ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
5 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«____» _____________ 2023 թվականի N ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-556-Ն օրենքի 73-րդ հոդվածի 12-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, դատավորի կողմից պետությանը հանձնված` թույլատրելի չհամարվող նվերը և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի N 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 146-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագրից հանել «, դատավորի կողմից պետությանը հանձնված՝ թույլատրելի չհամարվող նվերը» բառերը,
2) Որոշման 1-ին կետից հանել «, դատավորի կողմից պետությանը հանձնված՝ թույլատրելի չհամարվող նվերը» բառերը,
3) Որոշման հավելվածով սահմանված կարգի վերնագրից և տեքստից հանել «, դատավորի կողմից պետությանը հանձնված՝ թույլատրելի չհամարվող նվերը» բառերը,
4) Որոշման հավելվածով սահմանված կարգի 2-րդ կետից հանել «, դատավորի կողմից պետությանը հանձնված՝ թույլատրելի չհամարվող նվերի հետ կապված գործերով՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեն»,
5) Որոշման հավելվածով սահմանված կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «, իսկ դատավորի կողմից պետությանը հանձնված՝ թույլատրելի չհամարվող նվերի դեպքում՝ թողնվում են Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը»:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-556-Ն օրենքի 73-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված`Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից նվերների հաշվառման և հանձնման կարգի ուժի մեջ մտնելու օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. ________-ի __
Երևան
-
Քննարկվել է
08.07.2023 - 23.07.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 2339
Տպել