպես ակնկալվող արդյունք՝ հստակեցնելու նվերներ ընդունելու արգելքին առնչվող կարգավորումները, ինչպես նաև ընդունված օրենքների հիման վրա նվերների ռեեստրի ներդրում, որի արդյունքում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից ստացված նվերների հաշվառումը և օրենքով սահմանված մյուս գործընթացները կիրականացվեն մեկ միասնական մեթոդաբանությամբ, կապահովվեն արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ և այլն:

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

««Հանրային ծառայության մասին օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» օրենքով և հարակից օրենքներով (այսուհետ՝ Օրենքներ), որոնք ընդունվեցին 2022 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի ունեցան մի շարք կարևոր ոլորտային օրենսդրական փոփոխություններ[1], որոնց շրջանակներում կարգավորվեցին նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ինստիտուտի կատարելագործմանը և նվերների հաշվառման գործընթացի նկատմամբ վերահսկողության գործիքակազմի սահմանմանն ուղղված հիմնահարցերը: Մասնավորապես, «Հանրային ծառայության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, ռեեստրի վարման կարգերը, ռեեստրում լրացման և հրապարակման ենթակա տվյալների ցանկը, ներկայացված տվյալներում փոփոխությունների կատարման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգերը, ինչպես նաև խորհրդատվական կարծիքի տրամադրման մեթոդական ուղեցույցը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Բացի այդ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-556-Ն օրենքի 73-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ նվերների հաշվառման և հանձնման կարգը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Միաժամանակ, Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-557-Ն սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածով սահմանվեցին Սահմանադրական դատարանի դատավորի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները։ Հարկ է նշել, որ Օրենքներն ուժի մեջ է մտել սույն թվականի հունվարի 2-ին: Բացի այդ, «Հանրային ծառայության մասին» օրենքի անցումային դրույթներով նախատեսվեց, որ դրանցից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը Կառավարությունն ընդունում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում: Այդ փոփոխությունների համատեքստում Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2023 թվականի մարտի 29-ի N 349-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանվեց Օրենքների կիրարկման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական իրավական ակտերի շրջանակը:

Մասնավորապես, ըստ Որոշմամբ սահմանված հավելվածի՝ անհրաժեշտ է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի N 146-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ պայմանավորված Օրենքների կիրարկումը ապահովելու անհրաժեշտությամբ:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի N 146-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով ապահովվելու է Օրենքների կիրարկումը, որի արդյունքում դատավորների նվերների հաշվառման և հանձնման կարգը սահմանելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

 

Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում նվազեցումներ և ավելացումներ չեն ակնկալվում:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից։

 

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-540-Ն օրենքի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-556-Ն և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-557-Ն սահմանադրական օրենքների կիրարկումը:

 

[1] https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=172230

  • Քննարկվել է

    08.07.2023 - 23.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2340

Տպել