Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 347-Ն և 2010 թվականի ապրիլի 8-ի N 393-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2023 թվականի N       -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 6-Ի N 347-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 393-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

           Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ  է .

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի §Զինծառայողին հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում զինվորական ծառայությունից արձակելիս պայմանագրային պարտավորությունն անպատշաճ կատարելու համար իրավական հետևանքի կիրառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 393-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին¦ N 347-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ լրացումները.

       1) որոշման վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «ծառայության¦ բառից հետո լրացնել «առաջին տաս տարվա¦ բառերով.

       2) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝

       ա. վերնագրում, 1-ին, 3-րդ և 5-րդ կետերում «ծառայության» բառից հետո լրացնել «առաջին տաս տարվա» բառերով.

       բ. 2-րդ կետում «հիմք)» բառից հետո լրացնել §հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության առաջին տաս տարվա ընթացքում» բառերը.

       գ. 4-րդ կետում «ըստ» բառից հետո լրացել «առաջին տաս» բառերը.

        դ. լրացնել 9-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

      «9. Սույն կարգի համաձայն իրականացվում է նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 44-րդ հոդվածում նախատեսված այլ պետական մարմին հետագա ծառայությունը շարունակելու համար տեղափոխված և տուժանքի վճարման պայմանագրային պարտավորություն ունեցող զինծառայողին համապատասխան պետական մարմնի կողմից օրենքով սահմանված դեպքերում տուժանք վճարելու պահանջ ներկայացնելու կամ տուժանքը դատական կարգով բռնագանձելու գործընթացը:».

       ե. լրացնել 10-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

      «10. Տուժանքի վճարման պարտավորությունը դադարում է այն անձի համար, ով հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու օրվանից հետո երեք տարվա ընթացքում դիմում է կրկին պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու համար և այդ ժամկետում նրա հետ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով կնքվում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու նոր պայմանագիր՝ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու նախկին (դադարեցված) պայմանագրի պայմաններով՝ հաշվի առնելով նաև վճարված տուժանքի չափը և նախկինում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորության շրջանակներում ծառայած ժամկետը, որի դեպքում տուժանքի վճարման պարտավորությունը դադարում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու նոր պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, ինչպես նաև մինչև այդ օրը վճարված տուժանքի գումարը չի վերադարձվում պայմանագրային զինծառայողին:»:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի §Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին¦ N 393-Ն որոշման 1.1-ին կետում՝

      1) «ծառայության» բառից հետո լրացնել «առաջին տաս տարվա» բառերով.

      2) լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.

      «Ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման պայմանագրային պարտավորություն ունեցող զինծառայողների վրա տարածվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Զինծառայողին ուսումնառության կամ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության առաջին տաս տարվա ընթացքում զինվորական ծառայությունից արձակելիս պայմանագրային պարտավորությունն անպատշաճ կատարելու համար իրավական հետևանքի կիրառման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 393-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 347-Նորոշմամբ սահմանված կարգի 10-րդ կետի գործողությունը»:

  1. Սահմանել, որ՝

       1) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի և 2-րդ ենթակետի «ա-գ» պարբերությունների գործողությունը տարածվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-289-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա.

       2) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ե» պարբերության և 2-րդ կետի 2-րդ ենթակետի գործողությունը տարածվում է 2017 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-126-Ն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և ուսման ծախսերի փոխհատուցման պայմանագրային պարտավորություն ունեցող զինծառայողների վրա:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023թ.

Երևան

  • Քննարկվել է

    17.05.2023 - 02.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2219

Տպել