ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
9 - Կողմ
-
6 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2023 թվականի հունվարի 26-ի N02/12.4/2704-2023, 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N02/12.4/32001-2022 հանձնարարականների կատարման՝ ՀՀ տարածքում կառուցվող, վերակառուցվող, արդիականացվող, հիմնանորոգվող, ընդլայնվող և վերազինող անշարժ գույքը (շենքերն ու շինությունները) որպես էներգաարդյունավետ շինություն գնահատելու անհրաժեշտությամբ:
2. Նպատակը և առկա իրավիճակը
Նպատակը
Սույն կարգավորման նպատակն է ՀՀ տարածքում քաղաքաշինական գործունեության օբյեկտների էներգաարդյունավետության և էներգախնայողության միջոցառումներով համալրումն ու դրանց էներգետիկ աուդիտի ապահովումը՝ կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության միջոցառումների շրջանակներում ի դեմս շենքերի և շինությունների սեփականատերերի՝ նրանց կողմից, որպես հիմնական էներգասպառողների՝ էներգասպառման ցուցանիշների նվազեցման ապահովումը, ինչպես նաև դրանց սպառումից շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելումը, որը վերաբերում է.
- Շենքի և/կամ շինության պատող կոնստրուկցիաների (արտաքին պատեր, տանիք, ծածկեր, բացվածքներ՝ դռներ և պատուհաններ, ինչպես նաև ներքին հարդարման հատուկ միջոցառումներ) անհրաժեշտ ջերմամեկուսացման խնդիրներին, հատուկ շինանյութերի, նվազ էներգասպառման սարքերի ու սարքավորումների կիրառմանը (էներգաարդյունավետության բարձր կամ համեմատաբար բարձր դասով դասակարգված, օրինակ՝ A, B, C), որոնք նախատեսվում են նախագծային լուծումներով և երաշխավորվում փորձաքննության դրական եզրակացություններով՝ արդյունքում հանգեցնելով շենքի կամ շինության շահագործման ընթացքում սպառվող էներգետիկ ռեսուրսների կտրուկ նվազեցմանը, կյանքի որակի բարելավմանը, կենսապահովման հարմարավետ, ծախսարդյունավետ ներքին, ինչպես նաև անվտանգ (CO2 նվազ արտանետումներով) արտաքին միջավայրի ձևավորմանը:
-Շենքերում և շինություններում կատարված էներգաարդյունավետության միջոցառումների գնահատմանը՝ էներգետիկ աուդիտի ապահովման գործընթացին, որի կատարման հնարավորությունը ուղղակիորեն կապված է շենքի շուրջտարյա շահագործման, տեղանքի կլիմայական պայմանների և դրանց փոփոխական ցուցանիշների հետ:
Առկա իրավիճակը
Ներկայումս, ՀՀ պետական և ոչ պետական բյուջեների միջոցների հաշվին իրականացվող շինարարական ծրագրերի հիմնական ծավալը վերաբերում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների կառուցման, վերակառուցման, արդիականացման, հիմնանորոգման, ընդլայնման և վերազինման խնդիրներին:
Շինարարական աշխատանքների նմանատիպ բնույթը պայմանավորված է ՀՀ տարածքում գործող արդի նորմատիվ ակտերի պահանջների կատարման անհրաժեշտությամբ:
Նշված նորմատիվ պահանջների գերակշիռ մասը վերաբերում է երկրաշարժադիմացկունության, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության, էներգաարդյունավետության և էներգախնայողության, այդ թվում կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության միջոցառումների ապահովման խնդիրներին:
Հարկ է նշել, որ թվարկված նորմատիվ պահանջների կատարման հրատապությունը պայմանավորված է նաև ՀՀ տարածքում գործող մի շարք կարևորագույն իրավական ակտերով սահմանված՝ քաղաքաշինական գործունեության բնագավառում առկա խնդիրների լուծման ՀՀ միջազգային պարտավորությունների և ժամկետների սահմանման հետ:
Միաժամանակ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչների և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի միջև սերտ փոխգործակցությունը, պարբերաբար կազմակերպվող համաժողովներին, սեմինարներին ու ֆորումներին (<Չափողականության, հաշվետվայնության ու հավաստագրման համակարգի ստեղծում ու Շենքերի էներգետիկ նմութագրերի սերտիֆիկատի ձևանմուշի մշակման վերաբերյալ, 25.11.2022թ>, <Հնարավորությունների բացահայտում՝ բնակելի շենքերի էներգաարդյունավետությունը բարձրացնելու և էներգետիկ աղքատությունը մեղմելու համար, 09.03.2022թ-11.03.2022թ>, <Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացում՝ ուղղված ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին, 21.07.2022թ>, <Շենքերի էներգաարդյունավետությանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում, 29.09.2022թ>) Կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությունը, դրանց շրջանակներում գիտելիքների և փորձի կիրարկման անհրաժեշտությունը, ՀՀ տարածքում 2020-2022թթ ընթացքում մի շարք նորմատիվ փաստաթղթերի (ստանդարտների) ընդունումն ու գոյություն ունեցողների արդիականացումը, ԵՄ ստանդարտների ներդաշնակեցումը՝ զգալիորեն նպաստել են քաղաքաշինության բնագավառի արագընթաց զարգացման գործընթացին, և մասնավորապես կարևորագույն իրավակարգավորումների մշակման աշխատանքներին: Ընդհանուր առմամբ, շենքերի ոլորտը համարվում է Հայաստանի Հանրապետությունում էներգիայի ամենախոշոր սպառողը: Հրապարակված Էներգետիկ հաշվեկշիռները ցույց են տալիս, որ հատկապես տնային տնտեսությունները էներգիայի հիմնական և ամենամեծ վերջնական սպառողներն են, որոնցում օգտագործվող էներգիայի աղբյուր են հանդիսանում գազը և էլեկտրաէներգիան: Կլիմայի փոփոխության մասին ՀՀ 4-րդ ազգային հաղորդագրությունը (2020թ) ՝ ըստ կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ՝ բնակելի, հասարակական և արտադրական շենքերը առանձնացնում է որպես ջերմոցային գազերի արտանետումների հիմնական աղբյուր՝ դասելով դրանք կլիմայի փոփոխության մեղմման հարցում որպես երկրի առաջնահերթություններ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ խիստ կարևորվում է հատկապես նորակառույց, կամ վերակառուցվող, արդիականացվող, հիմնանորոգվող, ընդլայնվող ու վերազինվող շենքերում ու շինություններում էներգաարդյունավետության միջոցառումների համալիրի ապահովման (նախագծային առաջադրանքում և լուծումներում համապատասխան պահանջի ներառման առկայությամբ), և վերջիններիս շահագործման ընթացքում դրանց էներգաարդյունավետության գնահատման և էնենգաարդյունավետության սերտիֆիկատի շնորհման գործընթացը:
Մասնավորապես՝ նշված Նախագծի հիմքում դիտարկվել է հետևյալ ակտերի իրավակարգավորումների ապահովման կարևորությունը.
1. <Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին> ՀՀ օրենքի,
2. ՀՀ կառավարության 25.12.2014թ <Պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների կիրառման մասին> N 1504-Ն որոշման,
3. ՀՀ կառավարության 12.04.2018թ <Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (կառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը սահմանելու մասին> N426-Ն որոշման,
4. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 30.05.2019թ N342-Ա հրամանով հաստատված ՀՍՏ 362-2013 <Էներգախնայողություն. Շենքի էներգետիկ անձնագիր. Հիմնական դրույթներ. Տիպային ձև>, <Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև պետական միջոցների հաշվի կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտների համապատասխանության սերտիֆիկատի (էներգաարդյունավետության սերտիֆիկատի) ձևը և ձևաթղթի լրացման կանոնների>,
5. ISO 52000-1:2017 , ISO /TR 52000-2:2017 միջազգային ստանդարտների հայերենով հրապարակված տարբերակների,
6. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 28.12.2022թ N31-Ն հրամանով հաստատված <ՀՀՇՆ 24-02-2022 <Շենքերի էներգաարդյունավետության ապահովում. Էներգաարդյունավետության գնահատման ցուցանիշներ> ՀՀ շինարարական նորմերի պահանջների կիրարկումը:
3. Առաջարկվող լուծումները
Ըստ ներկայացված նախագծի՝ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի <Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին> N596-Ն որոշման մեջ կատարել համապատասխան լրացումներ՝
<Էներգաարդյունավետության սերտիֆիկատ>, <Էներգետիկ աուդիտ> և <Շենքի էներգաարդյունավետության գնահատում> սահմանումների ներառման և որոշակի լիազորությունների վերապահման՝ Կառուցապատողի կամ սեփականատերերի միջոցների հաշվին շենքի կամ շինության էներգաարդյունավետության գնահատման ծառայության, էներգաարդյունավետության սերտիֆիկատի ձեռքբերման, դրա ապահովման ժամկետների, կառուցապատման ընթացակարգերի հետ վերջինիս փոխկապակցման մասով:
«Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում կարող են նախատեսվել փոփոխություններ և/կամ լրացումներ:
4. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
Նախագիծը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի և եկամուտների ավելացման:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
ՀՀ կառավարության 08.04.2020թ <Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին> N531-Ն որոշում
Կետ. 60
<Հանրապետության շինարարության ոլորտում գործող նորմատիվ փաստաթղթերի համակարգի արդիականացման, միջպետական (տարածաշրջանային), միջազգային և եվրոպական նորմերին ու ստանդարտներին ներդաշնակեցման անհրաժեշտությունը նպատակաուղղված է նաև արդիական տեխնոլոգիաների կիրառության և համաշխարհային շուկայում հանրապետության շինարարական արտադրանքների և ծառայությունների համատեղելիության ապահովմանը, շրջակա միջավայրի պահպանությանը, էներգաարդյունավետության բարձրացմանը և այլ պահանջների ու պայմանների բարելավմանը, ինչպես նաև նախագծային ու շինարարական աշխատանքների որակի բարձրացմանը:>
6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներ
7. Ակնկալվող արդյունքը
Քաղաքաշինական օբյեկտների էներգաարդյունավետության գնահատման, շենքերին էներգաարդյունավետության սերտիֆիկատի շնորհման պահանջների սահմանում:
-
Քննարկվել է
26.04.2023 - 11.05.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 2483
Տպել