Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 2-րդ հոդվածի 30-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 «ավտոտրանսպորտային միջոցի  (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտուր՝  առևտրի տեսակ, որի դեպքում ավտոտրանսպորտային միջոցն (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկան) արտադրողի դիստրիբյուտորը կամ դիլերը իրականացնում է ցանկացած տեսակի ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) մանրածախ վաճառք ֆիզիկական անձին, երբ վաճառքի գնի մի մասի հատուցումն իրականացվում է այդ ֆիզիկական անձից ձեռք բերվող ցանկացած տեսակի ավտոտրանսպորտային միջոցով (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայով) կամ

առևտրի տեսակ, որի դեպքում ավտոտրանսպորտային միջոցն (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկան) արտադրողի դիստրիբյուտորը կամ դիլերը ֆիզիկական անձից հատուցմամբ ձեռք է բերում այդ ֆիզիկական անձին պատկանող, նախկինում Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ արտադրողի դիստրիբյուտորից կամ դիլերից ձեռք բերված, ոչ ավել, քան հինգ տարվա թողարկման տարեթիվ ունեցող ավտոտրանսպորտային միջոց (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկա)՝ առանց միաժամանակ այդ ֆիզիկական անձին նոր ավտոտրանսպորտային միջոց (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկա) վաճառելու։

 

    Հոդված 2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ 

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «18. Գործունեության այլ բնագավառներ» բաժնի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«20

Ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտրի համար` տարեկան

բազային տուրքի 500-ապատիկի չափով»

 

 

    Հոդված 2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Քննարկվել է

    27.06.2023 - 12.07.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2251

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ