Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ի N 1439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
ՈՐՈՇՈւՄ
«......» «........................» 2023 թվականի N ...-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ի N 1439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերների հաստատման և հաշվառման կարգը, Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերները հաստատման ներկայացնելիս պահանջվող փաստաթղթերի ցանկը, Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերի նկարագիրը և տիպային ձևը հաստատելու մասին» N 1439-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝
ա. 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն)» բառերով․
բ. 4-րդ կետից «կառավարությանն առընթեր» բառերը հանել, իսկ հաշվառման քարտի ձևը ճանաչել ուժը կորցրած․
գ. 8-րդ կետում «քարտային՝ համաձայն ձևի, և» բառերը հանել․
դ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համակարգչային եղանակով հաշվառված հրավերը պարունակում է հրավիրվողի ազգանունը, անունը (առկայության դեպքում՝ հայրանունը), սեռը, ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը, քաղաքացիությունը, ծննդավայրը, այցելության ժամկետը, նպատակը, հրավերի հաստատման կամ մերժման օրը, ամիսը, տարեթիվը, մերժման դեպքում՝ պատճառը, փաստաթղթերի ընդունման օրը, ամիսը և տարեթիվը:»
ե. 10-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
2) Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի՝
ա. 1-ին և 2-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն» բառերը փոխարինել «Ծառայություն» բառով, իսկ «այցելելու հրավերը,» բառերից հետո լրացնել «հրավիրվող անձի անձնագրի պատճենը,» բառերը։
3) Որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն» բառերը փոխարինել «Ծառայություն» բառով:
2․ Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
ք․ Երևան
-
Քննարկվել է
22.05.2023 - 06.06.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Միգրացիա և քաղաքացիություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 2251
Տպել