ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
9 - Կողմ
-
6 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2023 թվականի _________ _____-ի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 12-րդ ենթակետերը, «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետը և 6-րդ հոդվածի 1-ին կետի ա), գ), է), ը), ժ) ենթակետերը և 2-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N596-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) հավելված N 1-ի.
ա. 4-րդ կետի 27-րդ ենթակետի «հզորություն:» բառը փոխարինել «հզորություն.» բառով,
բ. 4-րդ կետը լրացնել նոր 28-րդ, 29-րդ և 30-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«28) Էներգաարդյունավետության սերտիֆիկատ՝ համապատասխանության գնահատման հավատարմագրված և օրենսդրությամբ սահմանված դեպքերում նշանակված մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը ցույց է տալիս գնահատվող օբյեկտի (շենքի, շինության), մեկ կամ մի քանի տրված մեթոդաբանությունների միջոցով հաշվարկված կամ չափագրված, էներգաարդյունավետության դասը»,
«29) Շենքի էներգաարդյունավետության գնահատում՝ էներգաարդյունավետության ցուցիչի արժեքի գնահատում բազային մեկ կամ մի քանի արժեքների համեմատությամբ»,
«30) Էներգետիկ աուդիտ (էներգետիկ փորձաքննություն)՝ խորհրդատվական ծառայություն, ուղղված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից շահագործվող շենքերի և շինությունների էներգետիկ հաշվեկշիռների և (կամ) էներգատեղակայանքներում էներգակիրների արդյունավետ օգտագործման ուսումնասիրությանը, առկա տեղեկատվության ստուգմանը, այդ թվում` էներգաարդյունավետության ցուցանիշների գնահատմանը, որի արդյունքում տրամադրվում է էներգետիկ աուդիտի (էներգետիկ փորձաքննության) եզրակացություն»,
գ. 25-րդ կետից հետո լրացնել նոր 25.1-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«25.1) Նոր կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի, ինչպես նաև պետական բյուջեի միջոցների հաշվին վերակառուցվող, հիմնանորոգվող, արդիականացվող, ընդլայնվող, վերազինվող բարձր և բարձրագույն ռիսկայնության աստիճանի օբյեկտների տանսերկուամսյա շահագործումից հետո՝ երկամսյա ժամկետում Կառուցապատողի միջոցների հաշվին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից համապատասխանության գնահատման հավատարմագրված և օրենսդրությամբ սահմանված դեպքերում նշանակված մարմիններին պատվիրվում է շենքի կամ շինության էներգաարդյունավետության գնահատման ծառայություն (աուդիտ) և ձեռք է բերվում էներգաարդյունավետության սերտիֆիկատ՝ ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի «Համապատասխանության գնահատման ընթացակարգերը սահմանելու մասին» N 56-Ն որոշման համաձայն: »,
դ. 26-րդ կետից հետո լրացնել նոր 26.1-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«26.1) Նոր կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի, ինչպես նաև պետական բյուջեի միջոցների հաշվին վերակառուցվող, հիմնանորոգվող, արդիականացվող, ընդլայնվող, վերազինվող բարձր և բարձրագույն ռիսկայնության աստիճանի օբյեկտները ենթակա են էներգետիկ աուդիտի՝ համապատասխանության գնահատման հավատարմագրված և օրենսդրությամբ սահմանված դեպքերում նշանակված մարմնի կողմից՝ էներգաարդյունավետության սերտիֆիկատ ձեռք բերելու նպատակով: Ընդ որում՝ էներգաարդյունավետության սերտիֆիկատի (էներգետիկ աուդիտի) ձեռքբերման պահանջը, ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցվող, վերակառուցվող, հիմնանորոգվող, արդիականացվող, ընդլայնվող, վերազինվող բարձր և բարձրագույն ռիսկայնության աստիճանի հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների և անհատական բնակելի տների համար կրում է խորհրդատվական (կամավոր) բնույթ և կարող է կիրառվել այդ շենքերի և շինությունների սեփականատերերի հայեցողությամբ ու միջոցների հաշվին: »,
ե. 30-րդ կետի «բնակչության սակավաշարժուն խմբերի պաշտպանության նկատմամբ» բառերը փոխարինել «բնակչության սակավաշարժուն խմբերի պաշտպանության, օրենքով սահմանված դեպքերում էներգաարդյունավետության և էներգախնայողության, էներգետիկ աուդիտի, ինչպես նաև կրթական, առողջապահական և սոցիալական նշանակության օբյեկտների դեպքում նաև ներքին կահավորման և ինտերիերի ձևավորման նկատմամբ» բառերով,
զ. 170-րդ կետի «գույքային իրավունքների գրանցման» բառերը փոխարինել «գույքային իրավունքների գրանցման և այդ իրավունքների գրանցումից հետո սույն կարգով նախատեսված դեպքերում շենքի կամ շինության էներգետիկ աուդիտի» բառերով, «դադարեցնելու համար:» բառերից հետո լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ՝ «Ընդ որում՝ էներգետիկ աուդիտի ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում, էներգետիկ աուդիտի արդյունքներով կազմված էներգաարդյունավետության սերտիֆիկատի օրինակը Կառուցապատողի կողմից ներկայացվում է ՀՀ կադաստրի կոմիտե:» բառերով:
2) հավելված N 5-ի Ձև N 1-2-ը 27-րդ կետից հետո լրացնել նոր՝ 27.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«27.1 Նոր կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի, ինչպես նաև պետական բյուջեի միջոցների հաշվին վերակառուցվող, հիմնանորոգվող, արդիականացվող, ընդլայնվող, վերազինվող բարձր և բարձրագույն ռիսկայնության աստիճանի օբյեկտների էներգաարդյունավետության գնահատում՝ էներգաարդյունավետության սերտիֆիկատի ձեռքբերում»:
2. Սույն որոշմամբ նախատեսված էներգաարդյունավետության սերտիֆիկատի (էներգետիկ աուդիտի) ձեռքբերման պահանջը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
26.04.2023 - 11.05.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 2481
Տպել