Հիշել նախագիծը

«Մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակներով զբաղվող իրավաբանական անձանց պարտավորությունների կատարման ապահովումների վերադարձման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակներով զբաղվող իրավաբանական անձանց պարտավորությունների կատարման ապահովումների վերադարձման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիր­ները. Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2022 թվա­­կանի սեպտեմբերի 14-ին «Մաքսային կարգավորման մասին» ՀՕ-353-Ն ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդուն­­­մամբ, որն ամբողջությամբ նոր մշակված և ընդունված օրենք է: Միաժամանակ, վերո­նշյալ օրենքով ուժը կորց­րած է ճանաչվել նախկինում ընդուն­ված՝ «Մաքսային կար­գավոր­­ման մասին» 2014 թվա­կանի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքը: Կատար­ված օրենսդրական փոփո­­խու­թյուն­ների կիրառությունն ապահովելու նպատակով նախկին օրենքի հիման վրա ընդուն­­­ված ենթա­օրե­նսդրա­կան իրավական ակտերի փոփոխության և նոր իրա­վա­կան ակտերի ընդունման անհ­րաժեշ­տու­թյուն է առաջացել: Մասնավորապես, Նախա­գծի մշակումը պայմանավորված է Օրենքի 249-րդ հոդվածի 22-րդ մասով սահ­ման­ված դրութի կիրարկմամբ, որի համաձայն՝ Կառավարությունը սահմանում է մաք­սա­յին գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակներով զբաղվող իրա­վաբանական անձանց պարտավորությունների կատարման ապահովումների վերա­դարձման կարգը:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 399-րդ հոդ­վածի 14-րդ մասի համաձայն՝ մաքսային գործի բնագավառում գործունեություն իրա­կանացնող իրավա­բա­նա­կան անձի պարտավորությունների կատարման ապա­հո­վումը վերադարձվում է այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որտեղ տրա­մադրվել է այդ ապահովումը՝ այդ պետու­թյան օրենսդրությամբ սահմանվող կար­գով:

Խնդիրը կայանում է նրանում, որ «Մաքսային կարգավորման մասին» նախկին օրեն­քով վերոնշյալ կարգի ընդունման համար լիազորող նոր սահմանված չէր, իսկ արդեն ՀՀ Ազգային Ժողովի կող­մից 2022 թվա­­կանի սեպտեմբերի 14-ին ընդունված Օրենքով նախատեսվել է մաք­սա­յին գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակ­նե­րով զբաղվող իրա­վաբանական անձանց պարտավորությունների կատարման ապահո­վում­ների վերա­դարձման կարգի սահմանման հնարավորություն:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով նախատեսվում է սահ­­մանել մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակ­նե­­րով զբաղվող իրավաբանական անձանց պարտավորությունների կատարման ապա­­հովումների վերադարձման կարգ: Արդյունքում, մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակ­նե­­րով զբաղվող իրավաբանական անձանց պարտավորությունների կատարման ապա­­հովումները կարող են վերադարձվել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 399-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված դեպքերում: Մասնավորապես՝
  • մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնելուն հավակնող իրավաբանական անձին մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրում ներառելը մերժելու,
  • ապահովման մի եղանակը մյուսով փոխարինելու,
  • մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրից իրավաբանական անձին հանելու դեպքերում:
  1. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակներով զբաղվող իրա­վա­­բանական անձանց պարտավորությունների կատարման ապահովումների վերա­դարձ­ման կարգն է­­:
  2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախա­րարության կողմից:
  3. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխու­թյուն­ները. Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյու­ջեում եկա­մուտ­ների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ Նախա­գծի ընդուն­մամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրա­ժեշ­տություն առկա չէ:
  • Քննարկվել է

    12.06.2023 - 30.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Ֆինանսական, Տնտեսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1858

Տպել