Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1422-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1422-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1422-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող իրավական ակտում առկա են իրավակարգավորումներ, որոնք  անհրաժեշտ է համապատասխանեցնել տվյալ ոլորտի ներկայումս գործող  իրավական կարգավորումներին, մասնավորապես ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1196-Ն որոշումը ուժը կորցրած է ճանաչվել և ներկայումս լաբորատոր փորձարկումներով անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակների հսկողությունն իրականացվում է Հանրապետության Հանրապետության  կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի N 898-Ն որոշմամբ սահմանված կարգով, 9-րդ կետում առաջարկվող փոփոխությունը կապված է «Ընտրված փորձարկման լաբորատորիաները» դրույթի հետ: Ներկայումս գործող իրավակարգավորումների համաձայն լաբորատորիաները ոչ թե ընտրվում են այլ նշանակվում են։ Մնացած դրույթներում կատարվող փոփոխությունները, ներկայումս գործող իրավակարգավորումների համաձայն, վերաբերում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գործառույթներին։

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է մի շարք դրույթներում կատարել փոփոխություններ՝ համապատասխանեցնելով ներկայումս գործող օրենսդրության համատեքստին:

  1. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի  ընդունմամբ լրացուցիչ  ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոմտեմբերի 21-ի N 1422-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագծի ընդունումը  բխում  Է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետի «Գյուղատնտեսության» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf :

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոմտեմբերի 21-ի N 1422-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագծի ընդունմամբ մի շարք դրույթներում սահմանված նորմերը կփոփոխվեն և համահունչ կլինեն գործող օրենսդրությանը:

 

 

 

  • Քննարկվել է

    03.07.2023 - 20.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3619

Տպել