««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին»
-
3 - Կողմ
-
8 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-135-Ն օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Կենսաբանական ակտիվ հավելումների վաճառքն իրականացվում է միայն դեղատներում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 158-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 49-րդ մասով.
«Կենսաբանական ակտիվ հավելումների վաճառքը դեղատներից բացի այլ վայրերում իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ ֆիզիկական անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով:
Սույն հոդվածի 49-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով»։
Հոդված 2. Օրենսգրքի 2382 -րդ հոդվածի 1-ին մասի «և քառասունյոթերորդ» բառերը փոխարինել «քառասունյոթերորդ և քառասունիններորդ» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
31.05.2023 - 15.06.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 3599
Տպել