Հիշել նախագիծը

«Մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակներով զբաղվող իրավաբանական անձանց պարտավորությունների կատարման ապահովումների վերադարձման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

_____ _____________ 2023 թվականի թիվ  _____-Ն

 

 

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հան­րապետության օրենքի 249-րդ հոդվածի 22-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակ­նե­րով զբաղվող իրավաբանական անձանց պարտավորությունների կատարման ապա­հո­վում­ների վերադարձման կարգը` հա­­մա­ձայն հավել­վածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվա­նից։

         

            ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                            ՎԱՐՉԱՊԵՏ                                                       ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

_________ թիվ____-Ն որոշման

 

 

ԿԱՐԳ

ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

 

 

 

  1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային գործի բնագավառում իրականացվող գոր­ծունեության տեսակներով զբաղվող իրավաբանական անձանց պարտավորությունների կատար­ման ապահովումների վերադարձման հետ կապված հարաբերությունները:
  2. Մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակներով զբաղ­­­վող իրավաբանական անձանց պարտավորությունների կատարման ապահովումը վերա­­­դաձվում է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվա­­կանի ապրիլի 11-ի պայմանագրի թիվ 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտե­սա­­կան միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիք) 399-րդ հոդվածի 13-րդ մասով սահ­մանված դեպքերում՝ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխ­հա­տուց­­ման տուրքերի, տույժերի, տոկոսների վճարման` սահմանված ժամկետում չկատարված պար­տավորությունների բացակայության դեպքում։
  3. Օրենսգրքի 399-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված դեպքերից որևէ մեկի ի հայտ գալու դեպքում, եթե մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակ­նե­րով զբաղվող իրավաբանական անձանց կողմից պարտավորությունների կատարման ապա­հո­վումը տրամադրվել է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 51-րդ հոդվածով սահմանված՝ դրամական միջոցների ներդրման եղանակով, ապա դրա­մա­կան միջոցների վերադարձը կատարվում է պարտավորությունների կատարման ապահո­վումը տրամադրած անձի (նրա իրավահաջորդի կամ լիազորած անձի) ներկայացրած դիմումի հիման վրա, որը ներկայացվում է սույն հավելվածի Ձև N 1-ին համապատասխան։
  4. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դիմումը ներկայացվում է այն մաքսային մար­մին, որին տրամադրվել է մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխ­հա­­տուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովումը։
  5. Մաքսատուրքերի, հար­կերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճար­­ման գծով պարտավորությունների կատարման ապահովման վերադարձը կատարվում է սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դիմումը ներկայացնելուց հետո՝ 10 աշխա­տան­քա­յին օրվա ընթացքում:
  6. Մաքսային մարմինը, սույն կարգի 3-րդ կետով սահմանված դիմումը ստանալուց հետո, սույն կարգի 13-րդ կետով սահմանված՝ դիմումի քննությունը մերժելու հիմքերի բացա­կա­յու­թյան դեպքում, 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է որպես մաք­սա­տուր­քերի, հար­կերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուր­քերի վճարման գծով պար­տավորությունների կատարման ապահովում տրամադրված դրա­մա­կան միջոցների վերա­­­դարձի վերաբերյալ սույն կարգի Ձև 2-ով սահմանված եզրակացություն: Եզրա­կացու­թյունը կազմելուց հետո մաքսային մարմինը 1 աշխա­տան­քային օրվա ընթացքում այն ներկա­յաց­նում է Հայաստանի Հանրա­պետու­թյան ֆինանս­ների նախարարություն, որից հետո 3 աշխա­­տանքային օրվա ընթացքում Հայաս­տանի Հանրապետության ֆինանսների նախա­րա­րու­­թյան կողմից իրականացվում է համա­պա­տասխան միջոցների վերադարձը եզրա­կացու­թյան մեջ նշված բանկային հաշվին։
  7. Օրենսգրքի 399-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված դեպքերից որևէ մեկի ի հայտ գալու դեպքում, եթե մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակ­ներով զբաղվող իրավաբանական անձանց կողմից պարտավորությունների կատարման ապահովումը տրամադրվել է Օրենքի 52-րդ, 53-րդ և 54-րդ հոդվածներով սահմանված՝ մաք­սատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման եղանակներով, ապա պարտավո­րու­թյուն­ների կատարման ապահովում տրամադրած անձի (նրա իրավահարջորդի կամ լիազորած անձի) դիմումի հիման վրա, որը ներկայացվում է սույն հավելվածի Ձև N 1-ին համապատասխան՝
  • մաքսային մարմինը վերադարձնում է երաշխիքը, եթե Օրենքի 52-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ կատարվել կամ դադարեցվել են երաշխիքով ապահովված պար­տավո­րու­թյուն­ները, կամ պարտավորություն չի առաջացել,
  • լուծվում է մաքսային մարմնի ու երաշխավորի միջև կնքված երաշխավորության պայմանագիրը՝ ՀՀ քաղա­քաց­իա­կան օրենսգրքով սահմանված կարգով,
  • լուծվում է մաքսային մարմնի ու մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխ­հատուցման տուրքեր վճարողի միջև կնքված գույքի գրավի պայմանագիրը` ՀՀ քաղա­քա­ց­իա­կան օրենսգրքով սահմանված կարգով: Այն դեպքում, երբ Օրենքի 54-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ գույքի գրավի պայմանագիրը կնքվել է գրավի առարկան մաքսային մար­մին փոխանցելով, գույքի գրավի պայմանագրի լուծումից հետո մաքսային մարմինը ապա­հո­վում է գրավադրված գույքի վերադարձը գրավատուին ՀՀ քաղա­քաց­իա­կան օրենսգրքով սահ­մանված կարգով։
  1. Սույն կարգով սահմանված դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղա­նակով՝ թղթային տարբերակով ներկայացվելու դեպքում պետք է լինի ստորագրված, իսկ էլեկտ­րոնայինի դեպքում՝ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված:
  2. Սույն կարգով սահմանված դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացվում է «Հայաս­­­տանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրո­նա­յին հարթակում (www.trade.gov.am)։
  3. Սույն կարգով սահմանված դիմումը և դրա հետ ներկայացվող փաս­տաթղ­թերը մաք­սա­յին մարմին են ներկայացվում թղթային եղանակով՝

ա) մինչև էլեկտրոնային եղանակով դիմումների ներկայացման համար համակարգի ներդ­րումը,

բ) այն դեպքում, երբ մաքսային մարմինը հնարավորություն չունի էլեկտրոնային եղանա­կով դիմում­ները ստանալու համար՝ մաքսային մարմնի կողմից օգտագործվող տեղեկատ­վա­կան համա­­կարգերի անսարքության պատճառով։

  1. Սույն կարգով սահմանված դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները՝
  • մաքսային մարմնի վերաբերյալ տվյալներ, որին ներ­կա­յաց­վել է պարտավո­րու­թյուն­ների կատարման ապահովումը,
  • պարտավո­րու­թյուն­ների կատարման ապահովումը տրամադրած անձի վերաբերյալ տվյալներ,
  • պարտավո­րու­թյուն­ների կատար­ման ապահովման եղանակի և ներկայացման ամսա­թվի վերաբերյալ տվյալներ,
  • պարտավո­րու­­թյուն­ների կատարման ապահովումը դրամական միջոցների ներդրման եղա­նակով ներ­կա­յացված լինելու դեպքում՝ հաշվեհամարի վերաբերյալ տեղեկություններ, որին պետք է վերադարձվեն դրա­մական միջոցները:
  1. Սույն կարգով սահմանված դիմումին կից ներկայացվում են՝
  • դրամական միջոցների ներդրումը հաստատող վճարման անդորրագիրը,
  • ներդրված դրամական միջոցներով ապահովված պարտավորության կատարումը (դադա­րեցումը) հաստատող փաստաթղթեր,
  • Օրենսգրքի 399-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված դեպքերը հաստատող փաս­տա­թղթեր (երաշխավորության, գույքի գրավի պայմանագրերը)։
  1. Մաքսային մարմինը մերժում է սույն կարգով սահմանված դիմումի քննությունը հետևյալ դեպքերում՝
  • եթե դիմումն ստորագրված է դրա ներկայացման համար լիազորություն չունեցող անձի կողմից կամ էլեկտրոնային ստորագրությունը վավեր ,
  • եթե դիմումը և դրան կից փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հավելվածի 3-րդ, 11-րդ և 12-րդ կետերով սահմանված պահանջներին:

                                                            Ձև N 1.

ԴԻՄՈՒՄ

ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

                         

 

 

 

Դիմումատու

 

________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

 

    Խնդրում եմ վերադարձնել որպես մաք­սատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովում տրամադրված միջոցը.

 

1)     Պարտավորությունների կատարման ապահովման եղանակը

__________________________________________________________________________________________________________________________________________________________

 

2)    Պարտավորությունների կատարման ապահովման եղանակի տրամադրման ամսաթիվը

__________________________________________________________________________________________________________________________________________________________

 

3)    Մաքսային մարմնի անվանումը

__________________________________________________________________________________________________________________________________________________________

 

4)    Դիմումատուի հաշվեհամար*

________________________________________________________________________________________________________________________________________________________

 

   

Դիմումատուի ստորագրությունը       _______________________

 

Ամսաթիվը                                       _______________________

 

*Նշված դաշտը լրացվում է պարտավո­րու­­թյուն­ների կատարման ապահովումը դրամա­կան միջոցների ներդրման եղանակով ներ­կա­յացված լինելու դեպքում:

Դիմումի ձևում՝

  • «Դիմումատու» սյունակում լրացվում են` Իրավաբանական անձի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, փոստային հասցեն, կոնտակտային հեռախոսահամար: Այն դեպքում, երբ դիմումը ներկայացվում է լիազորված անձի կողմից, ապա նշվում են համապա­տաս­խան տեղեկությունները նաև լիազորված անձի վերաբերյալ:
  • «Պարտավորությունների կատարման ապահովման եղանակը» տողում լրացվում է Օրենքի 51-54-րդ հոդվածներով սահմանված՝ պարտավորությունների կատարման ապահով­ման այն եղանակը, որը տրամադրել է որպես ապահովում։
  • «Մաքսային մարմնի անվանումը» տողում այն մաքսային մարմնի անվանումը, որին տրամադրվել է պարտավորությունների կատարման ապահովումը:
  • «Դիմումատուի հաշվեհամար» տողում լրացվում է իավաբանական անձի հաշվեհա­մարը, որին վերադարձվելու են դրամական միջոցների ներդրման եղանակով որպես ապահո­վում տրամադրված դրամական միջոցները։

 

 

                                                          Ձև N 2.

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N ___

ՄԱՔ­ՍԱ­ՏՈՒՐ­ՔԵՐԻ, ՀԱՐ­ԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐ­ՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԴՐԱ­ՄԱ­ԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՄԱՍԻՆ

                         

 

Մաք­սա­տուր­քերի, հար­կերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուր­քերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովում տրամադրած անձի՝

 

 ________________________________________________-ի ___ _________20____թ. դիմումի համաձայն՝

(իրավաբանական անձի անվանումը, ՀՎՀՀ)

___ _________20____թ. դրությամբ որպես մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովում տրամադրված՝

 

____________________________________________________________________________դրամ

(պարտավորությունների կատարման ապահովում տրամադրված դրամական միջոցների գումարը՝ թվերով և տառերով)

 

գումաը ենթակա է վերադարձման գանձապետական

 

_________________________________________________________________________ հաշվից:

                                                                (հաշվի համարը)

 

Նշված գումարը ենթակա է վճարման _________________ բանկի  ______________________հաշվարկային հաշվին:

                                                                 (անվանումը)                               (հաշվեհամար)

 

 

Մաքսային մարմնի պաշտոնատար անձ՝

 

_____________________________________________

    (Ա. Ա. Հ.)

             

_______________________________

                      (պաշտոնը)

 

 ______________

(ստորագրությունը)

 

 

                                                                                                  ________ __________ 20  թ.

 

  • Քննարկվել է

    12.06.2023 - 30.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Ֆինանսական, Տնտեսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1857

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ