Հիշել նախագիծը

««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

««ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը

««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգված չէ կենսաբանական ակտիվ հավելումների մանրածախ վաճառքը: Ներկայումս այն մեծամասամբ վաճառվում է առցանց եղանակով՝ սոցիալական ցանցերի միջոցով՝ ֆիզիկական անձանց և ԵԱՏՄ միասնական ռեեստրում և սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցում չունեցող ներմուծող ընկերությունների կողմից, Բազմաթիվ են դեպքերը, երբ վաճառվող կենսաբանական ակտիվ հավելումները  չունեն պետական գրանցում և չեն համապատասխանում ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պարտադիր կիրառման պահանջներին կամ ունեն պետական գրանցում այլ չափաքանակով, իսկ տուփի վրա նշվում է մեկ ուրիշ չափաքանակ:  ՀՀ առողջապահության նախարարության կողմից նույնպես արձանագրվել են շատ դեպքեր, երբ կենսաբանակաան ակտիվ հավելման մեջ առկա է դեղերի ակտիվ բաղադրատարր հանդիսացող նյութ և կամ նյութի համարժեք և դրսևորում է դեղաբանական ակտիվություն կիրառվում է բուժական նպատակներով և այն կենսաբանական ակտիվ հավելում չի հանդիսանում, ինչը երկարատև օգտագործման ընթացքում կարող է վնաս պատճառել մարդու առողջությանը: Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկողությունը և սահմանել իրավական հիմք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում  կենսաբանական ակտիվ հավելումներ վաճառելու իրավունք ունեն միայն  դեղատները, քանի որ վերջիններս  ունեն հատուկ սարքավորումներ և որակավորում ունեցող աձնակազմ, ինչի շնորհիվ կարող են  ապահովել պահպանման պայմանները, ջերմային ռեժիմը և սպառողին հասցնել անհրաժեշտ մասնագիտական  տեղեկատվություն:

Միաժամանակ  Նախագծին զուգահեռ անհրաժեշտ է փոփոխություն և լրացում  կատարել նաև նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում՝ մասնավորապես 158-րդ հոդվածում կատարել լրացում այն է՝ դեղատներից  բացի այլ վայրերում կենսաբանական ակտիվ հավելումների վաճառքի դեպքում իրավախախտում  կատարած անձանց նկատմամբ նշանակել վարչական պատասխանատվություն՝  սահմանելով արարքին համարժեք վարչական տույժեր:

2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է կանոնակարգել կենսաբանական ակտիվ հավելումների վաճառքը, քանի որ մինչ այսօր սոցիալական ցանցերում առկա են բազմաթիվ օգտատերեր, ինչպես նաև մարզասրահներում և այլ վայրերում, որոնք չպահպանելով ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման պարտադիր պահանջները վաճառում են կենսաբանական ակտիվ հավելումներ՝ ներկայացնելով այն որպես դեղորայք կամ վաճառում են մի բան, որը չի անցել պետական գրանցում և չի պարունակում հավելյալ տեղեկատվություն, թե ինչ ազդեցություն ունի  մարդու օրգանիզմի վրա: Այս համատեքստում առաջարկվող փոփոխությունները կնպաստեն    մարդու կյանքի և  առողջության պաշտպանությանը, ինչպես նաև սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունների կանխարգելմանը։

 

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի  նախագծի ընդունումը  բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետի «Գյուղատնտեսության» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf :

 

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

5. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի  ընդունմամբ լրացուցիչ  ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

 

6. Ակնկալվող արդյունքը

««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում տարածքում կենսաբանական ակտիվ հավելումները կարող են վաճառել միայն դեղատներում ինչի արդյունքում վերահսկելի կլինի պետական գրացում չունեցող կենսաբանական ակտիվ հավելումների վաճառքը, որն էլ կնպաստի մարդու կյանքի և  առողջության պաշտպանությանը:    

 

 

  • Քննարկվել է

    31.05.2023 - 15.06.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3600

Տպել