Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 347-Ն և 2010 թվականի ապրիլի 8-ի N 393-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 347-Ն և 2010 թվականի ապրիլի 8-ի N 393-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

       Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասի» օրենքի (այսուհետ՝ օրենք) 54-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հետուսումնական պայմանագրային պարտավորությունն անպատշաճ կատարելու համար ծագող իրավական հետևանքի կիրառման պայմաններում կատարված փոփոխությունը և լրացումը ՀՀ կառավարության 06.04.2017թ. §Զինծառայողին հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում զինվորական ծառայությունից արձակելիս պայմանագրային պարտավորությունն անպատշաճ կատարելու համար իրավական հետևանքի կիրառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 393-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին¦ N 347-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) իրացնելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի .05.2023թ. N -Ա որոշման 2-րդ հավելվածով հաստատված ցանկի 7-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

       Օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում նախատեսված մի շարք հիմքերով հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրային պարտավորություն ունեցող զինծառայողներին պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու դեպքում ծագում է պայմանագրային պարտավորությունն անպատշաճ կատարելու համար իրավական հետևանք տուժանքի ձևով՝ լրիվ չծառայած տարվա համար 1 մլն դրամ չափով: Նշված մասում կատարված փոփոխության արդյունքում նախատեսվել է, որ իրավական հետևանքը ծագում է հետուսումնական պայմանագրային ծառայության առաջին տաս տարվա ընթացքում օրենքով նախատեսված համապատասխան հիմքով պայմանագրային զինծառայությունից արձակվելու դեպքում: Բացի այդ, վերջին տարիների պրակտիկայում արձանագրվել են շուրջ մեկ տասնյակ դեպքեր, երբ նման կարգավիճակով զինվորական ծառայությունից արձակված և տուժանքը դատական կարգով բռնագանձման ենթակա կամ դատական գործընթացում գտնվող նախկին զինծառայողներ դիմել են կրկին անցնելու պայմանագրային զինվորական ծառայության՝ համաձայն լինելով ծառայությունը շարունակել նախկին պայմանագրային պարտավորության պայմաններում, սակայն օրենքում նման կարգավորում չլինելու պատճառով հնարավոր չի եղել այդ պայմաններով անձին ընդունել պայմանագրային զինծառայության և դադարեցնել ծագած իրավական հետևանքի կիրառումը: Խնդրի լուծման նպատակով օրենքում նախատեսվել է այդ հնարավորությունը, որի կապակցությամբ այն իրացվում է որոշման մեջ, ինչպես նաև հաշվի առնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքի անցումային դրույթների համաձայն այդ իրավունքին հետադարձ ուժ տալու և դրա գործողությունը նաև ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 393-Ն որոշմամբ սահմանված ուսման ծախսերի փոխհատուցման հարաբերությունների վրա տարածելու հանգամանքը՝ համապատասխան լրացումներ են կատարվում նաև վերը նշված որոշման մեջ: Միաժամանակ, օրենքի 44-րդ հոդվածը սահմանում է պետական լիազոր մարմինների շրջանակ, որոնց զինծառայողները (ծառայողները) կարող են տեղափոխվել մեկ մարմնից մեկ այլ մարմին՝ հետագա ծառայությունը շարունակելու համար, և որի 2-րդ մասի համաձայն՝ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն ունեցող զինծառայողի տեղափոխությունը հիմք չէ տեղափոխությունից հետո պայմանագրային պարտավորությունը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում օրենքով ծագող իրավական հետևանքները չկիրառելու համար: Այդ նպատակով, անհրաժեշտություն է առաջացել որոշման մեջ ևս հստակ նախատեսել, որ որոշման գործողությունը տարածվում է նաև այդ հարաբերությունների վրա:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

      Որոշման նախագծի համաձայն ՀՀ կառավարության 06.04.2017թ. N 347-Ն և 06.04.2017թ. N 393-Ն որոշումներում իրացվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքով հետուսումնական պայմանագրային պարտավորությունն անպատշաճ կատարելու համար ծագող իրավական հետևանքի կիրառման պայմաններում կատարված փոփոխությունը և լրացումը:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

      Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

      Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

  • Քննարկվել է

    17.05.2023 - 02.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2220

Տպել