Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի մշակումը պայմանավորված է էլեկտրաէներգետիկական բաշխման ցանցի աշխատանքի, բաշխման ցանցում ինքնավար էներգաարտադրողի, բաշխողի և սպառողների փոխհարաբերությունների կարգավորման և այդ տեսանկյունից մշտապես արդիականացման և բարելավման անհրաժեշտությամբ:

 

2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 Ներկայումս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, համագործակցելով էլեկտրաէներգետիկական շուկայում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց հետ, համակարգում է էլեկտրաէներգետիկական համակարգի բաշխման ցանցի  զարգացման պլանավորումը և կարգավարումը, էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին նոր հզորությունների միացումը, էլեկտրաէներգիայի հաշվառման սարքերին ներկայացվող պահանջները, բաշխման ցանցի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կանոնները և ընթացակարգերը:

Բաշխման լիցենզիա ունեցող անձի և էլեկտրաէներգետիկական շուկայում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց, ինչպես նաև սպառողների փոխհարաբերությունները մշտական արդիականացման և բարելավման կարիք ունեն: Այդ առումով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների գործնական կիրառման ընթացքի և  արդյունքների վերլուծությունից ելնելով` լրամշակել է 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №523-Ն որոշումը։

 

3․ Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է բարելավել բաշխման ցանցի  բնականոն աշխատանքը, բաշխման ցանցի բաց, թափանցիկ և ոչ խտրական հասանելիությունն ու օգտագործումը, ինչպես նաև բարելավել բաշխող-սպառող փոխհարաբերությունները:

 

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 Հայաստանի Հանրապետության  էլեկտրաէներգետիկական  շուկայի բաշխման ցանցային կանոնները լրամշակվել են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

 

5․ Ակնկալվող արդյունքը

Նախագծի լրամշակման արդյունքում նախատեսվում է բարելավել բաշխողի և սպառողի փոխհարաբերությունները։

  • Քննարկվել է

    15.05.2023 - 31.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2157

Տպել