Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ի N 1439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ի N 1439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայացվող նախագիծը նախապատրասվել է 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-458-Ն ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ մասի կատարումն ապահովելու և Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերների հաստատման, և հաշվառման կարգը, Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերները հաստատման ներկայացնելիս պահանջվող փաստաթղթերի ցանկը, Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերի նկարագիրը և տիպային ձևը հաստատելու գործառույթները Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը վերապահելու, ինչպես նաև աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով գործնականում իրականացվող վարչարարությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը որևէ ռազմավարական փաստաթղթերից չի բխում։
3․ Կարգավորման նպատակը և բնույթը
2022թ. դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի արդյունքում կառավարության կառուցվածքում ձևավորվեց ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքով Ներքին գործերի նախարարության կազմում ստեղծվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ որպես նախարարությանը ենթակա մարմին, որի կազմում օրենքի ուժով ընդգրկվել է նաև Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։ Նշված օրենքով սահմանվել է նաև, որ հիշյալ փոփոխություններից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։
Հաշվի առնելով վերոգրյալը, անհարժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 15-ի N 1439-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերների հաստատման և հաշվառման կարգը, Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերները հաստատման ներկայացնելիս պահանջվող փաստաթղթերի ցանկը, Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերի նկարագիրը և տիպային ձևը հաստատելու գործառույթը վերապահել Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը:
Միաժամանակ առաջարկվում է հանել հրավերների հաշվառման քարտ պահելու և դրանց ձևը լիազոր մարմնի կողմից հաստատելու վերաբերյալ դրույթները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս փաստաթղթաշրջանառությունը իրականացվում է էլեկտրոնային եղանակով, ուստի հրավերները քարտային պահելու անհրաժեշտությունը բացակայում է։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:
6․ Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում՝ Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերների հաստատման և հաշվառման կարգը, Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերները հաստատման ներկայացնելիս պահանջվող փաստաթղթերի ցանկը, Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերի նկարագիրը և տիպային ձևը հաստատելու գործառույթը կվերապահվի Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
22.05.2023 - 06.06.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Միգրացիա և քաղաքացիություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 2252
Տպել