Հիշել նախագիծը

«ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Հարություն Ուստակատարան 26.06.2023 14:03:35 Անիմաստ է, քանի որ այդ ամենը ինքնակարգավորվող է տնտեսավարողի և մաքսային պահետտի միջև փոխհամաձայնությամբ, բայց քանի որ չի խանգարում այլ լրացնում է օրենքի բացը, ապա կողմ քվեարկեցի։ Ընդունվել է ի գիտություն։ Նախագծով առաջարկվում է ոչ թե տնտեսվարողի և մաքսային պահեստի միջև փոխգործակցության նորմերի սահմանում, այլ լիազորված տնտեսական օպերատոր հանդիսացող տնտեսվարողի պահեստում ապրանքների պահպանության առանձնահատկությունների սահմանում։