Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1422-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____________________2023 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1422-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Եվրոպական միության երկրներ արտահանման նպատակով ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքների մեջ վտանգավոր նյութերի առավելագույն քանակների հսկողության կանոնները սահմանելու մասին» 1422-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3 Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ 15-օրյա ժամկետում հաստատել ձկնաբուծությամբ զբաղվող և Եվրոպական միության երկրներ լիազոր մարմին արտահանման հայտ ներկայացրած ձկնաբուծական տնտեսությունների կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը:»:
2) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը․
3) որոշման հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքների մեջ անասնաբուժական դեղամիջոցների` մնացորդային նյութերի հսկողությունն իրականացվում է Եվրոպական միությունում ընդունված ստանդարտներով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներում։
4) որոշման հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Լաբորատոր փորձարկումներով անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակների հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի N 898-Ն որոշմամբ սահմանված կարգով:»:
5) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Փորձարկման լաբորատորիաները՝ վտանգավոր նյութի հայտնաբերման դեպքում պարտավոր են մեկօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
03.07.2023 - 20.07.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 3620
Տպել