ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
___ _________ 2023 թվականի №___-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №523-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
- ԷԲՑ կանոնների 18-րդ կետի 1-ին ենթակետում «ֆորս մաժորի» բառերից առաջ լրացնել «չի գտնվում» բառերը:
- ԷԲՑ կանոնների 69-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև նույն օրվա ժամը 13։00-ը, հաջորդող երկրորդ աշխատանքային օրվա համար, իսկ եթե դրան հաջորդող օրերը ոչ աշխատանքային օրեր են, նաև այդ օրերի և դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրվա համար:»:
- ԷԲՑ կանոնների 141-րդ կետի 3.2-րդ ենթակետում «թույլատրելի հզորության» բառերից հետո լրացնել «կամ օրենքով սահմանված` ԻԷԱ-ի տեղակայանքների դրվածքային հզորության առավելագույն» բառերը:
- ԷԲՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 1 կետով.
«236.1. Սպառողների էլեկտրամատակարարման նպատակով օգտագործվող էլեկտրատեղակայանքների ձեռքբերման, տեղակայման, փոխարինման և շահագործման (ներառյալ` սպասարկման, նորոգման և պահպանման) ծախսերն ու պատասխանատվությունը՝ անկախ դրանց պատկանելիությունից, կրում է Բաշխողը`
1) բազմաբնակարան շենքի բնակիչների դեպքում` մինչև սպառողի բնակարանը,
2) բազմաբնակարան շենքի բնակիչ չհանդիսացող 0,22 կՎ լարմամբ սնվող սպառողների դեպքում` մինչև սպառողի շենքի, շինության կամ տարածքի կանգնակը կամ բաշխիչ վահանը,
3) 0,4 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողների դեպքում` մինչև Հաշվառման քարտով կամ Պայմանագրով ամրագրված սահմանազատման կետը:»։
- ԷԲՑ կանոնների 33-րդ գլխի վերնագրում «էլեկտրական էներգիայի» բառերից առաջ լրացնել «Բաշխողի» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք. Երևան
___ ___________ 2023թ.
-
Քննարկվել է
15.05.2023 - 31.05.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 2155
Տպել