Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի №295-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                 ՆԱԽԱԳԻԾ                                   

         

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

--- --------- 2023 թվականի №---Ն
ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի №295-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային  ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի «Ջրային ոլորտում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №295Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ ջրային ոլորտում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • Կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

   «13․ Սույն կարգով նախատեսված իրազեկումը, այդ թվում՝ փաստաթղթերի հանձնումը, կատարվում է օրենքով սահմանված կարգով և ժամկետում՝ հաշվի առնելով սույն կարգով նախատեսված առանձնահատկությունները։»,

  • Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13․1-ին կետով․

«13․1․ Սույն կարգով նախատեսված հայտը (դիմումը) ուսումնասիրության չընդունվելուց կամ մերժվելուց հետո կրկին ներկայացման դեպքում համարվում է նոր հայտ (նոր դիմում)։»,

  • Կարգի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«14․ Լիցենզիա ստանալու համար Հանձնաժողով է ներկայացվում հայտ, որը պետք է լրացված լինի սույն կարգի №1 հավելվածի համաձայն և պարունակի սույն կարգի №2 հավելվածով նախատեսված փաստաթղթերը։»,

  • ուժը կորցրած ճանաչել Կարգի 18-րդ, 19-րդ, 23-րդ կետերը և 35-րդ կետի 5-րդ ենթակետը,
  • Կարգի 20-րդ կետի 1-ին ենթակետից հանել «, կամ հայտատուն սույն կարգի 18-րդ կետով սահմանված ժամկետում չի վերացրել թերությունները» բառերը,
  • Կարգի 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«24․ Հանձնաժողովը հայտը մերժում է սույն Կարգի 20-րդ կետում նշված հիմքերի ի հայտ գալու դեպքում։»,

  • Կարգի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«26․ Հանձնաժողովը լիցենզիայի տրման կամ հայտի մերժման մասին որոշման պատճենը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հանձնում է հայտատուին:»,

  • Կարգի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«27․ Հանձնաժողովը Լիցենզիա տրամադրելու մասին որոշում ընդունելուց հետո լիցենզավորված անձի ներկայանալու դեպքում լիցենզիան՝ մեկ օրինակից անմիջապես առձեռն հանձնում է վերջինիս, իսկ չներկայանալու դեպքում՝ Լիցենզիան պահվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումում՝ մինչև լիցենզավորված անձի ներկայանալը։ Լիցենզիա ստացած անձի ստորագրությամբ լիցենզիայի ստացման կտրոնը (№4 հավելված) պահվում է Հանձնաժողովում` լիցենզավորված անձի անհատական գործում։»,

  • Կարգի 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«32․ Հանձնաժողովը որոշում է ընդունում Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ հայտը մերժելու մասին հայտի մուտքագրման օրվանից 25 աշխատանքային օրվա ընթացքում՝ բայց ոչ ուշ, քան մինչև Լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը։»,

  • Կարգի 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«37․ Հանձնաժողովը, դիմումը ստանալուց հետո 25 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է լիցենզավորված անձի Լիցենզիայի պայմաններում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին համապատասխան որոշում կամ գրավոր մերժում է դիմումը, եթե`

1) լիցենզավորված անձի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են կամ չեն համապատասխանում օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջներին.

2) լիցենզավորված անձը, այլ իրավական ակտերի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

3) Լիցենզիան ստանալուց հետո անցած ժամանակահատվածում փոփոխվել են լիցենզավորման պայմանները, և դիմումը չի բավարարում դրանց.

4) Լիցենզիայի պայմանների փոփոխությունը հակասում է օրենքներին և այլ իրավական ակտերին.

5) Լիցենզիայում փոփոխություններ կատարլու դեպքում սահմանափակվում է մեկ այլ լիցենզավորված անձին տրված իրավունքը կամ կարող է բացասական ազդեցություն ունենալ նրա գործունեության տեխնիկատնտեսական ցուցանիշների վրա:»,

  • Կարգի 38-րդ կետում «օրենքների» բառից հետո լրացնել «և նորմատիվ իրավական ակտերի» բառերը,
  • Կարգի 43-րդ կետում «վերաբերյալ» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով,
  • Կարգի №1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելվածի,
  • Կարգի №2 հավելվածի 1-ին կետի 5-րդ ենթակետից հանել «մամուլում՝ առնվազն 2000 տպաքանակ ունեցող 2 թերթում և» բառերը,
  • Կարգի №3 հավելվածում «դիմել է» բառերից հետո լրացնել «(դիմելու է)» բառերը։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

    ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ                                                          

         ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                     Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

   

 

         ք. Երևան

  --- -------- 2023թ.


 

Հավելված

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները

 կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի  -ի N-Ն որոշման

 

«Հավելված №1

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի նոյեմբերի 2-ի
N 295-Ն որոշմամբ
 հաստատված կարգի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

 

 

 

ՀԱՅՏ

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ

        

1. Խնդրում եմ տրամադրել ___________________________________________________

                                              լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը _____________________________________________  լիցենզիա

 

 

2. Լիցենզավորման ենթակա գործունեության վայրը (աշխարհագրական տարածքը)

     

______________________________________________________________________

                                         մարզ, համայնք (բնակավայր)

      

3. Հայտատու իրավաբանական (ֆիզիկական) անձի անվանումը, (անունը, ազգանունը), կազմակերպական-իրավական ձևը

___________________________________________________________________

  

___________________________________________________________________

    

4. Գտնվելու (բնակության) վայրը ________________________________________

5. Հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն ______________________

6. Պետական գրանցման (հաշվառման) համարը, հարկ վճարողի հաշվառման
համարը ________________________________________________________________

 

 

7. Լիցենզիայի գործողության հայցվող ժամկետը՝ ____________________________

 

 8. Հայտին կցվում են՝

 

1) __________________________________________________________________

  

2) __________________________________________________________________

    

3) __________________________________________________________________

   

4) __________________________________________________________________

    

5) __________________________________________________________________

     

6) __________________________________________________________________

      

7) __________________________________________________________________

     

8) __________________________________________________________________

     

9) __________________________________________________________________

     

10) _________________________________________________________________

        

 

9. Սույն հայտով ներկայացված տեղեկությունների և փաստաթղթերի իսկությունը հաստատում եմ։

 

10. Սույնով տալիս եմ իմ համաձայնությունն առ այն, որ լիցենզավորման ողջ գործընթացին առնչվող իրազեկումն իրականացվի սույն հայտով ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով։

 

 

     

___________________________________________________________________

       (Հայտատուի (գործադիր մարմնի ղեկավարի) անուն, ազգանուն, ստորագրություն)

      

——————————

(օրը, ամիսը, տարին)»։  

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    03.07.2023 - 18.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ, Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2451

Տպել