Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԵՐԵՎԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ

ՈՐՈՇՈւՄ

ՙ__՚_____________2023 թ. N ____-Ա

«ԵՐԵՎԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

 ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 10-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածները ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հիմնադրել «Երևան» անվանումով փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ ընկերություն):
  2. Ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 50 հազ. դրամ, որը համապատասխանում է 50 հատ հասարակ բաժնետոմսի, յուրաքանչյուրը` 1000 դրամ անվանական արժեքով:
  3. Ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (այսուհետ՝ լիազոր մարմին):
  4. «Երևան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում իրականացնել 2023 թվականի պետական բյուջեից՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ընդհանուր հատկացումների շրջանակներում վերաբաշխում կատարելու միջոցով:
  5. Լիազորել լիազոր մարմնին՝ հիմնադրի անունից՝

1) հաստատել ընկերության կանոնադրությունը,

2) ձևավորել ընկերության խորհուրդը և դրանում կատարել փոփոխություններ ու նշանակելու գործադիր մարմնի ղեկավարին,

3) իրականացնել ընկերության հիմնադրի և հետագայում նաև ընդհանուր ժողովի բոլոր իրավասությունները:

  1. 6. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Հ. Մանանդյան փողոց 41 հասցեում գտնվող 9 169 623 566 ՀՀ դրամ սկզբնական արժեքով9 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը /տարածքում առկա են նաև 5421,5 քառ.մետր ընդհանուր մակերեսով ինքնակամ կառուցված շինություններ/ և դրա զբաղեցրած, սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 130 500 661 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 2.88463 հա հողատարածքը (այսուհետ՝ անշարժ գույք) և 7017110.13 ՀՀ դրամ սկզբնական արժեքով  30 հատ շարժական գույքը, համաձայն հավելվածի, անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով  հանձնել Ընկերությանը:
  2. 7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում Ընկերության հետ կնքել անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ Ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման:
  3. Պայմանագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Ընկերության միջոցների հաշվին:
  4. Ընկերության հիմնադրման հետ կապված «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով սահմանված մյուս լիազորությունները վերապահել լիազոր մարմնին։

 

Հայաստանի Հանրապետության

 Վարչապետ                                                  ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

  • Քննարկվել է

    25.04.2023 - 12.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2852

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Արտեմ Պետրոսյան

25.04.2023

Հավելվածը կցված չէ

Արտեմ Պետրոսյան

25.04.2023

Շենգավիթ վարչական շրջանի Հ. Մանանդյան փողոց 41 հասցեում գտնվող 9 169 623 566 ՀՀ դրամ սկզբնական արժեքով9 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը, որի տարածքում առկա են 5421,5 քառ.մետր ընդհանուր մակերեսով ինքնակամ կառուցված շինություններ.... այդ ո՞նց։

Տեսնել ավելին