Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի շինության և կահավորման առանձնահատկությունները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2023 թվականի փետրվարի 23-ի թիվ ՀՕ-24-Ն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված պահանջն ապահովելու առաջնահերթությունից, համաձայն որի՝ «Ձերբակալվածներին պահելու վայրերի շինության և կահավորման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Բացի այդ, առաջարկվող Կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ձերբակալվածների պահման վայրերը կկառուցվեն, իսկ գործողները կվերանորոգվեն նոր պահանջներին և չափորոշիչներին համապատասխան՝ ապահովելու համար ձերբակալված անձանց իրավունքների երաշխավորման և արդյունավետ պաշտպանության առաջնահերթությունը։
-
Քննարկվել է
24.05.2023 - 08.06.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քրեակատարողական
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 2453
Տպել